Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թշնա­մին չի գի­տակ­ցել, թե ում դեմ է դուրս գա­լիս

Թշնա­մին չի գի­տակ­ցել, թե ում դեմ է դուրս գա­լիս
23.10.2020 | 00:28

Ա­ռաջ­նագ­ծում մեր հե­րոս տղա­ներն ան­սա­սան կանգ­նած են՝ հա­նուն ա­զատ ու հաղ­թա­նա­կած հայ­րե­նի­քի: Ինձ հա­ջող­վեց զրու­ցել ա­ռաջ­նագ­ծից մի քա­նի ժա­մով տուն վե­րա­դար­ձող, մաս­նա­գի­տու­թյամբ քա­ղա­քա­գետ, էու­թյամբ հայ­րե­նի­քի անձ­նու­րաց պաշտ­պան ԺԻ­ՐԱՅՐ ԱԶԻԶՅԱ­ՆԻ հետ: Նա պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րից տուն չէր գնա­ցել: Իսկ իմ հար­ցին՝ ին­չու՞ այս­քան ժա­մա­նակ չի փոր­ձել ընդ­մի­ջում վերց­նել, մի քիչ հան­գս­տա­նալ, պա­տաս­խա­նեց. «Այս օ­րե­րին ոչ մի հան­գս­տա­նալ: Ես հան­գս­տա­նում եմ միայն այն ժա­մա­նակ, երբ թշ­նա­մին ահ­ռե­լի կո­րուստ է կրում և հետ շպրտ­վում: Հայ­րե­նի­քը սկս­վում է ա­ռաջ­նագ­ծից, իսկ ես իմ հայ­րե­նի­քում եմ և ոչ մի քայլ հետ չեմ գնա»:


Որ­պես քա­ղա­քա­գետ նա դա­տա­պար­տում է ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան և ա­հա­բեկ­չա­կան այս պլա­նը, ո­րի ան­մի­ջա­կան ա­ջա­կի­ցը Թուր­քիան է: Ա­սում է, որ երբ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան զո­րա­վար­ժու­թյուն­ներ էին ա­նում, պա­տե­րազ­մի հե­ռան­կար միան­շա­նակ կար: Սա­կայն նրանք չեն մտա­ծել, թե ում դեմ են դուրս գա­լիս: Չեն հաս­կա­ցել, որ հայ զին­վո­րը պարտ­վել չգի­տի: Այդ բառն ուղ­ղա­կի չգի­տի:


Ժի­րայ­րը, ընդ­հա­տե­լով ա­հա­բե­կիչ պե­տու­թյուն­նե­րի մա­սին միտ­քը, նա­խընտ­րեց խո­սել իս­կա­կան հե­րոս տղա­նե­րի մա­սին:
«Մեր 18-20 տա­րե­կան տղա­նե­րը բա­ցա­ռիկ հե­րո­սու­թյամբ են կռ­վում հա­տուկ պատ­րաստ­ված ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ: Էլ ինչ­պե՞ս չոգևոր­վես, թե­կուզ ան­հա­վա­սար մարտ է, բայց մենք կռ­վում ենք մեր գա­ղա­փա­րի, մեր հայ­րե­նի­քի ու հա­վա­տի հա­մար, իսկ ի­րենք՝ չգի­տեմ»։
Շատ է ցա­վում, որ այս­քան տղա­ներ ան­մա­հա­ցան։ Նրանց մեջ ըն­կեր­ներ ու հա­րա­զատ­ներ ու­ներ Ժի­րայ­րը, սա­կայն ա­սում է, որ բո­լորն իր ըն­կեր­ներն են, մի կող­մից էլ հպար­տա­նում է, որ հայ ազգն այդ­քան հե­րոս որ­դի­ներ ու­նի։
Մի քա­նի ժամ հե­տո Ժի­րայ­րը կր­կին ա­ռաջ­նա­գիծ կմեկ­նի, ա­սում է, որ այս ան­գամ տուն չի վե­րա­դառ­նա, մինչև որ վերջ­նա­կան հաղ­թա­նակ չկեր­տեն:
Կեց­ցե՛ այս փա­ռա­հեղ սե­րուն­դը։


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ