Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կոսնտանտին Սիվկով. Իրավիճակի բացասական զարգացման դեպքում ստիպված կլինենք ռազմական գործողություններ վարել Ադրբեջանի դեմ

Կոսնտանտին Սիվկով. Իրավիճակի բացասական զարգացման դեպքում ստիպված կլինենք ռազմական գործողություններ վարել Ադրբեջանի դեմ
22.10.2020 | 22:27

Այն հանգամանքը, որ Հայաստանը հայտնվել է ռազմական մեկուսացման մեջ, արդեն իսկ ագրեսիայի դրսևորում է նրա դեմ՝ Взгляд-ի փոխանցմամբ՝ ասել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը Հայաստանում Ռուսաստանի հնարավոր դեսանտային գործողության մասին:

«Առաջին հերթին, Հայաստանում գործում է ռուսական ռազմաբազա: Այնտեղ տեղակայված ստորաբաժանումների ուժերը բավարար են, որպեսզի ազդեցություն ունենան Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ելքի վրա: Երկրորդ հերթին, ինչ վերաբերում է Գյումրիի ռազմաբազայից դուրս ռուսական զորքերի և ավիացիայի գործողություններին, այստեղ ստիպված կլինենք հարցը լուծել Վրաստանի տարածքով օդային միջանցը «ճեղքելու» եղանակով»,- ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը: «Հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանը և այն հանգամանքը, որ իրավիճակի բացասական զարգացման դեպքում ստիպված կլինենք ռազմական գործողություններ վարել հենց Ադրբեջանի դեմ, «խաղաղության պարտադրելու» առաջադրանքը հնարավոր կլինի լուծել Ադրբեջանի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ապաշրջափակման նպատակով»,- հավելել է փորձագետը պարբերականի հետ զրույցում: Նրա կարծիքով՝ այսօրվա դրությամբ հայ-ադրբեջանական հակամարտությանը Ռուսաստանի մասնակցության համար առնվազն երկու օրինական հիմնավորում կա:

«Առաջինն այն է, որ Հայաստանը մեկուսացման մեջ է հայտնվել: Դա ինքնին ագրեսիայի դրսևորում է: Երկրորդն այն է, որ Ադրբեջանը հարվածներ է հասցնում Հայաստանի տարածքի ուղղությամբ»,-շեշտել է Սիվկովը: «Դա ագրեսիայի դրսևորում է, ինչով էլ պայմանավորված ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը: Ամեն ինչից զատ, Հայաստանն ընդգրկված է ԵԱՏՄ կազմում: Այդ երկրի շրջափակումն անմիջական վնաս է հասցնում Ռուսաստանին, քանի որ մենք այնտեղ լուրջ տնտեսական շահեր ունենք»,- պարզաբանել է փորձագետը:


Այսօր ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը խոսել էր հայ-ադրբեջանական հակամարտությանը Ռուսաստանի միջամտության հավանականության մասին դեսանտային գործողությունների միջոցով և մի իրավիճակի զարգացման մի քանի հնարավոր տարբերակ էր նկարագրել:

Դիտվել է՝ 1134

Մեկնաբանություններ