Պարսատիկի մի փոքրիկ
քարով
Դավիթը ջնջեց հզոր Գողիաթին.
Լինելության այս քարանձավում,
Գերի ենք տարվել այսօր Գողիաթից...
Ապաշխարության դռներն ամոքող
Էլ մոտ չեն թվում.
Փոթորիկ է, Տեր…. զարթնիր ու ասա`
-Գեդեոններ իմ, դուք Աստծո հզորներն
եք,
Քաջացե՛ք նորեն. դուք հաղթել եք
Գողիաթին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ