Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Պար­բե­րա­բար ա­հա­զանգ­վել է Թուր­քիա­յից և Ադր­բե­ջա­նից ե­կող վտանգ­նե­րի մա­սին, և ոչ թե ա­նու­շադ­րու­թ­յան է ար­ժա­նա­ցել, այլ ան­տես­վել է»

«Պար­բե­րա­բար ա­հա­զանգ­վել է Թուր­քիա­յից և Ադր­բե­ջա­նից ե­կող վտանգ­նե­րի մա­սին, և ոչ թե ա­նու­շադ­րու­թ­յան է ար­ժա­նա­ցել, այլ ան­տես­վել է»
24.11.2020 | 01:37

ԵՊՀ դո­ցենտ, թուր­քա­գետ ԼՈՒՍԻ­ՆԵ ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­ՆԻ հետ մեր զրույ­ցը նոր պա­տե­րազ­մի, մեր երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կի, Թուր­քիա­յի քա­ղա­քա­կա­նու­թյան, սպաս­վող վտանգ­նե­րին դի­մա­կա­յե­լու հրա­մա­յա­կա­նի մա­սին է։


-Ինչ կա­տար­վեց. մենք չկա­րո­ղա­ցա՞նք դա­սեր քա­ղել պատ­մու­թյու­նից, թե՞ պատ­րաստ չէինք դի­մա­կա­յե­լու ժա­մա­նա­կա­կից Թուր­քիա­յի հա­յաս­պան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։
-Եր­կու­սը միա­սին, ա­ռա­ջին հեր­թին կու­զեի շեշ­տել, որ սա Թուր­քիա­յի ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյունն է, ար­դեն Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­տեղ։ Թուր­քիան եր­բեք չի թաքց­րել իր հա­կա­հայ­կա­կան թշ­նա­մա­կան տրա­մադ­րու­թյուն­ներն ու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Այն ար­տա­հայտ­վել է տար­բեր ձևե­րով, ա­ռա­ջին հեր­թին՝ Հա­յաս­տա­նը պա­հե­լով շր­ջա­փակ­ման մեջ և դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ չհաս­տա­տե­լով, ան­շուշտ նաև՝ Ադր­բե­ջա­նին զի­նե­լով: Երկ­րորդ՝ այս հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չու­թյան մեջ ընդգրկված են պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան թուրք պաշ­տո­նյա­նե­րը, թուր­քա­կան մա­մու­լը, գի­տա­կան ու կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը, և մինչ օրս էլ այդ երկ­րի հան­րու­թյան մի լայն շր­ջա­նում «հայ» (էր­մե­նի) բա­ռը հա­վա­սա­րա­զոր է հայ­հո­յան­քի։ Այս ա­մե­նը չն­կա­տե­լը մեզ բե­րեց-հասց­րեց այս ար­հա­վիր­քին։ Ի­հար­կե, այս ան­տար­բե­րու­թյան սաղ­մե­րը կա­յին նաև մեր նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, բայց եր­կու­սու­կես տա­րի ա­ռա­վել հետևո­ղա­կա­նո­րեն տար­վում էր թշ­նա­մու կեր­պա­րը չե­զո­քաց­նե­լու, ազ­գա­յին ար­ժեք­նե­րը նսե­մաց­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Այս շղ­թա­յի մի դրսևո­րում էր ապ­րի­լին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րե­նի` Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցին ըն­դու­նած «Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սը վե­րաձևե­լու փոր­ձը՝ պա­հան­ջա­տի­րու­թյան հե­ռաց­մամբ։ Մեզ հայտ­նի են նաև ար­տա­քին զա­նա­զան ան­հաս­կա­նա­լի դրա­մաշ­նորհ­նե­րից սն­վող օ­ղակ­նե­րը։ Ե­թե ա­ռաջ այդ­պի­սի քա­րոզ­չու­թյամբ զբաղ­վող­նե­րը հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ էին, ա­պա, ցա­վոք, ար­դեն այդ ա­մե­նը տե­ղա­փոխ­վեց պե­տա­կան, գի­տա­կան դաշտ։ Հա­մա­կե­ցու­թյան գա­ղա­փա­րի քա­րո­զու­մը, «բա­րի թուր­քի» կեր­պա­րի ստեղ­ծու­մը, հենց այն գա­ղա­փար­ներն էին, որ փոր­ձում էին նե­րար­կել մեր հա­սա­րա­կու­թյանն ու բթաց­նել սպառ­նա­ցող վտանգն ըն­կա­լե­լու զգո­նու­թյու­նը, այն պա­րա­գա­յում, երբ թուրք-ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սոր­նե­րը բա­ցա­հայտ պատ­րաստ­վում էին պա­տե­րազ­մի։
Թուր­քիան շա­րու­նա­կում է քայլ առ քայլ ի­րա­կա­նաց­նել պան­թուր­քա­կան ու պան­թու­րա­նա­կան իր ծրագ­րե­րը։ Ապ­րի­լին, երբ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րեց, որ պետք է ա­վար­տին հասց­նի իր նախ­նի­նե­րի գոր­ծը, դրան զու­գա­հեռ հայ հան­րու­թյան մեջ շր­ջա­նառ­վում էին «թուր­քին նե­րե­լու» և թուր­քի կամ ադր­բե­ջան­ցու հետ հա­մա­կեց­վե­լու ար­տա­հայ­տու­թյուն­ներ ու գա­ղա­փար­ներ։ Նույ­նիսկ պա­տե­րազ­մի օ­րե­րին գրան­տա­կեր­ներն ի­րենց սոց­ցան­ցե­րում նման գա­ղա­փար­ներ էին տա­րա­ծում։ Սա, կար­ծում եմ, նաև մեր հա­սա­րա­կու­թյա­նը ստու­գե­լու և մո­լո­րեց­նե­լու նպա­տակ էր հե­տապն­դում։ Ձգ­տում էին ստեղ­ծել այն­պի­սի հա­սա­րա­կու­թյուն, որ կա­րո­ղա­նար հան­գիստ վե­րա­բեր­վել նույ­նիսկ մեր հայ­րե­նի­քը կորց­նե­լու ծանր ու ա­ղե­տա­լի ի­րո­ղու­թյա­նը։ Այս վտան­գա­վոր դա­տո­ղու­թյամբ ան­հատ­նե­րը, ե­թե կար­ծում են, որ պա­տե­րազ­մի նման ել­քով` մեր հայ­րե­նի­քի տա­րածք­նե­րը թշ­նա­մուն հանձ­նե­լով, Հա­յաս­տանն այ­սու­հետ ա­պա­հո­վագր­ված է պան­թուր­քիս­տա­կան ծրագ­րե­րից ու ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան նոր պա­տե­րազ­մից, չա­րա­չար սխալ­վում են։ Այս­պի­սի գա­ղա­փար­նե­րի քա­րոզ­չու­թյունն ան­դառ­նա­լի հետևանք­ներ կա­րող է ու­նե­նալ առ­հա­սա­րակ հա­յոց պե­տու­թյան գո­յու­թյան հա­մար։ Մեր քա­ղա­քա­գետ­նե­րը, պատ­մա­բան­նե­րը, թուր­քա­գետ­ներն ի­րենց ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րով ու ե­լույթ­նե­րով, տաս­նա­մյակ­ներ ի վեր, պար­բե­րա­բար ա­հա­զան­գել են Թուր­քիա­յից և Ադր­բե­ջա­նից ե­կող վտանգ­նե­րի և վե­րոն­շյալ խն­դիր­նե­րի մա­սին, և այս ա­մե­նը ոչ թե ա­նու­շադ­րու­թյան է մատն­վել, այլ ան­տես­վել է։
-Թուր­քիա­յի վա­ղե­մի նկր­տում­նե­րից զատ, մենք շա­րու­նակ հայ­տն­վում ենք նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղե­րի կի­զա­կե­տում։ Սա պատ­մա­կան օ­րի­նա­չա­փու­թյու՞ն է։
-Ի­հար­կե, ե­թե նա­յում ենք պատ­մու­թյան խոր­քե­րը, տես­նում ենք, որ Հայ­կա­կան լեռ­նա­շար­հը, իր աշ­խար­հագ­րա­կան դիր­քի թե­լադ­րան­քով, տար­բեր ժա­մա­նակ­նե­րում կռ­վախն­ձոր է ե­ղել տար­բեր ու­ժե­րի ձեռ­քին։ Ծանր զու­գա­դի­պու­թյամբ այժմ ու­սում­նա­սի­րում եմ Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ար­խի­վը, և իմ ցավն ու ցա­սու­մը կրկ­նա­կի է. նույնն է մնա­ցել թուր­քե­րի` Հա­յաս­տանն ու հայ ժո­ղովր­դին վե­րաց­նե­լու ծրա­գի­րը, նույնն է Արևմուտ­քի կեղծ կեց­ված­քը, նույնն են մեր դի­վա­նա­գետ­նե­րի և հոգևո­րա­կան­նե­րի օգ­նու­թյան խնդ­րագ­րե­րը, ռու­սա­կան զոր­քի ու­շա­ցած ժա­մա­նե­լու ի­րո­ղու­թյու­նը, ներ­քին դա­վադ­րու­թյուն­նե­րը: Կա­րող եմ ա­սել, որ ոչ դե­րա­կա­տար­ներն են փոխ­վել, ոչ խա­ղա­ցող­նե­րը, և միակ տու­ժո­ղը կր­կին հայ ժո­ղո­վուրդն է, հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը։
-Դուք ձեր խոս­քում նշե­ցիք «բա­րի թուր­քի» կեր­պար ստեղ­ծե­լու մա­սին։ Եր­կար տա­րի­ներ փորձ էր ար­վում հայ-թուր­քա­կան բա­րիդ­րա­ցիա­կան պլատ­ֆորմ­ներ ստեղ­ծե­լու՝ կի­նո­յի լեզ­վով, գրա­կա­նու­թյան և այլն։ Այս երկ­խո­սու­թյուն­ներն ի՞նչ ար­դյունք են տվել թուր­քա­կան հա­սա­րա­կու­թյա­նը լու­սա­վո­րե­լու, այդ երկ­րի քա­ղա­քա­կա­նու­թյան վրա ազ­դե­լու տե­սան­կյու­նից։
-Հայ-թուր­քա­կան սի­րա­խա­ղե­րի հա­մար հս­կա­յա­կան գու­մար­ներ են ծախս­վել։ Գի­տե՞ք ինչն է խն­դի­րը. այդ հա­մա­կե­ցու­թյան, կեղծ բա­րե­կա­մու­թյան քա­րոզ­չու­թյունն ա­ռա­վել շատ ուղղ­ված է ե­ղել մեր հան­րու­թյան ա­պա­կողմ­նո­րոշ­մա­նը։ 80-մի­լիո­նա­նոց այդ պե­տու­թյան մեջ ե­թե նույ­նիսկ կան սա­կա­վա­թիվ մտա­վո­րա­կան­ներ, որ ան­հա­տա­կան մա­կար­դա­կում ճա­նա­չում են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, այն բո­լո­րո­վին չի ազ­դել թուր­քա­կան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան վրա։ Ա­յո, Թուր­քիա­յում կան տար­բեր հա­յացք­նե­րի տեր ան­հատ­ներ, տար­բեր կու­սակ­ցու­թյուն­ներ, բայց երբ հար­ցը վե­րա­բե­րում է Թուր­քիա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը, ան­կախ քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից, սո­ցիա­լա­կան զա­նա­զան տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րից, նրանք բո­լո­րը դառ­նում եմ մեկ մար­մին, դրսևո­րում միևնույն դիր­քո­րո­շու­մը և պաշտ­պա­նում ի­րենց ազ­գա­յին ու պե­տա­կան շա­հը։ Ոչ Թուր­քիա­յում, ոչ Ադր­բե­ջա­նում և կամ որևէ այլ պե­տու­թյան մեջ պե­տա­կան մա­կար­դա­կով սե­փա­կան ազ­գա­յին ար­ժեք­նե­րը նսե­մաց­նող գոր­ծըն­թաց չեք կա­րող տես­նել։
-Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­վար­տից հե­տո ի՞նչն եք ա­ռաջ­նա­հերթ հա­մա­րում։
-Տա­րա­ծաշր­ջա­նում քա­ղա­քա­կան ու­ժե­րի բա­խում­ներն ան­խու­սա­փե­լի են, և ար­դեն պարտ­ված ու կա­պի­տու­լյա­ցիա ստո­րագ­րած վար­չա­պե­տը չի կա­րող լուրջ ըն­դուն­վել որևէ գոր­ծըն­թա­ցի ժա­մա­նակ, թե՛ ներ­քին, թե՛ ար­տա­քին դաշ­տում։ Պատ­մու­թյան մեջ բազ­մա­թիվ նման օ­րի­նակ­ներ կան։ Րո­պե ա­ռաջ այս իշ­խա­նու­թյու­նը պետք է հե­ռա­նա։ Նրանք ար­դեն ցույց տվե­ցին, թե ին­չի են ու­նակ և որ­քան ան­կա­րող են։ Ես, որ­պես, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի, այլևս ինձ անվ­տանգ չեմ զգում։ Ես այլևս չեմ հա­վա­տում վար­չա­պե­տի, իշ­խա­նու­թյան որևէ խոս­քին, քա­նի որ 44 օր պե­տա­կան մա­կար­դա­կով մեզ ստել են, խա­ղա­ցել են մեր ա­մե­նան­վի­րա­կան զգա­մունք­նե­րի հետ և կեղծ շոու­նե­րով ա­պա­կողմ­նո­րո­շե­լով` նո­յեմ­բե­րի 9-ին խիստ գաղտ­նիու­թյան պայ­ման­նե­րում, դա­վադ­րա­բար ու դավաճանաբար հանձ­նել են մեր ա­րյան գնով ա­զա­տագր­ված հայ­րե­նի­քը` հա­յոց վա­հան ու բերդ Ար­ցախ աշ­խար­հի մեծ մա­սը, սա­սա­նել են հա­յոց պե­տու­թյան սահ­ման­ներն ու հիմ­քե­րը։ Պա­ռակ­տել ու թշ­նա­մաց­րել են մեր հա­սա­րա­կու­թյա­նը` ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով հն­չեց­նե­լով ա­տե­լու­թյան խոսք: Պետք է ըն­դու­նենք նաև, որ քա­ղա­քա­կան և գի­տա­կան դաշ­տը տա­րի­ներ ի վեր ջլատ­վել ու մաս­նատ­վել է Հա­յաս­տա­նում։ Բայց վս­տահ եմ, որ հայ ժո­ղովր­դի այս ցա­սու­մը բե­րե­լու է իր ա­ռաջ­նոր­դին։ Իսկ վե­րագ­րել այս բո­ղոքն ու ան­վս­տա­հու­թյու­նը զուտ կու­սակ­ցա­կան կամ իշ­խա­նու­թյան հա­մար մղ­վող պայ­քա­րի, ծի­ծա­ղե­լի է։ Ա­յո, 17 կու­սակ­ցու­թյու­նե­րը միա­ցել են, բայց դա չի նշա­նա­կում, որ հայ ժո­ղո­վուրդն իր բո­ղո­քի ձայ­նը չու­նի։ Կամ ԵՊՀ-ն ինչ է, կու­սակ­ցու­թյու՞ն է։ Ես որևէ կու­սակ­ցու­թյան չեմ պատ­կա­նել, չեմ պատ­կա­նում և չեմ պատ­կա­նե­լու, բայց ես այ­սօր ինքս եմ պա­հան­ջում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նը, ո­րով­հետև որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի, հայ մարդ, որ­պես գիտ­նա­կան, որ­պես դա­սա­խոս, որ­պես դեռևս 1988-ից ու­սա­նո­ղու­թյան շար­քե­րում Ար­ցա­խյան պայ­քա­րի ակ­տիվ մաս­նա­կից, ում բախտ և պա­տիվ է վի­ճակ­վել 1989 թ, մա­յի­սի 28-ին՝ Ե­ռա­գույն դրոշն ա­ռա­ջին ան­գամ բարձ­րաց­նե­լու օ­րը հա­մալ­սա­րա­նի առջև տե­ղի ու­նե­ցած մի­տին­գի ժա­մա­նակ, Մով­սես Գոր­գի­սյա­նի, Թա­թուլ Կր­պե­յա­նի, Վար­դան Բախ­շյա­նի և այլ հե­րոս ըն­կեր­նե­րի կող­քին եր­գել մեր պե­տու­թյան հիմ­նը` «Մեր հայ­րե­նի­քը»։ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում զոհ­ված իմ հե­րոս ըն­կեր­նե­րի ա­րյու­նը թույլ չի տա­լիս ինձ այ­սօր լռել։ Հատ­կան­շա­կան է, որ այ­սօր ևս Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րանն ա­ռա­ջի­նը մեր ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը փր­կե­լու, մեր պե­տու­թյան վտանգ­ված ա­պա­գան կան­խե­լու կոչ ա­րեց։ Եվ ես կրկ­նում եմ, որ այլևս չեմ հա­վա­տում պե­տա­կան մա­կար­դա­կով ստա­խոս ու ա­պազ­գա­յին կա­ռա­վա­րու­թյա­նը։
-Հան­րու­թյան շր­ջա­նում ար­դեն խո­սակ­ցու­թյուն­ներ կան այն մա­սին, որ մենք չենք կա­րող լի­նել ան­կախ, վտանգ­ված է մեր գո­յու­թյու­նը, միակ ել­քը Ռուաս­տա­նի նա­հանգ դառ­նալն է և այլն։ Ի՞նչ է պետք հու­սա­հա­տու­թյա­նը չտր­վե­լու և ա­ռաջ շարժ­վե­լու հա­մար։ Ի վեր­ջո, պե­տա­կա­նու­թյու­նը կորց­նե­լու վտանգն ան­հիմն չէ։
-Ոչ ճիշտ դի­վա­նա­գի­տա­կան, հատ­կա­պես հա­կա­ռու­սա­կան, քա­ղա­քա­կա­նու­թյու­նը մեզ դրեց այդ­պի­սի ծանր փա­կու­ղու առջև։ Ա­յո, այ­սօր մեր եր­կի­րը ծանր ի­րա­վի­ճա­կում է, մենք կորց­րել ենք մեր հայ­րե­նի­քի մի մա­սը, սա­սան­ված է մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը, և ե­թե պե­տու­թյան ղե­կին մնան ոչ կոմ­պե­տենտ այս մար­դիկ, հայտ­նի չէ, թե ուր կտա­նեն մեր հայ­րե­նի­քը, կամ որ երկ­րի նա­հան­գը կա­րող ենք դառ­նալ։ Մենք ու­նենք Ար­ցա­խի հիմ­նա­հար­ցին քա­ջա­տե­ղյակ փայ­լուն մաս­նա­գետ­ներ ու ռազ­մա­գետ­ներ, պրո­ֆե­սիո­նալ դի­վա­նա­գետ­ներ ու ռազ­մա­կան գոր­ծիչ­ներ, ո­րոնց գի­տե­լիք­նե­րը ևս ան­տես­վել են։ Միայն մեր այս ողջ նե­րու­ժը գոր­ծադ­րե­լով կա­րող ենք այս բարդ ի­րա­վի­ճա­կում նոր բա­նակ­ցա­յին ել­քեր գտ­նել՝ պա­հե­լով մեր պե­տա­կա­նու­թյու­նը և ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։ Այ­սօր հրա­տապ և օ­րա­կար­գա­յին է ազ­գա­յին ար­ժեք­նե­րով ա­ռաջ­նորդ­վող մեր մտա­վոր նե­րու­ժի միա­վո­րու­մը՝ բո­լոր բնա­գա­վառ­նե­րում: Մենք այլ տար­բե­րակ չու­նենք. պետք է փոր­ձենք շատ ա­րագ հզո­րա­նալ։ Ցա­վը, ըն­կճ­վա­ծու­թյու­նը և հու­սա­հա­տու­թյու­նը, ա­յո, բո­լո­րիս են պա­տել, բայց հայ ժո­ղո­վուր­դը ա­վե­լի ծանր ի­րա­վի­ճակ­ներ էլ է հաղ­թա­հա­րել ու կա­րո­ղա­ցել է ել­քեր գտ­նել։
-Շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վել Թա­լեա­թի՝ հա­յե­րին ուղղ­ված նա­մա­կը այս օ­րե­րի մա­սին։ Հա­սա­րա­կու­թյան մեջ կա շր­ջա­նակ, որ լուրջ է վե­րա­բեր­վում իբր 100 տա­րի ա­ռաջ գր­ված «պատ­գամ-զգու­շաց­մա­նը»։ Ըստ այդմ՝ պետք է ան­տե­սե՞լ, թե՞ փոր­ձել հեր­քել այն։
-Ի սկզ­բա­նե ա­սեմ, որ այդ նա­մա­կը հո­րին­ված է, և մե­կընդ­միշ այդ թե­ման փա­կե­լու հա­մար պա­հան­ջել եմ բնօ­րի­նա­կը, ո­րը պետք է գր­ված լի­նի օս­մա­նե­րե­նով և Թա­լեա­թի ստո­րագ­րու­թյամբ։ Սա հա­տուկ է ար­ված ու հի­շեց­նում է բոլշևի­կյան կազ­մա­քան­դիչ քա­րոզ­չու­թյու­նը։ Նա­մա­կի կե­սից չկա­րո­ղա­ցա կար­դալ, հաս­կա­նա­լի էր, որ հա­յե­րի ազ­գա­յին ո­գին ջար­դե­լու, հայ մար­դու կեր­պա­րը նսե­մաց­նե­լու նպա­տակ է հե­տապն­դում։ Եվ ին­չու՞ հենց այս օ­րե­րին նման գրու­թյուն է շր­ջա­նառ­վում, այն էլ՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան գլ­խա­վոր հան­ցա­գործ­նե­րից մե­կի ա­նու­նից: Մի­տումն ա­ռա­վել քան ակն­հայտ է:
-Տի­կին Սա­հա­կյան, ի՞նչ տրա­մադ­րու­թյուն­ներ են տի­րում Թուր­քիա­յի համ­շեն­ցի­նե­րի շր­ջա­նում։ Ճն­շում­նե­րի, հա­լա­ծանք­նե­րի ա­լիք կա­րո՞ղ է բարձ­րա­նալ նրանց նկատ­մամբ։
-Նրանք ապ­րում են ի­րենց բնա­կա­նոն կյան­քով։ Ա­յո, կան մար­դիկ, որ ան­կեղ­ծո­րեն ցա­վում են, մտա­հոգ­ված են այս ի­րո­ղու­թյամբ, բայց ըն­դա­մենն այդ­քա­նը։ Այն­տեղ դուք չեք տես­նի մե­կին, ով բա­ցա­հայտ կա­սի՝ ես հայ եմ կամ պաշտ­պա­նում եմ Հա­յաս­տա­նի շա­հը։ Բազ­միցս նշել եմ, որ Թուր­քիա­յի համ­շեն­ցի­նե­րի ինք­նու­թյան գի­տակ­ցու­մը դրսևոր­վում է հի­շո­ղու­թյան ար­տա­հայտ­մամբ և մշա­կու­թա­յին կա­պե­րով։ Այ­սօր համ­շեն­ցի­նե­րը Թուր­քիա­յի հա­մար որևէ վտանգ չեն ներ­կա­յաց­նում, և չեմ կար­ծում, թե նրանք հա­լա­ծանք­նե­րի կեն­թարկ­վեն։ Այս ա­ռու­մով ա­ռա­վել խո­ցե­լի է Ստամ­բու­լի հա­յու­թյու­նը։ Բայց դժ­վար թե թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­ներն այս օ­րե­րին որևէ լուրջ սպառ­նա­լիք­նե­րի են­թար­կեն նրանց՝ բա­ցի վա­խի մթ­նո­լորտ ստեղ­ծե­լուց։ Միայն նրա հա­մար թե­կուզ, որ աշ­խար­հին ցույց տան, թե ինչ «մար­դա­սի­րա­կան ար­ժեք­ներ» ու­նեն։ Մենք պետք է ու­շադ­րու­թյամբ հետևենք և հաս­կա­նանք մի բան, որ Թուր­քիան կանգ չի առ­նե­լու. թուրք քա­ղա­քա­կան հայտ­նի մեկ­նա­բան­ներն ի­րենց հոդ­ված­նե­րում նշում են, որ այս պա­տե­րազ­մում ոչ Թուր­քիան շա­հեց, ոչ Ադր­բե­ջա­նը, ոչ էլ Հա­յաս­տա­նը, շա­հեց միայն Ռուսաս­տա­նը, և Թուր­քիան շատ դժ­գոհ է, որ Ար­ցա­խում հաս­տատ­վել են ռուս խա­ղա­ղա­պահ զոր­քեր։ Նրանք ձգ­տում են սեպ խրել հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։
Հարկ եմ հա­մա­րում նշել, որ պա­տե­րազ­մի լուրն առ­նե­լուն պես Աբ­խա­զիա­յի համ­շե­նա­հայ մեր եղ­բայր­նե­րի «Համ­շեն» ջո­կա­տը ե­կավ Ար­ցախ և մինչև պա­տե­րազ­մի վեր­ջին օ­րը չլ­քեց իր դիր­քը։ Իսկ մոսկ­վա­յաբ­նակ իմ համ­շե­նա­հայ ըն­կեր Հրանտ Բո­լա­դյա­նը, ո­րը ռուս հայտ­նի եր­կու թղ­թա­կից­նե­րի հետ պա­տե­րազ­մի օ­րե­րին ե­կել էր Շու­շի, վի­րա­վոր­վեց Շու­շիի վան­քում ա­ղո­թե­լիս։
-Ի՞նչ քայ­լեր պետք է ա­նեն այ­սու­հետ թուր­քա­գետ­նե­րը, առ­հա­սա­րակ, գի­տա­կան ո­լոր­տի մար­դիկ։
-Ես մի կարևոր հան­գա­մանք եմ ու­զում շեշ­տադ­րել. այս պա­տե­րազ­մը ոչ միայն մեզ­նից խլեց մի ողջ սե­րունդ ու մեր հայ­րե­նի­քի մի մա­սը, ոչ միայն չա­փա­զանց խո­ցե­լի դարձ­րեց մեր սահ­ման­նե­րը, այլև այս դա­վա­դիր պար­տու­թյամբ մեծ վնաս հասց­վեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման ու դա­տա­պարտ­ման գոր­ծըն­թա­ցին, Հայ­կա­կան հար­ցին, Հայ դա­տին, հա­յա­գի­տու­թյա­նը։ Իսկ տն­տե­սա­կան հետևանք­նե­րի հետ դեռ նոր ենք ա­ռե­րես­վե­լու։ Մենք հայ­տն­վել ենք նոր ի­րա­կա­նու­թյան մեջ և շատ ա­նե­լիք­ներ ու­նենք։ Այս մեծ հար­վա­ծից հե­տո ես հա­վա­տում եմ, որ հայ ժո­ղո­վուրդն իր մեջ ուժ կգտ­նի և կկեր­տի նոր հաղ­թա­նակ­ներ։ Ես ա­պա­վի­նում եմ մեր ժո­ղովր­դի ան­սա­սան կամ­քին և ի­մաստ­նու­թյա­նը:


Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 12442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ