Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական արար

Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական արար
08.07.2020 | 13:18

«Փաստը» գրել է.

«Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների դասաժամերի կրճատումից զատ, իշխանությունները նախատեսում են նաև հանրակրթական ծրագրից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։ Շատ փորձագետների համոզմամբ, գործ ունենք ազգայինի և Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ:


Այս որոշման հետ կապված հունվարից այս կողմ մոտ մեկ տասնյակ փակ քննարկումներ են տեղի ունեցել, որոնք բացառապես կազմակերպվել են, այսպես կոչված, Սորոսի գրասենյակի կողմից։ Թեմայի հետ կապված առանցքային ակտիվություն են ցուցաբերել նաև այդ հիմնադրամի հետ ասոցացվող և, ընդհանրապես, արևմտյան ֆինանսներով սնվող ՀԿ-ներ ու անհատներ։


Մեր ունեցած տեղեկության համաձայն, «դրսից» հրավիրված էքսպերտներ էլ են մասնակցել, որոնք հատուկ «ինստրուկտաժ» են արել՝ հստակ ուղղորդելով, թե իրենց հետագա հիմնավորումներում հատկապես որ պնդումների վրա պետք է կենտրոնանան և որ թեզերն առաջ տանեն։ Չնայած դրան, որոշումն այնպիսի հակազդեցություն է առաջացրել հանրության շրջանում, որ նույնիսկ իշխանական ու իշխանամերձ ուժերի մոբիլիզացիան գրեթե մեկ տոկոսով հասարակական տրամադրությունների փոփոխության չի հանգեցնում, երբեմն նույնիսկ հակառակը, քանզի հաճախ այնպիսի դեմքեր են պաշտպանում այդ գաղափարը, որ հակառակ էֆեկտն է տալիս»:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ