Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սաադ Հարիրին՝ Լիբանանի վարչապետ

Սաադ Հարիրին՝ Լիբանանի վարչապետ
22.10.2020 | 22:32

Լիբանանի խորհրդարանի քաղաքական ուժերը կրկին ընտրել են Սաադ Հարիրիին վարչապետ` նույն պաշտոնը հակակառավարական ցույցերի ազդեցությամբ լքելուց մեկ տարի անց: Լիբանանի նախագահական պալատը հաղորդել է, որ նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն:


Սաադ Հարիրին վարչապետի պաշտոնը ստանձնում է բարդ պայմաններում. Լիբանանը ցնցվել է երկու ամիս առաջ Բեյրութում որոտացած մեծ պայթյունից, հետևանքները մայրաքաղաքում դեռ աղետալի են: Երկիրը տնտեսաքաղաքական լուրջ փոթորկումների մեջ է, և եթե Հարիրիին հաջողվի ձևավորել կառավարություն, նա արդեն չորրորդ անգամ կստանձնի գործադիր իշխանության ղեկը:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ