Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու՞ ենք թույլ տա­լիս, որ սրանք մեր եր­կի­րը վե­րա­ծեն «սուլ­թա­նա­տի» կամ դարձ­նեն «թուրք­մեն­բա­շու» հայ­րե­նիք

Ինչու՞ ենք թույլ տա­լիս, որ սրանք մեր եր­կի­րը վե­րա­ծեն «սուլ­թա­նա­տի» կամ դարձ­նեն  «թուրք­մեն­բա­շու» հայ­րե­նիք
24.07.2020 | 00:18

Պատ­մու­թյունն ա­ռա­ջին տիկ­նանց մա­սին բա­վա­կա­նին հա­րուստ նյութ է թո­ղել սե­րունդ­նե­րին։ Նրան­ցից ո­մանք ե­ղել են ի­րենց ազ­գի խիղ­ճը, ո­մանք աչ­քի են ըն­կել շատ հա­մար­ձակ ո­րո­շում­նե­րով ու ճա­կա­տագ­րա­կան պա­հին փր­կել սե­փա­կան ժո­ղովր­դին, մյուս­նե­րը գթասր­տու­թյան, վե­հու­թյան և ազն­վու­թյան խոր­հր­դա­նի­շեր են դար­ձել։ Նրանք նաև բա­րո­յախ­րա­տա­կան ար­ժե­հա­մա­կարգ են ստեղ­ծել, պե­տա­կա­նա­մետ գա­ղա­փար­ներ են շր­ջա­նա­ռել, դար­ձել դրանց կրողն ու ա­ռողջ մտ­քե­րի գե­նե­րաց­նո­ղը։ Օ­րի­նակ, ԱՄՆ նա­խա­գահ Ֆրանկ­լին Ռուզ­վել­տի տի­կի­նը՝ Է­լեո­նո­րա Ռուզ­վել­տը, ո­րը, ըստ ա­մե­րի­կա­ցի­նե­րի, ի­րենց պատ­մու­թյան լա­վա­գույն ա­ռա­ջին տի­կինն է ե­ղել, ի­մաս­տուն կին էր ու մեծ մար­դա­սեր։


Ներ­կա­յիս պե­տա­կան ո­րոշ այ­րե­րի տիկ­նանց չէր խան­գա­րի ծա­նո­թա­նալ նման կա­նանց կյան­քին ու ծա­վա­լած գոր­ծու­նեու­թյա­նը, թերևս օգ­տա­կար ինչ-որ դա­սեր քա­ղեին։
Դժ­բախ­տա­բար, թե բա­րե­բախ­տա­բար, ըստ Սահ­մա­նադ­րու­թյան, Հա­յաս­տանն այ­սօր չու­նի ա­ռա­ջին տիկ­նոջ ինս­տի­տուտ։ Սա է պատ­ճա­ռը, որ մեկ ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի կնոջն են հա­մա­րում ա­ռա­ջին տի­կին (հա­նուն ար­դա­րու­թյան նշենք, որ նա նման հայտ չի էլ ներ­կա­յաց­նում), մեկ էլ հրա­պա­րակ է գա­լիս Նի­կոլ Փա­շի­նյա­նի կինն ու սկու­տե­ղի վրա ինք­նա­մա­տու­ցվում որ­պես այդ­պի­սին։
Սա­կայն, տի­կին Ան­նան մո­ռա­նում է շատ կարևոր մի «ման­րուք»՝ ա­մենևին էլ ե­ղած կամ չե­ղած կար­գա­վի­ճա­կը չէ, որ պե­տու­թյան այ­րե­րի տիկ­նանց դարձ­նում է ըն­դու­նե­լի: Նրանք ի­րենց ծա­վա­լած գոր­ծու­նեու­թյամբ, պահ­ված­քով ու բա­րեկր­թու­թյամբ են վաս­տա­կում հան­րու­թյան հար­գանքն ու դառ­նում սի­րե­լի։


Հա­նուն ճշ­մար­տու­թյան նաև փաս­տենք՝ ան­կախ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան ըն­թաց­քում և ո՛չ մի նա­խա­գա­հի կին հան­րա­յին այն­պի­սի ան­հար­կի ակ­տի­վու­թյուն չի ցու­ցա­բե­րել, չի խառն­վել պե­տա­կան գոր­ծե­րին, լեզ­վին ե­կա­ծը դուրս չի տվել (ա­ռանց «կա­րե­լի-չի կա­րե­լի»-ն հաշ­վի առ­նե­լու) և ի­րեն «սուլ­թա­նու­հի», գե­ղեց­կու­հի, մարմ­նա­մար­զու­հի ու վեր­ջա­պես «կո­մե­րի­տու­հի» չի երևա­կա­յել, ինչ­պես այ­սօր Ան­նա Հա­կո­բյա­նը։


Ե՛վ Տեր-Պետ­րո­սյա­նի, և՛ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, և՛ Սերժ Սարգ­սյա­նի դեպ­քում ա­ռա­ջին տիկ­նայք (որ միշտ էլ ա­ռանձ­նա­ցել են շատ ներ­կա­յա­նա­լի ար­տա­քի­նով, ին­տե­լեկ­տով, բա­րեկր­թու­թյամբ ու հղկ­վա­ծու­թյամբ, որ այս­տեղ, այ­լուր և ա­մե­նուր գի­տակ­ցել են, թե ինչ ու ինչ­պես պետք է ա­նեն, որ եր­բե՛ք ու եր­բե՛ք գա­վա­ռա­կան չտե­սին հա­տուկ վար­քա­գիծ չեն դրսևո­րել` որևէ դահ­լի­ճում կամ սրա­հում մարդ­կանց ներ­կա­յու­թյամբ վար­սե­րով կամ դի­մա­հար­դար­մամբ չեն զբաղ­վել ու մի­ջազ­գա­յին մասշ­տա­բով ծի­ծա­ղի ա­ռար­կա չեն դար­ձել, տե­ղին ու ան­տե­ղի ի­րենց «մեյ­դան» չեն գցել) միշտ ե­ղել են ի­րենց ա­մու­սին­նե­րի ստ­վե­րում: Հի­շյալ փաստն ա­մենևին էլ չի նշա­նա­կում, թե նրանք ինչ-որ բա­նով զի­ջել են Ան­նա Հա­կո­բյա­նին։ Ո՛չ: Եր­բե՛ք: Ե՛վ Լյուդ­մի­լա Տեր-Պետ­րո­սյա­նը, և՛ Բել­լա Քո­չա­րյա­նը, և՛ Ռի­տա Սարգ­սյա­նը միշտ ե­ղել են անհ­րա­ժեշտ բար­ձուն­քում:
Փոր­ձենք հաս­կա­նալ, թե որն է Ան­նա Հա­կո­բյա­նի ան­հար­կի ակ­տի­վու­թյան դր­դա­պատ­ճա­ռը. ալտ­րուի՞զ­մը, գթասր­տու­թյու­՞նը, երկ­րի հա­մար բա­րիք ստեղ­ծե­լու, ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կարգն ա­ռաջ մղե­լու ցան­կու­թյու՞նը։ Հար­ցադր­ման պա­տաս­խա­նը ստա­նա­լու ակն­կա­լի­քով, վեր­հի­շենք հայտ­նի դր­վագ­ներ, ո­րոն­ցով այս եր­կու տար­վա ըն­թաց­քում ա­ռանձ­նա­ցել է սույն տի­կի­նը։
Փա­շի­նյա­նի պաշ­տո­նա­վար­ման ա­ռա­ջին ա­միս­նե­րին ԶԼՄ-նե­րը պար­բե­րա­բար ի­րա­զե­կում էին Նի­կոլ Փա­շի­նյա­նի և Ան­նա Հա­կո­բյա­նի ճոխ ապ­րե­լա­կեր­պի, հա­գու­կա­պի մա­սին։ Տե­ղե­կաց­նում էին, որ նրանց ար­տա­սահ­մա­նյան «վո­յաժ­ներն» ա­վարտ­վում են թան­կար­ժեք, այդ թվում աշ­խար­հում հայտ­նի ապ­րան­քա­նի­շե­րի գնում­նե­րով։


Հե­տո տի­կին Հա­կո­բյա­նը սկ­սեց հիմ­նադ­րա­մա­յին բուռն գոր­ծու­նեու­թյուն, ո­րը բա­վա­կան ընդ­գր­կուն թե­մա է, սա­կայն միայն նշենք, որ գոր­ծա­րար­նե­րին լավ ա­պա­գա չէր սպա­սի, ե­թե նրա հիմ­նադ­րամ­նե­րին գու­մար­ներ «չմուծ­վեին»։
Ի դեպ, ժա­մա­նա­կին ՀՀ-ում դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը զար­գաց­նե­լու նպա­տա­կով Ան­նա Հա­կո­բյա­նը 30 խո­շոր գոր­ծա­րար­նե­րից պա­հան­ջեց (յու­րա­քան­չյու­րից) 70 հա­զար դո­լա­րի «ա­ջակ­ցու­թյուն»։ Հե­տաքր­քիր է՝ զար­գաց­րե՞ց ե­րաժշ­տա­կան այդ ուղ­ղու­թյու­նը (չնա­յած, ե­թե զար­գաց­ներ՝ Մեհ­րի­բան Ա­լիևա­յին Շուշիում թե­յի սե­ղա­նի շուրջ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյուն վա­յե­լե­լու կհ­րա­վի­րեր, ոչ թե մու­ղամ լսե­լու)։ Չմո­ռա­նանք նշել, որ տի­կի­նը ան­տե­սել էր, թերևս չէր էլ ի­մա­ցել, որ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան աս­պա­րե­զում (և ո՛չ միայն) ինքն ընդ­հան­րա­պես ա­նե­լիք չու­նի: Նրան հա­վա­նա­բար չէին ի­րա­զե­կել, որ դեռևս խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից սկ­սած Հա­յաս­տա­նի հա­մեր­գաս­րահ­նե­րում այն­պի­սի աշ­խար­հահռ­չակ կա­տա­րող­ներ են հան­դես ե­կել, ո­րոնց ա­նուն­ներն ինքն ան­գամ չի էլ լսել:


Հե­տո պա­տե­րազ­մի մեջ գտն­վող երկ­րի վար­չա­պե­տի կինն անձ­նու­րա­ցու­թյամբ տր­վեց «խա­ղա­ղա­սի­րա­կան» ինչ-որ ար­շա­վի, ու ան­հաս­կա­նա­լի պոռթ­կում ու­նե­ցավ՝ հա­նուն հայ­րե­նի­քի զոհ­ված­նե­րի մա­հը հա­մա­րեց… «հա­նուն ոչն­չի»: ՈՒ ո՛չ էլ ըն­կա­լեց, թե ի՜նչ ցավ պատ­ճա­ռեց մեր հե­րոս նա­հա­տակ­նե­րի հե­րոսուհի մայ­րե­րին:
Ինչ-որ պա­հի էլ տի­կի­նը սր­տա­ցա­վու­թյուն դրսևո­րեց զոհ­ված ադր­բե­ջան­ցի ե­րի­տա­սարդ զին­վոր­նե­րի հա­մար: Ո­խե­րիմ թշ­նա­մու մշ­տա­կան կրա­կա­հեր­թի տակ ապ­րող երկ­րում նա ա­ռա­ջար­կեց փամ­փուշտ­նե­րը ձու­լել ու զար­դեր դարձ­նել...
Ան­կեղծ ա­սած, ա­մենևին ցան­կու­թյուն չու­նենք ա­նընդ­հատ Փա­շի­նյա­նի տիկ­նո­ջը հի­շե­լու, ե­թե ի­հար­կե ա­մեն ան­գամ նոր հա­կա­ռե­կորդ­ներ չսահ­մա­նի։ Վեր­ջին օ­րի­նա­կը Տա­վու­շում էր, երբ ի­րե­նից գոհ «վա­յե­լում» էր ԱԻՆ փր­կա­րա­րի զին­վո­րա­կան «պա­տիվ առ­նե­լը» և ինչ­պես զգաց­վում է լու­սան­կա­րից, լսում նրա զե­կույ­ցը։


Նա­յում ես խայ­տա­ռակ այս ի­րո­ղու­թյանն ու ապ­շում՝ ի՞նչ կար­գա­վի­ճակ ու­նի Ան­նա Հա­կո­բյա­նը, ո­րին պետք է բան զե­կու­ցեն: Այդ ո՞ր պա­հից, երբ­վա­նի՞ց սպա­յի պա­տի­վը պետք է նսե­մաց­վի ու բա­նա­կից, ռազ­մա­կան գոր­ծից, սպա­յա­կան պատ­վից մի­նուս ան­սահ­մա­նու­թյուն գա­ղա­փար ու­նե­ցող, հայ զին­վո­րի անձ­նա­զո­հու­թյու­նը խա­ղա­ղա­սի­րա­կան փուչ «կրա­կոց­նե­րով» ու ձու­լա­ծո զար­դե­րով փո­շիաց­նող ինչ-որ կնոջ ա­ռաջ խո­նարհ­վի սպան ու պատ­վի ար­ժա­նաց­նի:
Մի՞­թե սե­փա­կան PR-ի հա­մար կա­րե­լի է այս­քան իջ­նել, վի­րա­վո­րել սպա­յի պա­տիվն ու ոտ­նա­կոխ ա­նել զին­վո­րա­կան բար­քե­րը: Շա՛տ պրի­մի­տիվ է Ան­նա Հա­կո­բյա­նի «ար­դա­րա­ցու­մը», թե դա «կնո­ջը հար­գե­լու ձև» է։ Ե­թե հետևենք նրա տրա­մա­բա­նու­թյա­նը, ա­պա ի­գա­կան սե­ռի յու­րա­քան­չյուր ներ­կա­յա­ցուց­չի տես­նե­լիս զին­վո­րա­կանն ու փր­կա­րա­րը «ա­փալ-թա­փալ» պետք է «հար­գեն» նրանց: Իսկ ին­չու՞ ո՛չ: Փա­շի­նյա­նի տի­կինն ին­չո՞վ է ա­ռա­վել Հայ­կուշ-Վար­դուշ-Սի­րուշ «ծյո­ծյա­նե­րից» ու հա­յաս­տան­ցի մյուս կա­նան­ցից: Ոչն­չո՛վ:
Հա­վե­լենք` Ե­լե­նա Չաու­շես­կուն և Ռաի­սա Գոր­բա­չո­վան ան­գամ, որ ա­մեն տեղ խցկ­վե­լու տգեղ սո­վո­րու­թյուն ու­նեին, հե­ռու էին մնում բա­նա­կից: Ո­րով­հետև…


…Ո­րով­հետև հաս­կա­նում էին՝ սե­փա­կան ճղ­ճիմ հա­վակ­նու­թյուն­նե­րը բա­վա­րա­րե­լու նպա­տա­կով ի­րա­վունք չու­նեն զին­վո­րա­կան հա­մազ­գեստ կրե­լու, վրա­դիր էլ սպա­յի զե­կույց լսե­լու:
Հա­նուն ին­չի՞ չգի­տեմ, բայց ե­թե թույլ ենք տա­լիս, որ սրանք մեր եր­կի­րը վե­րա­ծեն «սուլ­թա­նա­տի» կամ դարձ­նեն «թուրք­մեն­բա­շու» հայ­րե­նիք, ա­պա ա­վե­լի ճիշտ չէ՞ Փա­շի­նյա­նի տիկ­նոջ իշ­խա­նա­տեն­չու­թյու­նը բա­վա­րա­րե­լու նպա­տա­կով պաշ­տո­նանկ ա­նել Տիգ­րան Ա­վի­նյա­նին (մա­նա­վանդ որ սույն պա­րե­տը զզ­վեց­րել է բո­լո­րիս` զր­կել է 40 աս­տի­ճան տա­պին մա­քուր օդ շն­չե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից) և այդ պաշ­տո­նը՝ ա­ռա­ջին փոխ­վար­չա­պետ, ցմահ շնոր­հել նրան: Նախ՝ սե­փա­կան փա­ռա­սի­րու­թյու­նը կբա­վա­րա­րի, հե­տո էլ նրա բո­լոր ան­կապ քայ­լե­րը կու­նե­նան կոնկ­րետ հաս­ցեա­տեր:


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 14634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ