Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բուժզննում կանցնի Ֆինլանդիայում

    Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բուժզննում կանցնի Ֆինլանդիայում

    31.03.2013| 20:59
    Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բժիշկների խորհրդով երկշաբաթյա բուժզննում և վերականգնողական կուրս կանցնի Ֆինլանդիայում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով հենց պատրիարքի հայտարարությունը, որը նա արել է այսօր Սբ Երրորդության մայր տաճարում: 2008-ի նոյեմբերին Իլյա Երկրորդը Գերմանիայում սրտի անոթների վիրահատություն էր տարել: Դրանից հետո նա տարին երկու անգամ բուժզննում է անցնում: Սակայն վերականգնողական կուրս նա կանցնի առաջին անգամ:
  • Հռոմի պապը համառում է

    Հռոմի պապը համառում է

    31.03.2013| 18:20
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Առաքելական պալատ` պապական հարկաբաժին, դեռ չի շտապում: Առաքելական պալատը, որ ներկա տեսքի են բերել հարյուրամյակների ընթացքում Միքելանջելոն, Ռաֆայելը, Բրամանտեն, Բերնինին, ավանդաբար պապական գահանիստն է, սակայն Ֆրանցիսկոսը գերադասում է հյուրանոցը:
  • Կամավո՞ր, թե՞ ակամա հեռացավ Պլատոն Ելենինը

    Կամավո՞ր, թե՞ ակամա հեռացավ Պլատոն Ելենինը

    31.03.2013| 18:19
    Մարտի 23-ին Լոնդոնի մերձակա իր դղյակում մահացած Բորիս Բերեզովսկու` Մեծ Բրիտանիայի քաղաքացի Պլատոն Ելենինի հաշվեհամարին պետք է փոխանցվեր 200 միլիոն ֆունտ` օֆշորային հիմնադրամների վաճառքից: Այդ գումարը լիովին բավարար էր նրա բոլոր պարտքերը մարելու համար:
  • Բրայզան եղել և մնում է Բրայզա

    Բրայզան եղել և մնում է Բրայզա

    31.03.2013| 18:10
    Տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գեորգի Վոլսկին հրապարակել է Վրաստանի նախկին իշխանություններին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզայի 2006-ին տված խորհուրդները: ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Վասիլի Սիխարուլիձեն այն ժամանակվա ԱԳ նախարար Գելա Բեխուաշվիլուն գրել է իր և Բրայզայի հանդիպման մասին, որ տեղի է ունեցել 2006-ի հունիսի 1-ին.
  • Հարավաֆրիկյան Հանրապետությունն աղոթում է Նելսոն Մանդելայի համար

    Հարավաֆրիկյան Հանրապետությունն աղոթում է Նելսոն Մանդելայի համար

    31.03.2013| 17:08
    Հարավաֆրիկյան Հանրապետության եկեղեցիներում բնակիչներն աղոթք են բարձրացրել 94-ամյա Նելսոն Մանդելայի առողջության համար։ Վերջինս թոքերի հետ կապված խնդիրներով գտնվում է հիվանդանոցում։ Նա արդեն 4-րդ օրն է բուժվում է պնևմոնիայից։
  • Հրդեհից 5 երեխա է մահացել

    Հրդեհից 5 երեխա է մահացել

    31.03.2013| 17:06
    Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սեն Կանտեն քաղաքում բռնկված հրդեհից 5 երեխա է մահացել։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հանկարծակի։ Երեխաների հայրը, որ հրդեհի ժամանակ տանն էր, հասցրել է դուրս թռչել երկրորդ հարկից և հրշեջ ծառայությանը կանչել։
  • Բերեզովսկու նամակը Պուտինին

    Բերեզովսկու նամակը Պուտինին

    30.03.2013| 22:54
    Ինտերնետում հայտնվել է նամակը, որ Բորիս Բերեզովսկին մահից երկու ամիս առաջ իբր գրել է Վլադիմիր Պուտինին: Շատերը նամակը համարում են Կրեմլի հերթական գովազդային քայլը: Պատմությունը սկսվեց Բորիս Բերեզովսկու մահվան օրը, երբ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ մահից որոշ ժամանակ առաջ Բերեզովսկին նամակ է գրել Վլադիմիր Պուտինին և թողություն խնդրել իր գործած մեղքերի համար` ցանկանալով վերադառնալ Ռուսաստան:
  • Դուք ուզու՞մ եք տեսնել Եվրոպային

    Դուք ուզու՞մ եք տեսնել Եվրոպային

    30.03.2013| 22:53
    Եվրոպական Կենտրոնական բանկը Մայնի Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանում ներկայացրել է նոր 5 եվրոյանոց թղթադրամը: Արարողության համար ընտրվել է թանգարանը, որովհետև նոր թղթադրամի վրա պատկերված է ցուլի կերպարանք ընդունած Զևսի առևանգած փյունիկական արքայադուստր Եվրոպան, ում դիմանկարը գինու հին սկիհի վրայից է պատճենված:
  • Աշխարհում կա 13,8 միլիոն հրեա

    Աշխարհում կա 13,8 միլիոն հրեա

    30.03.2013| 22:51
    Իսրայելը 2013 թ. իր պատմության մեջ առաջին անգամ ամենաշատ հրեա բնակչություն ունեցող երկիրը դարձավ: Երուսաղեմի Հրեական համալսարանի տվյալներով աշխարհում կա 13,8 միլիոն հրեա, նրանցից վեց միլիոնը բնակվում է Իսրայելում, 5,5 միլիոնը` ԱՄՆ-ում:
  • Մուրճի և սալի արանքում

    Մուրճի և սալի արանքում

    30.03.2013| 22:47
    Վերջերս Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը զգուշացրել է Հայաստանին, որանհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը ԵՄ առաջարկած ազատ գոտու առևտրի մասին պայմանագրի հետ: Նա Արևելյան գործընկերության անդամ պետություններին առաջարկել է ընտրություն կատարել այդ երկուսի միջև: