Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չինաստանի վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին ու նրա ընտանիքին

Չինաստանի վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին ու նրա ընտանիքին
03.06.2020 | 14:43

ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: Կեցյանը նաև նշել է, որ համավարակի դեմ պայքարում Չինաստանը պատրաստ է հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին:

«Անհանգստությամբ տեղեկացա, որ Ձեզ և ձեր ընտանիքի մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդություն: Այս առնչությամբ հայտնում եմ Ձեզ իմ անկեղծ զորակցությունը: Մաղթում եմ Ձեզ և ձեր հարազատներին ու մտերիմներին շուտափույթ ապաքինում: Հայտնում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում հասնեն հետագա հաջողությունների՝ ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդներին»,- նշել է Կեցյանը: ՉԺՀ վարչապետն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի բռնկման պահից Չինաստանն ու Հայաստանն ամուր սատարում են միմյանց, ինչն ամբողջությամբ արտացոլում է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև խորը բարեկամությունը: «Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն անպայման հաղթանակի կհասնեն համաճարակի նկատմամբ: Չինական կողմը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված է ՉԺՀ վարչապետի ուղերձում:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ