Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 47154

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 47154
19.09.2020 | 14:39

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 244-ով՝ հասնելով 47154-ի, գրանցվել է մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 182-ով և հասել 42551-ի, իրականացվել է 3737 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 259664-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «պացիենտները եղել են 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1213-ի, բուժվում է 3390 մարդ:

Դիտվել է՝ 1760

Մեկնաբանություններ