Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քա­ղա­քա­կան օ­րա­կար­գե­րը սահ­ման­վում են ինչ-ինչ օ­թ­յակ­նե­րի մութ խոր­շե­րում»

Քա­ղա­քա­կան օ­րա­կար­գե­րը սահ­ման­վում են ինչ-ինչ օ­թ­յակ­նե­րի մութ խոր­շե­րում»
25.12.2020 | 01:34

Հար­ցազ­րույ­ցը Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ տեր Ա­ՀԱ­ՐՈՆ քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԻ հետ սկ­սենք նրա փոք­րիկ պա­տու­մով.

«Ա­սում են՝ մի քա­ղա­քում մի ա­վա­զակ է բնակ­վում: Նա ա­մեն օր, մարդ­կանց խա­բե­լով, կո­ղոպ­տում, ու­նեզր­կում է: Մի օր բնա­կիչ­նե­րը հա­վաք­վում են հեր­թա­կան ա­վա­զա­կու­թյունը կա­տա­րա­ծին բռ­նե­լու հա­մար: ՈՒր որ է, որ ար­դեն պի­տի բռ­նեին, հան­կարծ սա­տա­նան է հայ­տն­վում, հրաշ­քով փր­կում ա­վա­զա­կին:
Եվ սա­տա­նան ա­սում է ա­վա­զա­կին.
- Տե­սա՞ր, փր­կե­ցի, այ­սու­հետև ինչ­քան կո­ղոպ­տես մարդ­կանց, ա­վա­զա­կու­թյուն ա­նես, ես կփր­կեմ քեզ:
Մի կարճ ժա­մա­նակ ա­վա­զա­կը իս­կա­պես մեծ հա­ջո­ղու­թյուն­ներ է ու­նե­նում իր գոր­ծում: Սա­կայն մի օր հեր­թա­կան ա­վա­զա­կու­թյունն ա­րած ու­զում է փախ­չել, բռն­վում է: Երբ վան­դա­կի մեջ դրած տա­նում են մա­հա­պատ­ժի են­թար­կե­լու, ա­վա­զա­կը կան­չում է սա­տա­նա­յին և ա­սում.
-ՈՒր ես, չէ՞ որ խոս­տա­ցել էիր, որ միշտ կփր­կես ինձ:
Այդ խոս­քի վրա հայ­տն­վում է սա­տա­նան և ա­սում.
-Սի­րե­լի՛ս, դու ինձ պետք էիր, որ կա­տա­րե­լա­գործ­վեիր քո չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րի մեջ, հի­մա կգաս, կտես­նես՝ ուր եմ:
Նրանք, ով­քեր այ­սօր, սա­տա­նա­յին ա­կան­ջա­լուր, ոտ­նա­տակ են տա­լիս ա­մեն սր­բու­թյուն, որ ԱՍՏ­ԾՈՒՑ է, Հայ­րե­նիք են հանձ­նում հա­յի թշ­նա­մուն, թող սա լավ ըն­թեր­ցեն, ո­րով­հետև ի­րենց հերթն էլ հե­ռու չէ»:

-Տեր Ա­հա­րոն, այ­սօր մեր եր­կի­րը ծայ­րա­հեղ ծանր վի­ճա­կում է։ Կորց­րած հայ­րե­նիք, դա­վա­ճան­ված ժո­ղո­վուրդ և ծն­կած պե­տու­թյուն։ Վե­հա­փառ հայ­րա­պետ­նե­րը պա­հան­ջել են Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, սա­կայն նա չի հե­ռա­նում։ Ա­վե­լին, նրա կու­սա­կից­ներն ան­գամ հայ­տա­րա­րե­ցին, թե կա­թո­ղի­կոս­նե­րը ժո­ղո­վուրդ չեն։ Այս ի­րա­վի­ճա­կում Դուք ի՞նչ ան­հան­գս­տու­թյուն­ներ ու­նեք, ի՞նչ է սպա­սում մեր երկ­րին։
-Այ­սօր ա­վե­լի մեծ ցավ ապ­րում են նրա՞նք, ով­քեր ող­ջու­նել են ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի մուտ­քը և լե­գի­տի­մաց­րել այն, թե՞ այն քչե­րը, ով­քեր ի սկզ­բա­նե, դեռ սաղմ­նա­վոր­ման փու­լում բարձ­րա­ձայ­նում էին վտան­գի մա­սին, իսկ նրանց ձայ­նը հն­չում էր հանց «ձայն բար­բա­ռոյ յա­նա­պա­տի»: Նրանք տես­նում էին գորշ ու մռայլ գա­լի­քը և չէին լռում, իսկ նրանց չէին էլ լսում: Ընդ­հան­րա­պես սխալ է այն ըմ­բռ­նու­մը, որ բո­լորն ար­դար են, և միայն մե­կը մե­ղա­վոր: Այդ ըմ­բռ­նու­մը սխալ էր Աստ­վա­ծա­մար­դուն դա­տա­պար­տե­լիս, սխալ է նաև այ­սօր:
Մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը պետք է գի­տակ­ցի սե­փա­կան մեղ­քե­րը, ա­յո՛, հենց մեղ­քե­րը և ո՛չ թե սխալ­նե­րը, սայ­թա­քում­նե­րը, բաց­թո­ղում­ներն ու վրի­պում­նե­րը: Յու­րա­քան­չյուր գի­տա­կից հայ պետք է անց­նի ինք­նաքն­նու­թյան և սե­փա­կան ինք­նու­թյան վե­րարժևոր­ման ճա­նա­պարհ: Հայ­կա­կան ծա­գում ու­նե­ցող աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի­նե­րը կա­րող են ընտ­րել ու անց­նել սե­փա­կան ճա­նա­պար­հը:
Չեմ ու­զում ֆա­նա­տի­կո­սի տպա­վո­րու­թյուն թող­նել, բայց պետք է կոչ ա­նեմ հա­վա­տի և հոգևոր կյան­քի ա­ռող­ջաց­ման: Երբ մեր հա­յոր­դի­նե­րը անց­նեն այդ ճա­նա­պար­հը, մո­տե­ցող հո­րի­զո­նում պարզ կերևա մեր երկ­րի գա­լի­քը:
-Սյու­նի­քում հոգևոր հայ­րը շատ խոր­հր­դան­շա­կան ձևով Փա­շի­նյա­նին «պա­տաս­խա­նեց»։ Սա­կայն դրան հա­ջոր­դեց մի խումբ մարդ­կանց ան­հաս­կա­նա­լի ակ­ցիան։ Ի՞նչ­պես կար­ձա­գան­քեք այս ա­մե­նին։
-Այդ մար­դիկ ի­րենք ևս ի­րենց ակ­ցիա­յի նման ան­հաս­կա­նա­լի էին: Նրանց փն­թի տեսքն ու պահ­ված­քը հու­շում էր, որ նրանք Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու փա­րա­խի ոչ­խար­ներ չէին, այլ ինչ-որ ռազ­մա­տենչ այ­ծիկ­ներ, որ ապ­րում են մեկ այլ ի­րա­կա­նու­թյու­նում, որ­տեղ քա­հա­նան ի­րա­վունք չու­նի բա­ցա­կա­յե­լու ե­կե­ղե­ցուց բա­վա­կա­նին հար­գե­լի՝ հե­րո­սի ա­ճյուն հու­ղար­կա­վո­րե­լու պատ­ճա­ռով: Իսկ երբ քա­հա­նան վե­րա­դար­ձավ ե­կե­ղե­ցի, նրանց ուղ­ղոր­դող հան­դուգն ձեռ­քը, ո­րի հան­դուգն տե­րը ևս հայտ­նի է, դող­դո­ղաց և նո­րից ցույց չտ­վեց ե­կե­ղե­ցու ճա­նա­պար­հը: Հոգևո­րա­կա­նի հա­մար նման երևույթ­նե­րը և դիպ­ված­նե­րը ար­տա­սո­վո­րի կար­գից չեն: Ինչ վե­րա­բե­րում է հոգևո­րա­կա­նի պա­տաս­խա­նին, ա­պա դրան կա­րե­լի է ա­վե­լաց­նել. «Ցա­վա­լի է, որ կյան­քում չես ստա­ցել քեզ հա­սա­նե­լիք սի­րո և ու­շադ­րու­թյան չա­փա­բա­ժի­նը»:
-Այ­սօր ա­ռա­վել քան սյու­նե­ցին է զգում, թե ինչ է կա­տար­վում մեր երկ­րում, ու թուրքն ինչ­քան է մո­տե­ցել իր դռա­նը։ Որ­պես այդ շր­ջա­նի հոգևոր հո­վիվ, կա­սե՞ք, թե ինչ վի­ճա­կում է տե­ղի բնակ­չու­թյու­նը։
-Տե­ղի բնակ­չու­թյու­նը մեծ մա­սամբ հիմ­նա­կա­նում հաս­կա­նում է ի­րա­վի­ճա­կի լր­ջու­թյու­նը, բայց հա­սա­րա­կու­թյան մեջ կան տար­բեր մտա­ծո­ղու­թյամբ մար­դիկ, որ մինչև վերջ չեն հաս­կա­նում կամ հա­մա­ռո­րեն չեն ու­զում ըն­դու­նել փաս­տե­րը, բայց փաս­տե­րի ա­վե­լի շատ ու ա­վե­լի ակն­հայտ դառ­նա­լուն զու­գա­հեռ այդ­պի­սի մարդ­կանց թի­վը գնա­լով նվա­զում է:
-Ինչ­պե՞ս եք տես­նում մեր երկ­րի փր­կու­թյան ճա­նա­պար­հը։ Միայն քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով շատ բան չի շտկ­վի, այս 2,5 տա­րում հոգևոր դաշ­տում շատ ան­հաս­կա­նա­լի երևույթ­ներ տե­ղի ու­նե­ցան։ Ինչ­պե՞ս եր­կի­րը հա­նել բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ծանր վի­ճա­կից։
-Ցան­կա­ցած երևույթ այս աշ­խար­հում ու­նի երևա­ցող քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին ե­րես և, ան­պայ­մա­նո­րեն, հոգևոր-բա­րո­յա­կան աս­տառ:
Միայն քա­ղա­քա­կա՛ն չէին Հա­յաս­տա­նում 2015-ից ի վեր ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը: Դրանք շատ խոր­հր­դան­շա­կան էին ու բազ­մա­խոր­հուրդ և հիմ­նա­կա­նում՝ չա­րա­խոր­հուրդ: 2,5 տա­րում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ծա­վալ­վում էին գե­րա­զան­ցա­պես հոգևոր դաշ­տում, ո­րով­հետև քա­ղա­քա­կան դաշ­տում տնկ­ված խրտ­վի­լակ­նե­րը խրտ­նեց­նում էին այդ դաշ­տի հետ դույզն-ինչ առն­չու­թյուն ու­նե­ցող­նե­րին:
Մյուս կող­մից, գաղտ­նիք չէ բնավ, որ քա­ղա­քա­կան օ­րա­կար­գե­րը սահ­ման­վում են ինչ-ինչ օ­թյակ­նե­րի մութ խոր­շե­րում, և այդ խոր­շե­րի խա­վար ծվեն­նե­րը դուրս են ցց­ված ո­րոշ ոչ կո­կիկ քա­ղա­քա­կան օ­րա­կար­գե­րի պա­ճու­ճան­քի տա­կից:
Մեր եր­կի­րը բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­նե­լա­նե­լի թվա­ցող վի­ճա­կից կա­րե­լի է հա­նել խա­վա­րից հե­ռու մնա­լով, խա­վա­րը հե­ռու վա­նե­լով: Վեր­ջա­պես քա­ջու­թյուն ու­նե­նանք դեմ­քով դե­պի լույ­սը շրջ­վե­լու, սի­րենք լույ­սը: Խա­վա­րից բո­ղո­քե­լու փո­խա­րեն մի լույս վա­ռենք:
Քրիս­տո­նյան կոչ­ված է աշ­խար­հի լույ­սը լի­նե­լու: Ե­թե Քրիս­տո­սինն ենք, մեր­ժենք խա­վա­րը իր բո­լոր դրսևո­րում­նե­րով, իր կի­սաճշ­մար­տու­թյուն­նե­րով: Ե­թե չենք փայ­լում, գո­նե առ­կայ­ծենք, գո­նե մարմ­րենք, գո­նե ջա­նանք: Վս­տահ եմ, որ հա­մազ­գա­յին ա­պաշ­խա­րու­թյան շր­ջա­նը շատ բան կա­րող է փո­խել մեր երկ­րի գա­լի­քի մեջ: Ազգ ա­սե­լով՝ նկա­տի չու­նեմ ՀՀ անձ­նա­գիր ու­նե­ցող­նե­րին, այլ հա­յի ինք­նա­գի­տակ­ցու­թյուն ու­նե­ցող­նե­րին:
Իսկ ե­թե շա­րու­նա­կենք մե­ղա­վոր­նե­րին մեզ­նից դուրս փնտ­րել, մեր­ժել ու դա­տա­պար­տել՝ սե­փա­կան վար­քը չշտ­կե­լով և ըն­թաց­քը չուղ­ղե­լով, կմ­նանք նույն ճահ­ճի մեջ…
-Որ­պես ե­կե­ղե­ցու սպա­սա­վո­րի, կցան­կա­նա­յի Ձեր տե­սա­կե­տը լսել նա­խօ­րեին Ե­ռաբ­լու­րում կա­տար­վա­ծի մա­սին։
-Ե­ռաբ­լու­րը ա­մեն մի հա­յի հա­մար սուրբ վայր է, մեր նա­հա­տակ­նե­րի հան­գս­տա­վայրն է, և այն­տեղ պետք է գնան խո­նար­հու­մի և ա­ղոթ­քի հա­մար միայն, և նման երևույթ­նե­րը մեծ ցավ են պատ­ճա­ռում յու­րա­քան­չյուր հա­յի: Տե­ղի ու­նե­ցա­ծը անս­պա­սե­լի էլ չէր: Երևի հա­կա­ռակ պա­րա­գան ա­վե­լի զար­մա­նա­լի կլի­ներ: Երկ­րում կա­տար­ված ու դեռ շա­րու­նակ­վող ազ­գա­կոր­ծան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին, շա­րու­նակ­վող ա­պօ­րի­նի ու ա­նօ­րի­նակ հո­ղա­հան­ձն­ման ֆո­նին շատ բա­ներ ար­դեն չեն հա­րու­ցում ո՛չ զար­մանք, ո՛չ զայ­րույթ:
Մեր պա­պերն ա­սել են. «Թուր­քը կար­միր խն­ձոր էլ լի­նի, գր­պանդ չդ­նես»: Նրանք ով­քեր ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔ են հանձ­նում, թուր­քին պու­պուշ ներ­կա­յաց­նում, ա­ռա­վել դա­հիճ ան­հայ­րե­նիք են, քան թուր­քը:

Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 13089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ