Ռուսաստանի կորոնավիրուսի կանխարգելման օպերատիվ շտաբը որոշել է հաջորդ շաբաթ վերսկսել ավիահաղորդակցությունը Ղազախստանի, Ղրզստանի, Բելառուսի և Հարավային Կորեայի հետ։ Օպերատիվ շտաբի հաղորդագրության համաձայն՝ փոխադարձության հիման վրա սեպտեմբերի 21-ից թռիչքներ կիրականացվեն դեպի Նուր-Սուլթան, Բիշքեք և Մինսկ, իսկ սեպտեմբերի 27-ից՝ Սեուլ։ Թռիչքներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։