Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարդան Վարդանյան. Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևին

Վարդան Վարդանյան. Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևին
20.01.2021 | 22:01

Վերջին շրջանում գտնվում էի ՀՀ-ից դուրս, մեր հայրենակիցների մտահոգությունն է, որ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչել են վիրավորական արտահայտութուններ, անգամ սպառնալիքներ հայերի, Հայաստանի և անձամբ Ձեր հասցեին, բայց Ձեր կողմից եղել է լռություն: Մեր հայրենակիցներն առանց այն էլ գլուխները կախ են քայլում օտարության մեջ, ինչի՞ չեք պատասխանում Ալիևին, այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Վարդանյանը: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ կա ոսկե կանոն, երբ որևէ իրավիճակում տեղի է ունենում գերեվարություն և ունես գերի, գերի պահած անձը կամ կողմը ինչ -որ բան է արտահայտում, առաջին ռեակցիան հետևյալն է, ինչպիսի՞ վարքագիծ դրսևորել, որ հակառակորդի մոտ գտնվող գերիների անվտանգությունը կասկածի տակ չդրվի։


«Այսօր մենք անձնական հարթության հարց չենք քննարկում, խոսում ենք գերիների վերադարձի մասին, և նույնքան կարևոր է, որ վերադարձից առաջ կարողանանք ապահովել նրանց անվտանգությունը: Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական հատվածներին, անհրաժեշտ ձևով և տեղում պատասխանները հնչել են»:

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ