Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
10.04.2020 | 12:50
Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը չէ, ով ու­զում է լի­նի՝ գլու­խը քա­րին է տվել, ե­թե իշ­խա­նու­թյուն­նե­րին ուղղ­ված երկ­րի ու ժո­ղովր­դի հա­մար սր­տա­ցավ մարդ­կանց քն­նա­դա­տու­թյու­նը երկ­րորդ բաց­ված ճա­կատ կամ դա­վա­ճա­նու­թյուն է հա­մա­րել։ Տեր-Պետ­րո­սյա­նի ա­սած հենց այդ «հայտ­նի ու­ժե­րի»՝ տա­րի­ներ շա­րու­նակ ցու­ցա­բե­րած «պե­տա­կան այ­րին վա­յել» վարքն է, որ այս­քան եր­կար լե­զու է դրել ժո­ղովր­դին զանգ­ված կո­չող, ա­ջու­ձախ թշ­նա­մու­թյուն ու ա­տե­լու­թյուն քա­րո­զող, կաս­կա­ծի որ­դեր ա­ճեց­նող գոր­ծիչ­նե­րի բե­րա­նում։ Բա­վա­կան է ար­դեն։ Սրան պետք է վերջ տր­վի։ Եվ դա իմ պատ­կե­րաց­րած լավ քա­ղա­քա­ցու պարտքն է։ Միայն տա­նը փակ­վե­լով ո­չինչ չի ստաց­վի։ Տեր-Պետ­րո­սյա­նի այ­սօր­վա հոդ­վա­ծը ցույց տվեց, որ Փա­շի­նյա­նը ճիշտ էր, երբ հարց­նում էր, թե ում շունն է կո­րո­նա­վի­րու­սը։ Ա­յո, Տեր-Պետ­րո­սյա­նի ան­ձի հետ թե հա­մե­մա­տե­լու լի­նենք, իս­կա­պես՝ ու՞մ շունն է կո­րո­նա­վի­րու­սը։
Հրանտ ՄԵ­ԼԻՔ-ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2157

Մեկնաբանություններ