Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լար­վա­ծու­թ­յու­նը միայն ու միայն ա­վե­լա­նում է

Լար­վա­ծու­թ­յու­նը միայն ու միայն ա­վե­լա­նում է
24.07.2020 | 01:20

Վեր­նագ­րում ար­ծարծ­ված միտ­քը չպի­տի միայն եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ներ­քին ա­ռաջ­նու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վո­րել։ Հաս­կա­ցանք, որ ևս մեկ տուր, ու ա­մեն ինչ պարզ կլի­նի Անգ­լիա­յում, ևս ե­րեք տուր, ու սկու­դե­տեն էլ հան­գու­ցա­լուծ­ված կլի­նի։ Բայց հո ա­վար­տին մո­տե­ցող այս ա­ռաջ­նու­թյուն­նե­րով ա­մեն ինչ չպր­ծա՞վ։ Բա եվ­րո­պա­կան խա­ղար­կու­թյուն­նե՞­րը։ Բա չի­մա­նա՞նք։ ՈՒ­զում էի իմ կար­ծի­քով հաղ­թո­ղի հնա­րա­վոր ե­րեք հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րին հի­շա­տա­կել, սա­կայն ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ գրե­թե ցան­կա­ցած մեկն էլ կա­րող է լի­նել հաղ­թող ու վեր­ջում, վա­խե­նամ, մենք մեր կար­ճա­տե­սու­թյամբ դառ­նանք թի­րախ։ Ուս­տի ա­սե­լի­քը մի փոքր ձևա­փո­խենք ու այս­պես հն­չեց­նենք՝ բա չի­մա­նա՞նք, թե օ­գոս­տո­սին ում գա­հա­կա­լու­թյամբ ենք տես­նե­լու Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյուն­նե­րը։

Ի­ՏԱ­ԼԻԱ
«Յու­վեն­տուս»-«Լա­ցիո» դի­մա­կա­յու­թյու­նով ա­վարտ­վեց սկու­դե­տեի 34-րդ տու­րը՝ ամ­բող­ջաց­նե­լով մինչ այդ ե­ղա­ծի ընդ­հան­րա­կան պատ­կե­րը։ Ա­ռա­ջա­տա­րը երկ­րի վեր­ջին ութ տա­րի­նե­րի ան­փո­փոխ չեմ­պիոնն է՝ «Յու­վեն­տու­սը», ու դժ­վար թե ա­ռաջ­նու­թյան ա­վար­տին մնա­ցած չորս տու­րում լի­նեն այն­պի­սի զար­գա­ցում­ներ, ո­րոնք թու­րի­նյան ա­կում­բին զր­կեն հեր­թա­կան բար­ձուն­քը նվա­ճե­լուց։ Դա­տեք ինք­ներդ՝ «Յու­վեն» ամ­բողջ ութ նի­շով ա­ռաջ է 72 միա­վոր ու­նե­ցող մեր­ձա­կա հե­տապն­դո­ղից՝ «Նա­պո­լիից»։
Սա­կայն մինչև հա­ջորդ տու­րին անց­նե­լը, գո­նե մի եր­կու խոսք ա­սենք «Յու­վեն­տուս»-«Լա­ցիո» դի­մա­կա­յու­թյան մա­սին, ո­րով­հետև, այ­նուա­մե­նայ­նիվ, այն շար­քա­յին­նե­րից չէր հենց թե­կուզ նրա­նով, որ ըն­թա­ցի­կում հռո­մեա­ցի­նե­րը թու­րին­ցի­նե­րին մեկ ան­գամ չեն դա­ժա­նո­րեն ցա­վեց­րել, իսկ ե­թե սրա կող­քին չմո­ռա­նանք, որ վեր­ջին ե­րեք խա­ղում ում հետ և ինչ ար­դյունք է ցույց տվել «ծեր սի­նյո­րան», պատ­կե­րը կդառ­նա ա­ռա­վել ամ­բող­ջա­կան ու անմ­խի­թա­րա­կան՝ թի­մի հե­ղի­նա­կու­թյու­նը վերջ­նա­կա­նա­պես խարխ­լե­լու ա­ռու­մով։
Այս դի­մա­կա­յու­թյամբ ըն­թա­ցի­կում «Լա­ցիո­յի» կող­մից «Յու­վեին» հասց­ված վեր­քե­րին մեկ ընդ­հան­րա­կան վի­րա­կապ դր­վեց, իսկ Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուի եր­կու գո­լը ե­ղավ ա­վե­լի քան պա­հանջ­ված. պոր­տու­գա­լա­ցին խփած գն­դակ­նե­րի քա­նա­կով՝ 30, հա­վա­սար­վեց «Լա­ցիո­յի» ու ողջ ա­ռաջ­նու­թյան մինչ այդ միանձ­նյա ռմ­բար­կու Չի­րո Ի­մո­բի­լեին։ Այն­պես որ, մեկ էլ տե­սար այս­տեղ էլ հա­ջող­վեց «Լա­ցիո­յին» ստ­վե­րել։
Դառ­նանք 35-րդ տու­րին, ո­րը մեկ­նար­կեց «Ա­տա­լան­տա»-«Բո­լո­նիա», «Սա­սուո­լո»-«Մի­լան» խա­ղե­րով։ Ա­ռա­ջի­նում հաղ­թել են տան­տե­րե­րը, երկ­րոր­դում՝ հյու­րե­րը։ Ա­ռա­ջի­նում գրանց­վել է 1։0, երկ­րոր­դում՝ 1։2 հա­շի­վը (այս վեր­ջին դի­մա­կա­յու­թյան կտր­ված­քով հարկ հա­մա­րենք նկա­տել, որ հան­դիպ­ման ողջ երկ­րորդ կե­սը տան­տե­րե­րը խա­ղա­ցել են տա­սը հո­գով, ին­չը մի­լան­ցի­նե­րին տվել է ա­վե­լի հան­գիստ գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն)։
Մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում այս դի­մա­կա­յու­թյուն­նե­րը, բնա­կա­նա­բար, պատ­ճառ են հան­դի­սա­ցել հա­մա­պա­տաս­խան շար­ժե­րի, սա­կայն օգտ­վենք նրա­նից, որ տու­րի մա­սին ամ­բող­ջա­կան տվյալ­ներ ու­նենք, ներ­կա­յաց­նենք նաև մյուս մր­ցակ­ցու­թյուն­նե­րում ար­ձա­նագր­ված ար­դյունք­ներն ու ըստ այդմ անդ­րա­դառ­նանք ա­ղյու­սա­կի վերջ­նա­կան պատ­կե­րին։
Ե­րեք գոլ ար­ձա­նագր­վեց «Պար­մա»-«Նա­պո­լի» դի­մա­կա­յու­թյու­նում, ե­րեքն էլ` 11-մետ­րա­նո­ցի ար­դյունք։ Ֆուտ­բո­լի աստ­վա­ծու­հին այդ ե­րե­կո «աշ­խա­տեց» հո­գուտ տան­տե­րե­րի, թե­պետ այդ միա­վոր­ներն ա­վե­լի շատ պետք էին 56 միա­վո­րով յո­թե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող հյու­րե­րին, ո­րոնք պայ­քա­րում են ա­ռա­ջին վե­ցյա­կում տեղ գտ­նե­լու հա­մար։
Բնա­կա­նա­բար, «Նա­պո­լիի» այս սայ­թա­քումն ա­վե­լի քան պետք էր թե՛ «Մի­լա­նին», ո­րը ե­րեք խա­ղում տա­րած ե­րեք ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կով և 59 միա­վո­րով ա­ռա­ջին վե­ցյա­կի մաս է կազ­մել, թե՛ 58 միա­վոր ու­նե­ցող «Ռո­մա­յին», ո­րի մր­ցա­կի­ցը թեև ՍՊԱԼ-ն էր՝ սկու­դե­տեն ար­դեն իսկ լքած դժ­բախ­տը, բայց դե պա­տից կախ­ված դա­տարկ հրա­ցա­նի տար­վա մեջ ինչ ա­նե­լու մա­սին հո բո­լորս գի­տենք։ Մնում էր, որ այդ գի­տակ­ցու­մը ի­տա­լա­կան «գայ­լերն» էլ ու­նե­նա­յին ու հա­կընդ­դեմ քայ­լեր գտ­նեին։ «Ռո­ման» ա­մեն ինչ գե­րա­զանց ա­րեց, ար­տագ­նա հան­դի­պու­մը շա­հեց 6։1 տպա­վո­րիչ հաշ­վով ու պահ­պա­նեց Եվ­րո­պա­յի լի­գա­յի ու­ղիղ ճա­նա­պարհ հա­նող հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։
Արդ այն մա­սին, թե ինչ ա­րեց «Ին­տե­րը»։ Որ ա­սենք՝ հեր­թա­կան ան­գամ զար­մաց­րեց, նոր ո­չինչ ա­սած չենք լի­նի։ Տնա­յին խա­ղում «Ֆիո­րեն­տի­նա­յի» հետ գո­լա­զուրկ ոչ-ո­քին Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րին հար­կադ­րեց նա­հան­ջել եր­րորդ հո­րի­զո­նա­կան՝ ա­վե­լի վաղ նվա­ճած երկ­րոր­դը զի­ջե­լով «Ա­տա­լան­տա­յին», ո­րից հետ է մնում մեկ նի­շով։
Ե­րեկ ե­րե­կո կա­յա­ցել են «ՈՒ­դի­նե­զե»-«Յու­վեն­տուս», «Լա­ցիո»-«Կա­լիա­րի» դի­մա­կա­յու­թյուն­նե­րը։ Հաղ­թա­նա­կը «ծեր սի­նյո­րա­յին» ե­րեք տուր ա­ռաջ ան­հա­սա­նե­լի կդարձ­ներ մնա­ցած­նե­րից, իսկ ա­հա «Լա­ցիոն» դիր­քա­յին ա­ռու­մով ոչ մի կար­գի բա­րե­լա­վում չէր ու­նե­նա, պար­զա­պես ընդ­հուպ կմո­տե­նար «Ին­տե­րին»։

ԱՆԳ­ԼԻԱ
Պրե­միեր լի­գա­յի նա­խա­վեր­ջին տուրն ամ­բող­ջա­ցավ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի հա­մար ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյան «Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Վեստ Հեմ», «Լի­վեր­պուլ»-«Չել­սի» մր­ցակ­ցու­թյուն­նե­րով, թե­պետ չի կա­րե­լի թե­րագ­նա­հա­տել մյուս եր­կու՝ «ՈՒոտ­ֆորդ»-«Ման­չեստր Սի­թի», «Աս­տոն Վի­լա»-«Ար­սե­նալ» դի­մա­կա­յու­թյուն­նե­րը։
Սկ­սենք վեր­ջին­նե­րից։ Իր հա­մար զրո­յա­կան նշա­նա­կու­թյան խա­ղում «Ման­չեստր Սի­թին» չորս ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ պար­տու­թյան մատ­նեց պրե­միեր լի­գա­յում մնա­լու հու­սա­հատ փոր­ձեր կա­տա­րող «ՈՒոտ­ֆոր­դին» ու ա­կա­մա­յից սկ­սում ես մտա­ծել՝ կրող էի՞ք, գա­վա­թի կի­սաեզ­րա­փակ­չում «Ար­սե­նա­լին» կրեիք ու մր­ցաշր­ջա­նը վերջ­նա­կա­նա­պես տա­պա­լած չլի­նե­լու հա­մար չմ­նա­յիք Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում հաղ­թե­լու հույ­սին։
Սա­կայն ե­կեք ու­րի­շի կռի­վը մեր ու­սե­րին չվերց­նենք ու անց­նենք ա­ռաջ։ Նույն պրե­միեր լի­գա­յում մնա­լու հու­սա­հատ փոր­ձեր ա­նող «Աս­տոն Վի­լան» նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց, հե­տաք­րք­րա­կան է, չէ՞, գա­վա­թա­յին հան­դի­պու­մում «քա­ղա­քաբ­նակ­նե­րին» թրա­տած «Ար­սե­նա­լին» ու միա­վոր­նե­րով՝ 34, հա­վա­սար­վեց վա­տա­գույն ե­ռյա­կում գտն­վող «ՈՒոտ­ֆոր­դին»՝ շր­ջան­ցե­լով լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով։ Ջան­քե­րի ևս մեկ կոոր­դի­նա­ցում, ու «Աս­տոն Վի­լան» կշա­րու­նա­կի պահ­պա­նել պրե­միեր լի­գա­յում ու­նե­ցած գրան­ցու­մը։
«Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Վեստ Հեմ» մր­ցակ­ցու­թյու­նում ոս­կու գնի էր յու­րա­քան­չյուր միա­վո­րը։ Ան­գամ մեկ միա­վո­րը վեր­ջի­նիս հնա­րա­վո­րու­թյուն կտար իս­պառ լուծ­ված հա­մա­րել պրե­միեր լի­գա­յում մնա­լը, իսկ ա­հա այդ նույն մեկ միա­վո­րը «Ման­չեստր Յու­նայ­թե­դին» հնա­րա­վո­րու­թյուն կտար վեր­ջին տու­րից ա­ռաջ մաս կազ­մել Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում հան­դես գա­լու ամ­բող­ջա­կան կամ մա­սամբ մաս­նակ­ցու­թյուն ձեռք բե­րած թի­մե­րին։ Բա­ցա­ռիկ լար­ված ըն­թացք ու­նե­ցած այս մր­ցակ­ցու­թյունն ա­վարտ­վել է ոչ-ո­քի՝ 1։1, ին­չը տան­տե­րե­րին 63 միա­վո­րով հա­նել է եր­րորդ հո­րի­զո­նա­կան՝ վերջ­նա­կան շտ­րիխ­նե­րը դնե­լու ի­րա­վուն­քը վե­րա­պա­հե­լով վեր­ջին տու­րում «Վուլ­վեր­տո­նի» հետ ու­նե­նա­լիք հան­դիպ­մա­նը։
Երևի թե հարկ էլ չկա նշե­լու, որ հի­շյալ քա­ռյա­կից ա­ռանձ­նա­կի նշա­նա­կու­թյան էր «Լի­վեր­պուլ»-«Չել­սի» դի­մա­կա­յու­թյու­նը։ Ա­ռանձ­նա­կի նախ և ա­ռաջ նրա­նով, որ այդ հան­դի­պու­մից հե­տո պի­տի լի­ներ չեմ­պիո­նա­կան պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղու­թյու­նը, իսկ դա պի­տի որ պար­տա­վո­րեց­ներ ա­մեն տե­սա­կի հո­վեր նե­տել մի կողմ ու օր­վա խոր­հուր­դը չպղ­տո­րել։ Սա­կայն հար­ցը բարդ էր կամ բար­դա­նում էր այն­քա­նով, որ մր­ցա­կիցն ա­ռաջ­նու­թյու­նում լուրջ խն­դիր­ներ ու­նե­ցող «Չել­սին» էր ու կռիվ էր տա­լու մինչև վերջ։ Որ շատ չեր­կա­րաց­նենք, այս­պես ա­սենք՝ փա­ռա­հեղ մր­ցակ­ցու­թյուն ստաց­վեց, որն ի վեր­ջո ա­վարտ­վեց «Լի­վեր­պու­լի» 5։3 տպա­վո­րիչ հաղ­թա­նա­կով, ու այդ հա­շի­վը օր­վա խոր­հր­դի հետ խո­րա­պես ներ­դաշ­նակ­ված էր։ Հա­վե­լենք միայն, որ 63 միա­վո­րով «Չել­սին» Չեմ­պիոն­նե­րի լի­գա հա­նող թի­մե­րի կազ­մում է (լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի պատ­ճա­ռով է հա­ջոր­դում «Ման­չեստր Յու­նայ­թե­դին»), սա­կայն այն­տեղ մնա­լու հա­մար շատ լուրջ կռիվ ու­նի տա­լու, ո­րով­հետև այդ տե­ղին հա­վա­սա­րա­պես հա­վակ­նում է և «Լես­տե­րը», որն էլ լի­նե­լու է նրա մր­ցա­կի­ցը։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն

Դիտվել է՝ 13993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ