Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մանե Թանդիլյան. Պատասխանատվությունը քաղաքացիների վրա գցելը կառավարության անկարողության ցուցադրում է

Մանե Թանդիլյան. Պատասխանատվությունը քաղաքացիների վրա գցելը կառավարության անկարողության ցուցադրում է
03.06.2020 | 14:31

Կառավարությունն ուղղակիորեն ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Այլ բառով դա նկարագրել հնարավոր չէ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Յուրաքանչյուր միջոցառում պետք էր անել պատեհ ժամանակ, այսինքն՝ ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կար, որովհետև սա այն հանգամանքն է, երբ մեկ-երկու օր ուշացումը ճակատագրական եղավ: Այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է կառավարությունը, պետք էր անել ավելի վաղ՝ ճիշտ ձևաչափով:
Կառվարության կողմից կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ, և ես ուզում եմ հույս հայտնել, որ քաղաքացիները ավելի խոհեմ կգտնվեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա խուճապի մեջ է», - ասաց Մանե Թանդիլյանը:


Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը ոչ մի դեպքում չպետք է պատասխանատվությունը գցի քաղաքացիների վրա: «Դա սեփական անկարողության ցուցադրում է, կառավարությունը պետք է ապահովի վիրուսի կանխման գործողությունները», - նշեց Մանե Թանդիլյանը:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ