Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ա­ռաջ­նա­հեր­թը մաքր­ման կա­յան­նե­րի կա­ռու­ցումն է»

«Ա­ռաջ­նա­հեր­թը մաքր­ման կա­յան­նե­րի կա­ռու­ցումն է»
28.07.2020 | 00:47

Խմե­լու քաղց­րա­համ ջրե­րը աշ­խար­հում նվա­զում են, և կա­պույտ վա­ռե­լի­քից ու սև ոս­կուց ա­վե­լի թանկ ջուրն է դառ­նա­լու։ Աշ­խարհն այս խնդ­րով ա­հա­զանգ է հն­չեց­նում, և դա պա­տա­հա­կան չէ։ Ա­ռանց ջրի մար­դը չի կա­րող ապ­րել։ Այս հա­մա­տեքս­տում էլ ա­վե­լի է սր­վում մեր Սևա­նա լճի քաղց­րա­համ ջրի խն­դի­րը։ Լիճն այ­սօր հի­վանդ է, այն օգ­նու­թյան կան­չում, և սա ա­ռա­ջին տա­րին չէ։ Հիմնախնդիրը քննարկում ենք ՀՀ ԳԱԱ կեն­դա­նա­բա­նու­թյան և հիդ­րոէ­կո­լո­գիա­յի գի­տա­կան կենտ­րո­նի Հիդ­րոէ­կո­լո­գիա­յի և ձկ­նա­բա­նու­թյան ինս­տի­տու­տի տնօ­րեն Է­ՎԵ­ԼԻ­ՆԱ ՂՈՒ­ԿԱ­ՍՅԱ­ՆԻ հետ։

-Սևա­նա լճի «ծաղ­կու­մը» կամ կա­նա­չու­մը բա­վա­կա­նին բարդ գոր­ծըն­թաց է, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է բազ­մա­թիվ գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյամբ,- ա­սում է տի­կին Ղու­կա­սյա­նը։- «Ծաղ­կու­մը» ջրի­մուռ­նե­րի բուռն ա­ճի հետևան­քով է­կո­հա­մա­կար­գի վի­ճա­կի վա­տա­ցումն է: Ծաղկ­ման հիմ­նա­կան պատ­ճա­ռը օր­գա­նա­կան նյու­թե­րով լճի աղ­տո­տումն է: Օր­գա­նա­կան նյու­թե­րի աղ­բյուր կա­րող են ծա­ռա­յել ոչ միայն ջրա­ծածկ ե­ղած ծա­ռերն ու խո­տա­բույ­սե­րը, այլև ա­փա­մերձ բնա­կա­վայ­րե­րի կեն­ցա­ղա­յին, գյու­ղատն­տե­սա­կան հոս­քաջ­րե­րը, ո­րոնք գե­տե­րի հոս­քով ա­ռանց մաքր­վե­լու լց­վում են Սևա­նա լիճ, ինչ­պես նաև ա­փին կա­ռուց­ված սնն­դի օ­բյեկտ­նե­րը և հան­գս­տյան տնե­րը, որ­տե­ղից ա­ռանց մաքր­վե­լու լիճ են լց­վում կո­յու­ղաջ­րե­րը: Օր­գա­նա­կան նյութ շր­ջա­նա­ռու­թյան մեջ կա­րող է մտ­նել նաև հա­տա­կից, ջրի մա­կար­դա­կի ի­ջեց­ման դեպ­քում: Օր­գա­նա­կան նյութ կա­րող է լց­վել ա­փին գտն­վող ձկ­նա­յին տն­տե­սու­թյուն­նե­րից: Մի խոս­քով, աղ­տոտ­վա­ծու­թյան աղ­բյուր­նե­րը շատ են, և դրան­ցից յու­րա­քան­չյու­րը ջրի­մուռ­նե­րի ա­ճի պատ­ճառ է դառ­նում: Ջրի­մուռ­նե­րը «մա­հա­նա­լուց» հե­տո կու­տակ­վում են լճի հա­տա­կում, այդ հս­կա­յա­կան լրա­ցու­ցիչ օր­գա­նա­կան նյու­թը քայ­քայ­վե­լու ըն­թաց­քում մեծ քա­նա­կով թթ­վա­ծին է ծախ­սում` վա­տաց­նե­լով լճի ջրի ո­րա­կը և այն­տեղ ապ­րող կեն­դա­նի­նե­րի թթ­ված­նա­յին պայ­ման­նե­րը: Այդ երևույթ­նե­րի խո­րաց­մա­նը նպաս­տում է նաև լճի սա­նի­տար հա­մար­վող կեն­դա­նի­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, խեց­գետ­նի պա­շար­նե­րի կր­ճա­տու­մը, ինչ­պես նաև ձկան քա­նա­կի նվա­զու­մը:
Նա­խորդ տա­րի ծաղկ­ման երևույթ­նե­րը ա­վե­լի բուռն էին ըն­թա­նում բարձր ջեր­մաս­տի­ճա­նի պատ­ճա­ռով: Այս տա­րի Սևա­նա լճում «ծաղկ­ման» երևույթ­նե­րը սկս­վել են մի փոքր ուշ, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է, թերևս, նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ օ­դի և ջրի ցածր ջեր­մաս­տի­ճա­նով։ Ե­թե նա­խորդ տա­րի ծաղկ­ման երևույթ­նե­րը սկս­վել են հու­նի­սի երկ­րորդ կե­սից, այս տա­րի «ծաղկ­ման» ա­ռա­ջին նա­խան­շան­նե­րը նկատ­վել են հու­լի­սի ա­ռա­ջին տաս­նօ­րյա­կին: Վեր­ջին տա­րի­նե­րին` 2018-ից ի վեր, ֆի­տոպ­լանկ­տո­նի բարձր քա­նա­կա­կան ար­ժեք­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են ե­ղել հիմ­նա­կա­նում կապ­տա­կա­նաչ ջրի­մուռ­նե­րի զար­գա­ցու­մով: Ընդ ո­րում, «ծաղկ­ման» երևույթ­ներն ա­ռա­վել ակ­տիվ են ըն­թա­նում ա­փա­մերձ հատ­ված­նե­րում և լճա­խոր­շե­րում` հե­տա­գա­յում տա­րած­վե­լով խոր­քա­յին հատ­ված­ներ:
Կապ­տա­կա­նաչ­նե­րի ա­ճը ֆի­տոպ­լանկ­տո­նում ե­ղել է աս­տի­ճա­նա­բար, ա­ռա­վե­լա­գույն ցու­ցա­նի­շը նկատ­վել է հու­լի­սին։ Վեր­ջին տա­րի­նե­րին լճում ծաղ­կում են ա­ռա­ջաց­րել Anabaena ցե­ղին պատ­կա­նող տե­սակ­նե­րը։ Հու­լի­սի 7-ին (ծաղկ­ման սկիզբ) վերց­րած նմուշ­նե­րում, Anabaena flos-aquae տե­սա­կի ա­ռա­վե­լա­գույն զար­գա­ցում է նկատ­վել Սևա­նա լճի Լիճք և Շոր­ժա տե­ղա­մա­սե­րում։ Ար­դեն հու­լի­սի 20-ին լճում ար­ձա­նագր­վել է ջրի­մուռ­նե­րի բուռն «ծաղ­կում»:
Հե­տա­զո­տու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են: Ջեր­մաս­տի­ճա­նի բարձ­րաց­ման դեպ­քում հնա­րա­վոր է «ծաղկ­ման» երևույթ­նե­րի ակ­տի­վա­ցում: Առ­կա պայ­ման­նե­րում, նա­խորդ տար­վա հա­մե­մատ, ի­րա­վի­ճա­կը հա­մե­մա­տա­բար ա­վե­լի բար­վոք է:
-Այս պա­հին լճի ո՞ր հատ­վածն է ճահ­ճա­ճած, կա՞ն հաշ­վարկ­ներ, թե ո­րոշ ժա­մա­նակ անց լճի քա­նի տո­կո­սը կճահ­ճա­նա։ Ըստ Ձեր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի` է­կո­լո­գիա­կան, սո­ցիա­լա­կան և տն­տե­սա­կան ի՞նչ խն­դիր­նե­րի կա­րող է հան­գեց­նել լճի ճահ­ճա­ցու­մը։
-«Ծաղկ­ման» երևույթ գրանց­վել է լճի տար­բեր հատ­ված­նե­րում ա­ռան­ձին կու­տա­կում­նե­րի, շեր­տե­րի ձևով, ո­րոնք ա­լե­կո­ծու­թյան, անձրևնե­րի և քա­մու ազ­դե­ցու­թյան տակ ցր­վել են: Նա­խորդ տար­վա հա­մե­մատ լճի «ծաղ­կու­մը» դեռևս հա­մա­տա­րած բնույթ չի կրում: Լի­ճը դեռևս չի ճահ­ճա­կա­լել, մենք խո­սում ենք հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի մա­սին: Պետք է կտ­րուկ մի­ջոց­ներ ձեռք առ­նել, քա­նի որ եր­կար ժա­մա­նակ կպա­հանջ­վի ի­րա­վի­ճա­կը բա­րե­լա­վե­լու հա­մար: Իսկ ե­թե առ­կա երևույթ­նե­րը խո­րա­նան, հե­տա­դարձ ճա­նա­պարհ չի լի­նի:
-Որ­պես­զի չզրկ­վենք մեր միակ քաղց­րա­համ ջրից, ի՞նչ քայ­լեր են այ­սօր ձեռ­նարկ­վում, որ­քա­նո՞վ են դրանք նպաս­տա­վոր, ներ­կա­յաց­րե՞լ եք Ձեր մտա­հո­գու­թյուն­ներն ու խնդ­րի լուծ­ման ծրագ­րե­րը կա­ռա­վա­րու­թյա­նը։
-Սևա­նի հար­ցը այն­քան է քն­նարկ­վել, որ նոր ա­սե­լիք ար­դեն չկա: Ցա­վոք, սի­րո­ղա­կան մա­կար­դա­կի ա­ռա­ջարկ­նե­րը նույն­պես չա­փա­զանց շատ են: Իսկ ա­ռա­ջարկ­ներ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյա­նը բազ­միցս ներ­կա­յաց­վել են մեր գի­տա­կան կենտ­րո­նի կող­մից: Սա­կայն խն­դիր­նե­րը չա­փա­զանց շատ են և խոր սո­ցիալ-տն­տե­սա­կան ար­մատ­ներ ու­նեն: Սևա­նի հիմ­նա­հար­ցի լուծ­ման հա­մար միաս­նա­կան ջան­քեր, մեծ ներդ­րում­ներ և հս­տակ ռազ­մա­վա­րու­թյուն է պետք: Իսկ ա­ռայժմ պետք է սկ­սել փոքր քայ­լե­րից: Աշ­խա­տանք­ներ կա­տար­վում են, ի­հար­կե, սա­կայն տեմ­պե­րը դան­դաղ են: Կար­ծում եմ` պետք է ա­ռաջ­նա­հերթ լու­ծել մաքր­ման կա­յան­նե­րի կա­ռուց­ման հար­ցը, ո­րոնք կի­րա­կա­նաց­նեն ոչ միայն մե­խա­նի­կա­կան, այլև քի­միա­կան և կեն­սա­բա­նա­կան մաք­րում:
Զրու­ցեց
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 21102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ