Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Տիրան Խաչատրյան. Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել Սոթքի հանքի տարածքում, ընդ որում, մեկը անմիջապես հանքի եզրագծով

Տիրան Խաչատրյան. Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել Սոթքի հանքի տարածքում, ընդ որում, մեկը անմիջապես հանքի եզրագծով
27.11.2020 | 15:18

Դիմել են մեզ, որ այդպիսի բան են ցանկանում անել, բայց ադրբեջանական կողմի հետ ունեն համաձայնություն, թե ոչ, այդ հարցը Հայաստանի իրավասությունից դուրս է՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե տարօրինակ չէ՞, որ մասնավոր ընկերությունը ինքուրույնաբար որոշեց և Ադրբեջանի տարածքում անցակետ պատրաստեց, Հայաստանի իշխանութունները նախօրոք չգիտեի՞ն, որ դա Ադրբեջանի տարածք է:

ԳՇ պետի առաջին տեղակալ նշեց, որ ադրբեջանական զորքերը երեկվանից են եկել այդ տարածաշրջան և ցանկացել են մտնել և պարզաբանեց, որ Սոթքի լեռնանցքի ճանապարհով դա սահմանն է. «Սոթքի հանքի մի մասը պատկանում է կիսով չափ մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածք: Ինձ հայտնի է եղել, որ տարածքի մի մասը գտնվելու է մեր տարածքում, իսկ մյուսը՝ իրենց: Հայտնի է եղել, նաև որ ռուսական կողմը կազմակերպում է ամբողջական տարածքի պահպանությունը և այդ տարածքում խաղաղապահներ ընդգրկված չեն եղել, իսկ հետո կլինեն թե ոչ, չեմ կարող ասել»:


Հարցին, թե ինչպե՞ս կարող է մի ընկերություն մի տարածքի պահպանությունը վերցնի իր վրա, չէ՞ որ Հայաստանը չի պատկանում մասնավոր ընկերությանը, Հայաստանը պատկանում է ՀՀ քաղաքացուն, Տիրան Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն ընկերություն իր տարածքի պահպանությամբ է զբաղվում. «Դուք միջազգային քանի այդպիսի դեպք գիտեք, սա եզակի դեպք էր, հիմա այսպես է ստացվել»: Հարցին, թե ադրբեջանական կողմից մտե՞լ են ներկայացուցիչներ Սոթքի հանքի տարածք, պատասխանեց. «Այո երեք դիրք են տեղադրել, այդ տարածքում, ընդ որում, մեկը անմիջապես հանքի եզրագծով»:

Դիտվել է՝ 5544

Մեկնաբանություններ