Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գևորգ Գորգիսյան. Այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հեռացումը կամ հրաժարականը

Գևորգ Գորգիսյան. Այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հեռացումը կամ հրաժարականը
03.06.2020 | 14:30

Խնդիրն այն է, որ Տաթևիկ Ռևազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, իր պարտականություններում լրջագույն թերացումներ է ունեցել, և Եվրոպական ավիացիոն անվտանգության մարմինը ստուգելով՝ պարզել է, որ հայկական ավիացիոն կոմիտեն ի վիճակի չէ ապահովելու, ստուգելու ավիաընկերությունների անվտանգության կանոնները, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Մենք հայտնվել ենք այնպիսի երկրների ցուցակում, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբիան, Նեպալը և այլն: Սա ուղղակի խայտառակություն է, և այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հեռացումը կամ հրաժարականը: Կառավարության ձևավորման առաջին իսկ օրից մենք նշում ենք, որ կադրային քաղաքականությունը խայտառակություն է։ Կարևորագույն ոլորտում մենք նշանակում ենք մի մարդու, ով գլուխ չի հանում ոլորտից, չի հասկանում խնդիրները, նույնիսկ չի հասկանում այն կառույցի լրջությունը, որը եկել էր ստուգումներ անցկացնելու», - ասաց պատգամավորը։


Գևորգ Գորգիսյանն ընդգծեց՝ իրավիճակը շտկել հնարավոր է, սակայն դա ժամանակ ու գումարներ է պահանջում:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ