«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 
  • Գիտելիքի ու կրթական գործի նկատմամբ   վերաբերմունքը՝ լակմուսի թուղթ

    Գիտելիքի ու կրթական գործի նկատմամբ վերաբերմունքը՝ լակմուսի թուղթ

    16.03.2024| 16:50
    Աշխարհի կառավարող ուժերը լավ գիտեն գիտելիքի և կրթական համակարգի իմաստն ու դերը մարդկության կյանքում, և, ըստ այդմ էլ, գիտելիքի ու կրթական գործի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքը լակմուսի թղթի նման մի բան է՝ այս հարցում գլոբալ քաղաքականության հիմնական ուղղությունները պարզելու համար։
  • Անջնջելի հետք ողջ աշխարհում

    Անջնջելի հետք ողջ աշխարհում

    20.12.2023| 14:12
    Ես ուզում եմ դիմել մեր՝ Հայաստանի բժիշկներին. սիրելի բժիշկներ, ձեզանից քանի՞սն են ճանաչում այս մարդուն։ Անկեղծ, ես կերազեի, եթե այս մարդու ժառանգներից մնացած լինեին՝ ավելի մանրամասն կարողանայինք խոսել, բայց եղածներն են լռում, էլ ուր մնաց․․․
  • Կոռուպցիոն ելևէջներ բոկում կամ` это вам выйдет бок-ом!

    Կոռուպցիոն ելևէջներ բոկում կամ` это вам выйдет бок-ом!

    26.05.2023| 21:56
    Ժամանակին օրենսդրորեն սահմանվում էր, որ պետական գլխավոր պաշտոնյան իրավունք չունի անդամակցելու որևէ քաղաքական կուսակցության։ Հետագայում մեզ համոզեցին, որ քաղաքականությունը կեղտոտ երևույթ է, և այնտեղ ցանկացած բան կարող է լինել ու պատահել։ Կուսակցաքաղաքական գործունեությունը ջհանդամ, բայց գիտությունն էլ հո մաքուր ոլորտ է, կամ, գոնե ներկայացվում է իբրև այդպիսին։ Եվ եթե այդպես է, ուրեմն վաղուց ժամանակն է, որ բոկում աշխատողներն օրենսդրորեն զրկվեն գիտական կոչումներ «շահելու», իսկ գիտության կոմիտեի ժողովուրդն էլ՝ թեմաների մրցույթներում «հաղթելու»` «ի վերուստ շնորհված» «իրավունքից»։ Թող դրանք էլ մյուս պաշտոնյաների պես բավարարվեն աշխատավարձ, պարգևատրում կողմնակի եկամուտ եռամիասնությամբ։ Թե չէ խեղճ գայշնիկ-տամոժնիկների անունն է դուրս եկել, բայց բոկիստներն ու գիտկոմիստներն են աշխարհն ուտում։ Երկրորդներին կանդրադառնանք այլ առիթով, իսկ այժմ նկատենք, որ երբ նայում ես բոկին, մեկ էլ տեսնում ես, թե մի անհայտ բոկոտն, բոկում հայտնվելով, անշեղորեն հարստանում է։ Եվ դեռ դա քիչ է՝ միանգամից ատենախոսություններ է պաշտպանում կամ պաշտպանեցնում ազգական, հարազատ, բարեկամներին (կամ պարզապես վճարունակներին)։ Իբրև դիտարկման թեմա վերցնենք բոկի ներկայիս գլխավոր պաշտոնակատարին (անուն-ազգանուն չենք գրում, որովհետև բացարձակապես ոչինչ չասող բաներ են, իսկ մենք չենք ուզում անիմաստությամբ ավելորդ ծանրաբեռնել ընթերցողի միտքը), որ ոչ միայն ինքն է «տաղանդավոր», այլև պարզվեց, որ իր կինն էլ «լուրջ» գիտնական է։ ՈՒղղակի մինչև ամուսնյակի պաշտոն ստանալը դեռ ի ցույց չէր դրել իր «գիտական» ձիրքը։ Անշուշտ չակերտով ենք ասում, որովհետև գիտություն ասելով, հասկանում ենք, օրինակ՝ «Լույսի տարածումը խավարում», «Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները», կամ նման մի վերնագիր, և ոչ թե՝ «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնախնդիրների լուծման ուղիները կրթական բարեփոխումների համատեքստում»։ Համոզված ենք, որ եթե մեկը բարձրաձայն էր կարդում, ապա շունչը կեսից կտրվեց։
  • Վահագն Տատրեան. Հայոց Ցեղասպանութեան ականաւոր ուսումնասիրողը

    Վահագն Տատրեան. Հայոց Ցեղասպանութեան ականաւոր ուսումնասիրողը

    22.04.2023| 20:03
    Հայոց ցեղասպանութեան նշանաւոր ուսումնասիրող Վահագն Տատրեանի (1926(1), մայիսի 26 – 2019, Օգոստոսի 7) կեանքն ու գիտական գործունէութիւնն առանց վարանելու կարելի է բնութագրել որպէս իրական առասպել։ Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան բնագաւառում։ Տատրեանը, մասնաւորապէս, Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեանը հաղորդելով նոր որակ՝ հիմնարար հարցադրումներով եւ գիտական նոր տեսութիւնների ու համեմատական ցեղասապանգիտութեան հենքի վրայ այն դարձրեց հասանելի միջազգային գիտական շրջանակներին։
  • Մեզ հայտնի առաջին հայ մաթեմատիկոսը․ Աղան Արծրունի

    Մեզ հայտնի առաջին հայ մաթեմատիկոսը․ Աղան Արծրունի

    31.03.2023| 20:39
    Հին Հայաստանում մաթեմատիկական գիտելիքների զարգացման մասին են վկայում հազարամյակներ առաջ կառուցված ամրոցներն ու պալատները, տաճարներն ու եկեղեցիները, ճանապարհները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը:
  • Այս աննկարագրելի հայրենասեր մարդը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է կատարել ու կատարում

    Այս աննկարագրելի հայրենասեր մարդը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է կատարել ու կատարում

    19.03.2023| 23:37
    Երեկ վերջապես ջերմ, ազգային արժեքներով պարուրված մթնոլորտում էի հայտնվել՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մեր ուսանողի հրավերով ներկա էինք իր հայրիկի՝ սիրիահայ վաստակաշատ հայագետ, դոկտոր ՀԱԿՈԲ ՉՈԼԱՔՅԱՆԻ 75-ամյակի հանդիսությանը։
  • Հայ առևտրականներն էապես տարբերվում են հայ գիտնականներից

    Հայ առևտրականներն էապես տարբերվում են հայ գիտնականներից

    25.02.2023| 11:38
    Փակվեց «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը»՝ հայտնի Սրտաբանականը:
  • ՀՀ գիտական համայնքի բողոքը՝ ընդդեմ ալիևյան ազգայնամոլական գործունեության

    ՀՀ գիտական համայնքի բողոքը՝ ընդդեմ ալիևյան ազգայնամոլական գործունեության

    24.04.2022| 12:10
    Հայաստանի Հանրապետության գիտական համայնքը՝ ի լուր աշխարհի արտահայտելով իր բողոքը, դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ազգայնամոլական վարքագիծը և հայտարարությունները։
  • Նիկոլ Փաշինյան. Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը

    Նիկոլ Փաշինյան. Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը

    24.02.2021| 22:09
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում հրավիրվել է խորհրդակցություն, քննարկվել են գիտության ոլորտի զարգացման հեռանկարները:
  • 10-5800 ժամ՝ որքան է 1 օրվա տևողությունն Արեգակնային համակարգի տարբեր մոլորակների վրա

    10-5800 ժամ՝ որքան է 1 օրվա տևողությունն Արեգակնային համակարգի տարբեր մոլորակների վրա

    22.02.2021| 15:57
    Փաստը, որ Երկիր մոլորակի վրա մեկ օրը տևում է 24 ժամ, հայտնի է բոլորին, գրում է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ), նշելով՝ 23 ժամ 56 րոպե երկրային օրվա տևողությունը բնորոշվում է արեգակնային օր եզրույթով, որը տարբեր է մոլորակներում: