Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդմոն Մարուքյան. Եթե մինչև եռամսյա ժամկետի վերջ չքննվի, ստիպված կդիմենք ՍԴ

Էդմոն Մարուքյան. Եթե մինչև եռամսյա ժամկետի վերջ չքննվի, ստիպված կդիմենք ՍԴ
08.07.2020 | 13:16

«Հրապարակը» գրում է.

«Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ հուլիսի 8-ին միանալո՞ւ են ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը։ Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությանը ԼՀԿ-ն չմիացավ՝ խոստանալով, որ հուլիսի 7-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստից հետո կմիանա։ «Մենք ասել ենք, որ այդ գործով նիստ լինելուց հետո կմիանանք», - ասաց Մարուքյանը։ Բայց ՍԴ դիմելու հարցով եռամսյա ժամկետ ունեք, իսկ եթե մինչ այդ Քոչարյանի գործով նիստ չանեն, ի՞նչ է լինելու։ «Եթե մինչև եռամսյա ժամկետի վերջ չքննվի, ստիպված կդիմենք, բայց ես չեմ կարծում, թե չեն քննի»։
Երեկ ՍԴ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով. Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են, 3 դատավորի լիազորությունները, ըստ իշխանության ընդունած սահմանադրական փոփոխությունների, դադարեցված են:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ