Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արդ, ե­կեք ե՛տ դար­ձեք և ապ­րե­ցե՛ք

Արդ, ե­կեք ե՛տ դար­ձեք և ապ­րե­ցե՛ք
05.05.2020 | 00:03
Ժա­մա­նա­կին մար­գա­րե­նե­րը կան­խա­գու­շա­կում էին Փրկ­չի գա­լուս­տը, որ պի­տի հիմ­նի­վեր փո­խեր մար­դու կյան­քի ի­մաս­տը և ո­րա­կը, պի­տի նրան ճիշտ ըն­թացք հա­ղոր­դեր և մար­դու մե­ղա­վոր կյան­քի տե­ղապ­տույ­տը նոր հու­նով դե­պի հա­վի­տե­նու­թյուն ա­ռաջ­նոր­դեր. «Ան­գամ կոտր­ված ե­ղե­գը չպի­տի ջախ­ջա­խի և առ­կայծ պատ­րույ­գը չպի­տի հան­գց­նի», - ա­սում է Ե­սա­յի մար­գա­րեն (Ես. 42;3), այ­սինքն` պետք է տար Աստ­ծո սե­րը և ո­ղոր­մու­թյու­նը` հնա­րա­վո­րու­թյուն հնա­րա­վո­րու­թյան մեջ:
Մար­գա­րե­նե­րը հույ­սով պատ­մում էին մի բա­նի մա­սին, ո­րին ի­րենք ա­կա­նա­տես չե­ղան, ո­րով­հե­տև մին­չև Քրիս­տոս էին (Ա Պետր. 1;12): ՈՒ­րեմն ինչ­քան մեծ է Աստ­ծո սե­րը և ո­ղոր­մու­թյու­նը, որ մեզ պատ­վեց Իր Օ­ծյալ Սր­բի Նվի­րու­մով: Մե­զա­նից յու­րաքան­չյու­րը մի կոտր­ված ե­ղեգ է, մի առ­կայծ պատ­րույգ, օգ­տա­գոր­ծենք հնա­րա­վո­րու­թյու­նը` այն ա­րա­գա­հոս ժա­մա­նա­կը, որ կո­չում ենք կյանք: Քրիս­տո­սով ե­կան այն ժա­մա­նակ­նե­րը, ո­րոնց հա­մար Ե­զե­կիե­լի բե­րա­նով ա­սել էր Ա­մե­նա­կալ Տե­րը. թե այ­լևս չի հիշ­վե­լու այն ա­սաց­ված­քը, թե հայ­րերն ա­զոխ կե­րան, որ­դի­նե­րի ա­տամ­ներն ա­ռան, «ո­րով­հե­տև բո­լո­րի հո­գի­ներն էլ Իմն են` ինչ­պես հո­րը, այն­պես էլ զա­վա­կի­նը. ով որ մե­ղան­չի, նա պի­տի մեռ­նի, իսկ որ­դին հոր մեղ­քը չպի­տի կրի, ոչ էլ հայ­րը` իր որ­դու ա­նի­րա­վու­թյուն­նե­րը: Ար­դա­րի ար­դա­րու­թյո՛ւնն է իր վրա ընկ­նե­լու, ա­նօ­րե­նի ա­նօ­րի­նու­թյո՛ւ­նը` իր վրա»: Այդ մար­գա­րեու­թյու­նը ի­րա­կա­նա­ցավ Մկր­տու­թյան խոր­հր­դով: Տե­րը մկր­տու­թյամբ նոր հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս մար­դուն, երբ մար­դը մկրտ­վում է և ար­դա­րա­նում, մաքր­վում մեղ­քե­րից, ա­զատ­վում դևե­րից և հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում ծա­ռա­յելու Աստ­ծուն (Մատթ. 12; 43 - 45):
Դևը դուրս է գա­լիս մար­դուց, բայց կան մար­դիկ, որ չեն թող­նում տան­տի­րո­ջը Քրիս­տո­սին ըն­դու­նել մաքր­ված ու հար­դար­ված տան հար­կից ներս, ո­րով­հե­տև տան­տի­րո­ջը Քրիս­տո­սին ա­վե­լի սար­սա­փե­լի են ներ­կա­յաց­նում, քան դևերն են: Սրա­նով նրանք ջախ­ջա­խում են կոտր­ված ե­ղե­գը և ընդ­միշտ հան­գց­նում են առ­կայծ պատ­րույ­գը, ա­նում են մի բան, որ Քրիս­տոս Ին­քը` Տիե­զեր­քի Ճար­տա­րա­պետն ու Փր­կի­չը, հար­մար չգ­տավ ա­նել: «Վայ նրան, ում ձեռ­քով կգա գայ­թակ­ղու­թյու­նը»,- զգու­շաց­նում է Նա:
«Ե­թե կայ­ծի վրա փչես, կբոր­բոք­վի, և ե­թե նրա վրա թքես, կմա­րի» (Սի­րաք. 28;14): Աստ­ված էլ չթ­քեց առ­կայծ պատ­րույ­գի` մե­ղա­վոր մարդ­կու­թյան վրա, այլ նրա վրա փչեց Իր Սուրբ Հո­գին և ևս մեկ հնա­րա­վո­րու­թյուն տվեց:
«Մի­՞թե Ես մե­ղա­վո­րի մահն եմ տեն­չում,-ա­սում է Տեր Աստ­ված,- և ոչ թե այն, որ նա չար ճա­նա­պար­հից հետ դառ­նա ու ապ­րի» (Ե­զեկ. 18; 23): Աստ­ված չի կա­մե­նում մե­ղա­վո­րի մա­հը. սա մի փաստ է, որ լռեց­նում է բո­լոր ճա­կա­տագ­րա­պաշտ­նե­րին և ի­րենց բո­լոր ցա­վե­րի և դժ­բախ­տու­թյուն­նե­րի, սխալ­նե­րի և մեղ­քե­րի մեջ Աստ­ծուն մե­ղադ­րող­նե­րին: Մենք ցան­կա­նում ենք ապ­րել մեր ու­զած ձևով, բայց եր­բեք ո­րևէ ցավ ու կա­րիք չու­նե­նալ. շատ վտան­գա­վոր է Աստ­ծուն պայ­ման­ներ թե­լադ­րե­լը, մա­նա­վանդ, երբ մենք հա­կա­ռա­կը չենք հան­դուր­ժում: Ար­դեն հայտ­նի է, թե Աստ­ված ինչ է ու­զում. մե­ղա­վո­րի դար­ձը և ապ­րե­լը, իսկ թե ինչ է ու­զում կոտր­ված ե­ղեգն ու առ­կայծ պատ­րույ­գը, վա­ղուց ար­դեն մար­դը չի ո­րո­շում: Կան մար­դիկ, որ ան­հող­դողդ մնա­լով ի­րենց անզ­գա­մու­թյան ու ան­հա­վա­տու­թյան մեջ, կար­ծես թե Աստ­ծուն ա­սե­լիս լի­նեն. «Դու մեզ հա­մար ո­չինչ մի ա­րա, որ կա­րո­ղա­նանք քեզ հան­գիստ ա­տել»`- չգի­տակ­ցե­լով, որ հենց այդ խոս­քերն ան­գամ Նրա շնոր­հիվ են մտա­ծում, քան­զի Նրա­նով ենք ապ­րում և շարժ­վում և կանք:
Հի­սուս ողջ մարդ­կու­թյան Փր­կիչն է և մեղ­քի դժո­խա­յին կա­պե­րից ա­զա­տեց մարդ­կա­յին բո­լոր սե­րունդ­նե­րին` հո­գով դժոխք իջ­նե­լով և այն ա­վե­րե­լով, բայց այ­սօր ամ­բողջ աշ­խար­հում հն­չող Նրա խոս­տաց­ած Ծնն­դյան ա­մե­նա­հաղթ ա­վե­տիսն ի­րա­պես ար­ժե­քա­վոր է Նրա Սուրբ Ե­կե­ղե­ցուց ներս և Նրան ճշ­մար­տա­պես հա­վա­տա­ցող­նե­րի շուր­թե­րին. նրանց, որ ար­ձա­գան­քել են Ա­մե­նա­կալ Տի­րոջ վե­րա­դար­ձի կո­չին։
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ