Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերբիայում կարանտինի խստացման դեմ բողոքող ցուցարարները խորհրդարանի շենք են ներխուժել

Սերբիայում կարանտինի խստացման դեմ բողոքող ցուցարարները խորհրդարանի շենք են ներխուժել
08.07.2020 | 13:17

Սերբիայում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների խստացման դեմ բողոքող մի խումբ ցուցարարներ Բելգրադում խորհրդարանի շենք են ներխուժել: Reuters-ի փոխանցմամբ՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով ստիպված են շաբաթվա վերջում Բելգրադում խստացնել հակահամաճարակային սահմանափակումներն, այդ թվում՝ արգելափակել քաղաքը: Վուչիչի հայտարարությունից հետո հազարավոր դժգոհ քաղաքացիներ Բելգրադի կենտրոնական հրապարակում են հավաքվել՝ խորհրդարանի դիմաց: Նրանք վարակի տարածման համար երկրի իշխանություններին են մեղադրում՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում ևս մեկ անգամ մայրաքաղաքի արգելափակման պատճառով ահռելի վնասներ կրել: Ցուցարարների մի խումբ, ճեղքելով հսկող ոստիկանական պատնեշը, կոտրել է խորհրդարանի մուտքի դուռն ու շենք ներխուժել, բայց րոպեներ անց ոստիկանական ուժերը նրանց դուրս են բերել: Ցուցարարների շրջանում նախագահի հրաժարականի կոչեր են հնչել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ հեռացնելով ցուցարարներին խորհրդարանի շենքից: 7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 16 168 դեպք է գրանցվել, մահացել է 330 մարդ: Թվերը, սակայն, գնալով աճում են, և վերջին մեկ օրում վարակման 299 և մահվան 13 նոր դեպք է գրանցվել:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ