Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես

Նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես
21.01.2021 | 21:34

Փետրվարի 11-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ - շնորհանդես: Համերգին երաժշտասեր հանրույթին առաջին անգամ կներկայացվեն Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ:

Ծրագիրն իրականացել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում:
Շնորհանդես-համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ և դաշնակահար Ականե Սակային (Ճապոնիա):
Համերգի ծրագրում՝ Մոցարտ (Դաշնամուրային կոնցերտ թիվ 9 «Jeunehomme»), Բիզե/ Շչեդրին («Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար)։

Դիտվել է՝ 2875

Մեկնաբանություններ