Այսօր Հայոց բանակի օրն է` բոլորիս համար շատ կարևոր մի օր: Չգիտեմ, թե տարիների հեռվից ով ինչպես է հիշում այն օրերը ու, վստահ եմ, որ այն ժամանակ Հայաստանում և Արցախում գտնվող ցանկացած մարդ կհիշի մեր ժողովրդի առօրեական լուռ անձնազոհությունն ու նվիրումը, որի հենց այդ առօրեականությունն էր իր բնականությամբ արգելում ապրողներից որևէ մեկի հերոսականացումը, որովհետև յուրաքանչյուրն իր տեղում անում էր իրենից կախվածը հանուն ընդհանուր հաղթանակի և սա այն դեպքն է, երբ ներողամտորեն չեն հիշվում մարդուն բնորոշ երկչոտությունն ու ոմանց մորթապաշտությունը: