ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Վազգեն Մանուկյանը հանդիպում է Գյումրիի բնակիչների հետ

Վազգեն Մանուկյանը հանդիպում է Գյումրիի բնակիչների հետ
15.01.2021 | 22:22

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Գյումրիի բնակիչների հետ: Վազգեն Մանուկյանը իր ելույթում նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել նոր կառավարություն, որը ի վիճակի կլինի երկիրը ոտքի կանգնեցնել և կայունացնել, որից հետո պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ:

«Թող ժողովուրդը որոշի, թե ինքը ինչ իշխանություն է ուզում, իսկ վարչապետը և իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի ընտրությունները լինեն մաքուր»,- ասաց Մանուկյանը:

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ