Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուբեն Սաֆրաստյան. Ճանապարհային ապաշրջափակման հարցում մենք շտապում ենք, իսկ Թուրքիան և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական խնդիր

Ռուբեն Սաֆրաստյան. Ճանապարհային ապաշրջափակման հարցում մենք շտապում ենք, իսկ Թուրքիան և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական խնդիր
17.01.2021 | 13:36

Ճանապարհային ապաշրջափակմամբ Թուրքիան և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական խնդիր, նպաստում են այն ծրագրերին, որոնք արդեն տասնամյակներ շարունակ կան. երկու երկրների միջև երկաթգծային կապը, եթե հնարավոր լինի՝ ավտոմոբիլային ճանապարհը, որն ավելի կարճ կլինի, քան ներկայիս Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը:

Այնպես որ Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ուղղակի շահագրգռվածություն ունեն՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հիշելով, որ դեռ խորհրդային տարիներին Երևանից Բաքու երկաթուղային ճանապարհը շատ վտագավոր էր: «Պետք է նաև հաշվի առնել հետևյալ հանգամանքը. փաստորեն երկաթուղային ճանապարհը պետք է կապվի Ռուսասատանի հետ, Ադրբեջանի տարածքով շատ է գնալու և Հայասանի համար ճանապարհը թանկ է լինելու, որովհետև Հայաստանի տարածքով երկաթուղին մոտ 40 կմ է անցնում և դա մեզ օգուտ չի բերի»,- նշեց նա:


Սաֆրաստյանի կարծիքով տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը կարևոր է՝ հարավային Կովկասը կզարգանա, բայց ներկա պայմաններում՝ պարտությունից հետո դեռ վաղ է նման գործընթացներ սկսելը. «Մենք շտապում ենք, եթե այս ծրագրերը իրականացվեն մի քանի տարի հետո, մենք ավելի մեծ հնարավորություններ կունենանք մեր պայմանները թելադրելու, մասնավորապես՝ կարելի է մտածել, որ այդ ճանապարհը ոչ թե Մեղրիով անցնիի, այլև Ղազախով Հայաստանի հյուսիսով դուրս գա Ադրբեջան: Մեկ հարց էլ կա. ինչո՞ւ Թուրքիան չի գործարկում Կարս-Գյումրին երկաթգիծը, որն արդեն պատրաստ է»:
Թուրքագետը նշում է՝ պարտությունից հետո մեզ ճնշելը հեշտ է, բայց եթե որոշակի ժամանակ անցնի և այս վիճակից դուրս գանք, մենք կարող ենք մտածել ավելի լավ պայմաններ ստանալու համար: Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ այս ծրագրերից ավելի շատ օգտվում է Թուրքիան:


Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ հարաբերությունների ձևավորման հնարավորություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան հիմա հրաժարվում է Հայաստանի հետ ունենալ նորմալ հարաբերություններ և պահանջում է, որ Հայաստանը գնա զիջումների, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչման, Կարսի պայմանագրի և Արցախյան հիմնահարցի հարցում: Ըստ նրա՝ քանի դեռ Թուրքիա չի հայատարարել, որ իր նախապայմաններից հրաժարվում է, նշանակում է՝ Թուրքիան փորձում է օգտագործել, որ մենք պատերազմում պարտվել ենք և փորձում է այդ նախապայմանները մեր «վզին փաթաթել», դրա համար պետք է ժամանակ անցնի, նոր սկսել կարգավորման գործընթացը: Նրա համոզմամբ՝ եթե սահմանները բացվեն, Թուրքիան իր առևտրային հնարավորություններն օգտագործի, դա մեծ հարված կլինի մեր տնտեսությանը, պետք է զգույշ լինել, հաշվարկներն արվեն այնպես, որ մեր ներքին արտադրողին չվնասի, այլ մեր տնտեսությանը խթանի. «Թուրքիայի պետությունը մեծ սուբսիդիաներ է տրամադրում, մեծ գումարներ է տալիս, արտադրանքն ավելի էժան է լինում և գյուղատնտեսական արտադրողներին կարող է վնաս հասցնել: Մյուս խնդիրն այն է, որ պատերազմի ժամանակ Թուրքիան հանդես եկավ ոչ միայն որպես Ադրբեջանի դաշնակից, այլ նաև հրահրեց պատերազմ, և երբ մենք արգելում ենք թուրքական ապրանքների ներհոսքը Հայաստան, մտածել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ վաղ է, պետք է ժամանակ անցնի, բոլոր դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական հարցերը ուսումնասիրվեն: Այս ամենը խնդիրների համալիր է, որին պետք է զգուշորեն և խորը ուսումնասիրելով մոտենալ, պարտության ցավը շատ սուր է»:

Դիտվել է՝ 3672

Մեկնաբանություններ