Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Հին  օրերի Երևանս

    Հին օրերի Երևանս

    26.04.2013| 12:44
    Իմ պատանեկության օրերի Երևանը առանձնահատուկ ջերմ էր ու հարազատ: Այդ այն ժամանակ էր, երբ տրամվայներն ամբողջովին փայտաշեն էին, ծանրամարմին, դանդաղաշարժ ու աղմկոտ: Նրանք վեհաշուք, երկաթյա անիվներից արձակվող առանձնահատուկ զնգրտոցով և դղրդոցով վեր ու վար էին անում Մաշտոցի (այն տարիներին` Լենինի) պողոտայով, այժմյան Փարիզյան հրապարակից թեքվում էին դեպի մարշալ Բաղրամյանի պողոտա, կամ ուղիղ վեր էին բարձրանում մինչև կինո «Նաիրի», որտեղ և նրանց վերջին կանգառն էր: Քաղաքում կանգառներին մոտենալուն պես տրամվայ վարողները, որոնք հիմնականում կանայք էին, տրամվայի զրնգուն զանգ էին միացնում, քաղաքացիներին ավետելով, որ պատրաստվեն նստելու:
  • «Ոչ մի տեղ, ոչ մի հայ կամ օտար ազգագրագետ հայ և եզդի  ժողովուրդների բարեկամության մասին որևէ բացասական բան չի գրել»

    «Ոչ մի տեղ, ոչ մի հայ կամ օտար ազգագրագետ հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին որևէ բացասական բան չի գրել»

    26.04.2013| 12:23
    «Իրատես de facto»-ի հյուրն է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ:
  • «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի  թանկ է»

    «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

    26.04.2013| 12:15
    Վերնագրիս խոսքերը Ք.ա. IV դ. հույն նշանավոր փիլիսոփա ու գիտնական, Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչ Արիստոտելինն են: Եվ այս իմաստությունը դար առ դար արժևորվում է նաև այն տեսակետից, որ դարեր շարունակ մարդկությանը հետապնդում են նորին գերազանցություն միջակությունն ու տգիտությունը: Մի ախտ, որը միջնադարյան Հայաստանի աչքառու մտածող Գր. Տաթևացու խոսքերով ասած, շաղփաղփ կարգով` ի շարս այլ բնագավառների, ժամանակ առ ժամանակ վերակենդանանում է նաև հայ մշակույթի ու գիտության այս կամ այն ասպարեզում:
  • Թուրքիան իրատեսության է կոչում հայերին

    Թուրքիան իրատեսության է կոչում հայերին

    26.04.2013| 11:41
    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը համարել է միակողմանի, խնդրահարոյց և ոչ օբյեկտիվ:
  • Սերժ Սարգսյանի լռությունը կարող է և օգտակար լինել

    Սերժ Սարգսյանի լռությունը կարող է և օգտակար լինել

    26.04.2013| 01:18
    Հայաստանի գիտնականները զարմացած են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունից։ Օրերս Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում նրանք ՀՀ նախագահին հստակ հարցրին, թե ինչ է արվում գիտության թերֆինանսավորման և գիտնականների ցածր աշխատավարձերի հարցը լուծելու համար։ Նախագահը ոչինչ չասաց։ Ի՞նչ պետք է ասեր Սերժ Սարգսյանը, ինչպիսի՞ պատասխանի էին սպասում գիտնականները և անձամբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
  • Ինտերակտիվ շախմատ կամ երևանյան նորույթ

    Ինտերակտիվ շախմատ կամ երևանյան նորույթ

    25.04.2013| 19:03
    Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծում, որ շախմատի տախտակը միայն դեկորացիա չէ, ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ մոտ 30 քմ մակերեսով խաղատախտակի վրա ու, տեղափոխելով խաղաքարերը, շախմատ խաղալ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման այսօրինակ լրացումները կրելու են շարունակական բնույթ և համալրելու են բոլոր վարչական շրջանները:
  • Հայաստանում մեկնարկում են լեհական օրեր

    Հայաստանում մեկնարկում են լեհական օրեր

    25.04.2013| 19:01
    Լեհական օրերի ընթացքում (մինչև հունիսի 4-ը) կանցկացվեն մշակութային միջոցառումներ: Հայ հանդիսատեսը կծանոթանա լեհական թատերական արվեստին, ինչպես նաև կինոյին և դասական երաժշտությանը: Կներկայացվեն մոնոներկայացումներ, լեհ ռեժիսորների նկարահանած ժամանակակից գեղարվեստական ֆիլմեր, 20-րդ դարի լեհ դասական երգահանների ստեղծագործություններ:
  • «Քո ողջ սրտով» ֆիլմը` «Կուլտուրա» հեռուստաալիքով

    «Քո ողջ սրտով» ֆիլմը` «Կուլտուրա» հեռուստաալիքով

    25.04.2013| 15:14
    Ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաընկերությունը հեռարձակել է «Քո ողջ սրտով» ֆիլմը, որտեղ ներկայացված են Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի , Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Շուշիի թանգարանի հավաքածուները: Ֆիլմի ռեժիսորը Անդրեյ Կուրենկովն է, տեքստը կարդում է Ավանգարդ Լեոնտևը: Անդրեյ Կուրենկովը ֆիլմում ցույց է տվել, որ հայ իրականության մեջ գիրքը դարեր շարունակ արտացոլել է հայ ժողովրդի տաղանդը, գիտելիքները, ավանդույթները, նաև կարևոր դեր է ունեցել հավատի և հոգևոր փորձության տարիներին:
  • Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Շունն ու կատուն (Մերօրյա շարունակություն)

    Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Շունն ու կատուն (Մերօրյա շարունակություն)

    25.04.2013| 12:23
    Ժամանակով կատուն ճոն էր... 1886թ. ...Անցավ մի դար, դարակեսը, Շունն հսկում էր խոտի դեզը, Չէր ուտում մի ցողուն, հատիկ, Ուրիշի չէր թողնում մոտիկ, Անգամ դրկից իշուկը ծեր, Հսկա դեզից չուներ մի ծեղ:
  • Բոլոր աղոթքները լսվում են երկնքում

    Բոլոր աղոթքները լսվում են երկնքում

    24.04.2013| 11:08
    Կար, ցավը մեջն էր... բայց դավանաբանական սխալ կա տեքստում` «Եվ աղոթք, որ քեզ չի փրկի»: Խոշոր հոգևոր սխալ, որ «ուդարը» կարող է հետ բերել: Բոլոր աղոթքները լսվում են երկնքում` ի տեղի, ի ժամի: Բոլոր աղոթքները պատասխանվում են` ի տեղի, ի ժամի: