Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու՞ գլ­խա­վոր պա­տաս­խա­նա­տուն ներ­կա չէր

Ինչու՞ գլ­խա­վոր պա­տաս­խա­նա­տուն ներ­կա չէր
23.10.2020 | 00:11

Այն, ինչ խա­ղաղ պայ­ման­նե­րում հնա­րա­վոր չէր ան­գամ պատ­կե­րաց­նել, պա­տե­րազ­մի օ­րե­րին նոր­մալ է դի­տարկ­վում։ 30 տար­վա ըն­թաց­քում այդ­պես էլ ոչ մի օ­րա­կար­գի շուրջ, ոչ մի ի­րա­դար­ձու­թյան ժա­մա­նակ հնա­րա­վոր չե­ղավ տես­նել նախ­կին նա­խա­գահ­նե­րին միա­սին, մեկ սե­ղա­նի շուրջ, բայց նա­խօ­րեին նրանք Ար­ցա­խի հար­ցով հա­մա­տեղ խոր­հր­դակ­ցու­թյուն են անց­կաց­րել։ Սա վկա­յում է մեկ բա­նի մա­սին՝ պա­հի լր­ջու­թյու­նը շատ մեծ է, ի­րա­վի­ճա­կը չա­փա­զանց բարդ է, բո­լո­րի հա­մա­տեղ ջանք­երն են հար­կա­վոր, որ­պես­զի հայ­կա­կան կող­մը կա­րո­ղա­նա ի­րա­վի­ճա­կի մեջ բե­կում մտց­նել։


Ան­գամ ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման տար­բե­րակ­նե­րի շուրջ տար­բեր մո­տե­ցում­ներ ու­նե­ցող նա­խա­գահ­նե­րը հա­վաք­վել են՝ հաս­կա­նա­լու, թե ինչ կա­րող են ա­նել։ Երբ հրա­պա­րակ­վեց ՀՀ և ԱՀ նա­խա­գահ­նե­րի հան­դիպ­ման մա­սին տե­ղե­կու­թյու­նը, Նի­կոլ Փա­շի­նյա­նը ու­ղիղ ե­թե­րով դի­մեց ժո­ղովր­դին և ա­սաց, որ բո­լորս պի­տի գնանք ռազ­մա­ճա­կատ, քա­նի որ այ­սօր դի­վա­նա­գի­տա­կան լու­ծում չկա, ռազ­մի դաշ­տում է ա­մեն ինչ ո­րոշ­վե­լու։ Այս ա­ռու­մով մի քա­նի հար­ցեր են ա­ռա­ջա­նում. երբ հան­րա­պե­տու­թյան նախ­կին ղե­կա­վար­նե­րը հան­դի­պում և քն­նար­կում են ի­րա­վի­ճա­կը՝ հիմք են ըն­դու­նում այ­սօր­վա պաշ­տո­նա­կա՞ն, ի­մա՝ Փա­շի­նյա­նի՞ մո­տե­ցու­մը, և ե­թե այ­սօր Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, որ հար­ցը դի­վա­նա­գի­տա­կան ա­ռու­մով սպա­ռել է ի­րեն, ու կա միայն ռազ­մա­կան լու­ծում, ա­պա ին­չի՞ շուրջ են խոր­հր­դակ­ցում նախ­կին նա­խա­գահ­նե­րը։ Եվ վեր­ջում՝ հռե­տո­րա­կան հարց. ին­չու՞ այդ խոր­հր­դակ­ցու­թյա­նը ներ­կա չէր ի­րա­վի­ճա­կի փաս­տա­ցի պա­տաս­խա­նա­տուն՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ