Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Բար­գա­վաճ Հա­յաս­տան», ՀՅԴ և «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թ­յուն­նե­րի հայ­տա­րա­րութ­յու­նը

«Բար­գա­վաճ Հա­յաս­տան», ՀՅԴ և «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թ­յուն­նե­րի հայ­տա­րա­րութ­յու­նը
30.06.2020 | 00:37

«Բար­գա­վաճ Հա­յաս­տան», Հայ Յե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թյուն և «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյուն­ներն այ­սօր՝ հու­նի­սի 30-ին հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում կներ­կա­յաց­նեն ՀՀ գլ­խա­վար դա­տա­խա­զու­թյուն՝ պա­հան­ջե­լով քրեա­կան գործ հա­րու­ցել օ­րենս­դիր իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նա­տար այլ ան­ձանց հան­ցակ­ցու­թյամբ ա­ռանձ­նա­պես ծանր հան­ցանք­ներ կա­տա­րե­լու փաս­տե­րի առ­թիվ:


Աշ­խա­տան­քա­յին խմ­բի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հու­նի­սի 30-ին, ժա­մը 10:00-ին ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյուն առ­ձեռն կհանձ­նեն ե­րեք կու­սակ­ցու­թյուն­նե­րի հա­մա­տեղ հա­ղոր­դու­մը հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին։
Հա­ղորդ­ման հիմ­քում դր­ված փաս­տե­րի և ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում­նե­րի մա­սին ման­րա­մասն տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նա­լու հա­մար լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը նույն ժա­մին հրա­վիր­վել են ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան մուտ­քի մոտ։

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ