Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լազարևյան ակումբում կքննարկվի Արցախի հարցը

Լազարևյան ակումբում կքննարկվի Արցախի հարցը
17.11.2020 | 18:16

irates.am-ի տեղեկություններով, առաջիկա օրերին ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը մեկնելու է ՌԴ՝ մասնակցելու քաղաքական մի միջոցառման, որի շրջանակում քննարկվելու է նաև Արցախի խնդիրը։ Մեզ հետ զրույցում պարոն Սարգսյանը հաստատեց տեղեկությունը և նշեց, որ նոյեմբերի 20-ին Լազարևյան ակումբի խորհրդի նիստն է տեղի ունենալու, որտեղ քննարկվելու են Արցախի շուրջ իրավիճակը, տխրահռչակ փաստաթուղթը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունները։
Հավելենք, որ այդ խորհրդի անդամ են նաև Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ