Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. «Եդի խելքն» ավելի՞ ենք «եդ» տալիս

    Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. «Եդի խելքն» ավելի՞ ենք «եդ» տալիս

    15.10.2013| 13:42
    Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ծիրում եղել են, կան և կլինեն թե դրական, թե բացասական երևույթներ: Անցյալում իրենց թողած բնորոշ ազդեցությամբ դրանք բախտորոշ ու ճակատագրական են եղել հայ ժողովրդի համար՝ լավ ու վատ հետևանքներով: Նպաստավոր և հայօգուտ իրադարձություններում մենք չենք հապաղել դրանց դրդապատճառները բացատրել «եղբայրական մեծ ժողովրդի» առանձնահատուկ ջերմ վերաբերմունքով՝ հանդեպ հայ ժողովրդի, իսկ հակառակ դեպքերում մեր մեջ արթնացել է հինավուրց ազգ լինելու ինքնագնահատանքի պարծենկոտ սինդրոմն ու հարայ-հրոցով քննադատել ենք «ռուսական շովինիզմն» ու ընդվզել ենք «ռուսական սապոգի» ճնշման դեմ:
  • Եղվարդի ջրամբարի  «պերճանքն ու թշվառությունը»

    Եղվարդի ջրամբարի «պերճանքն ու թշվառությունը»

    11.10.2013| 11:44
    «Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշերից է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ նշանակություն»։ Պատվելի իմ ընթերցողներ, դուք վերոնշյալին ծանո՞թ էիք։ Հարկավ, զի այն Սևանա լճի մասին օրենքի ներածության հրովարտակն է` դեյուրե ազգանպաստ, դեֆակտո` ազգադավ։ Ինչո՞ւ։ Ահավասիկ, օրենքը վավերացված է 2001-ի դեկտեմբերի 27-ին (ՀՕ-276), իսկ խեցգետինների տիրակալությունը հաստատվեց «Գեղամա գեղեցկուհու» վճիտ ջրերում 2002-ին։ Սևանը, առհասարակ, 3-րդ հանրապետության գոյամարտի պերճախոս վկայագիրն է։
  • Պետական խորհրդանիշները` ոտքի տակ (կլկլոց և որդան կարմիր)

    Պետական խորհրդանիշները` ոտքի տակ (կլկլոց և որդան կարմիր)

    04.10.2013| 11:55
    Առյուծ և վայնասո՞ւն. խելագարություն է, մայր բնաշխարհը նման բան չի հանդուրժում։ ՀՀ զինանշանը հանդուրժում է։ Քսան տարուց ավելի։ (Քսանամյա առյուծը առյուծաբար է մահանում, հեռանում է պրայդից, երբ դառնում է բեղից ընկած բրինձ։ Օրեր շարունակ գազանների արքան շրջում է տափաստանում, նա ուժասպառ է, սակայն առյուծ է ի բնե, և վեհանձն արհամարհում է բորենիների քմծիծաղը)։ Մի խոսքով, ՀՀ պետական զինանշանի առյուծը, կներեք, քաչալ է։
  • Մոռանում են, որ հիմա իրենք են թռչկոտում ուրիշի ծառերի վրա

    Մոռանում են, որ հիմա իրենք են թռչկոտում ուրիշի ծառերի վրա

    03.10.2013| 15:50
    Մի անգամ ուշ երեկոյան մոսկովյան շենքերից մեկի բակով անցնելիս լսողությունս «շոյեցին» հայկական անզուգական ռաբիսի ազերական կլկլոցները, որ հնչում էին մուտքի մոտ կանգնած մեքենայից: «Երաժշտությունն» այնքան բարձր էր միացրած, որ հնարավոր չէր անտարբեր անցնել ու դիտողություն չանել մեքենայում ինքնագոհ փռված երկու անթրաշ ապերոներին: Տղերք, ասում եմ, դուք օտար երկրում եք, խանգարում եք տեղի բնակիչների հանգիստը, նրանք ամենևին էլ պարտավոր չեն լսելու ձեր «Արա, վայը» կամ «Էրվում եմ»-ը: Ոչինչ, հոպար, թող լսեն-իմանան` ի՛նչ երգեր ունենք. սա էր իմ խրատաբանության պատասխանը: Մտածում ես, ա՜խր ինչ գործ ունեն Ռուսաստանում` Մոսկվայում, անդաստիարակ, տգետ ու հետն էլ լկտի այս տականքները:
  • Ապահով Հայաստանի հրեղեն ճայթյունը (տաբուներ ու զոմբիներ)
  • Ամեն ժողովուրդ  արժանի է իր երկրի իշխանությանը

    Ամեն ժողովուրդ արժանի է իր երկրի իշխանությանը

    27.09.2013| 11:49
    Եթե վերը նշվածը վերաբերում է բոլոր ժողովուրդներին, ուրեմն դա պատմության ընթացքում փորձված, որոշակի տրամաբանական շղթայի միջոցով ձևավորված բանաձև է, որը կարելի է բացել ու վերստին ապացուցել: Փորձենք:
  • «Սուսլովյան պրոպագանդայի»  ադրբեջանցի ժառանգորդները

    «Սուսլովյան պրոպագանդայի» ադրբեջանցի ժառանգորդները

    26.09.2013| 23:53
    Արցախում կրած ռազմական պարտությունը բարդույթավորել է ոչ միայն ադրբեջանական ղեկավարությանը և ռազմական գործիչներին, այլև հասարակության բոլոր շերտերին: Խորհրդային շրջանում սկսված ազգային ինքնագիտակցության զարգացման փորձերը, ազգային վերելքին ուղղված նպատակասլաց պետական գործողությունները հօդս են ցնդել 1990-ականների սկզբներին, երբ ռեսուրսներով գերակշռող Ադրբեջանը ռազմական պարտություն կրեց` կորցնելով ԱԽՍՀ տարածքների մի մասի վրա ունեցած վերահսկողությունն ու ստիպված լինելով զբաղվել 600000-ի հասնող փախստականների խնդիրներով:
  • Հօգուտ քրիստոնեական  արմատների, ընդդեմ…

    Հօգուտ քրիստոնեական արմատների, ընդդեմ…

    26.09.2013| 23:47
    «Իրատես de facto»-ի հարգարժան լրագրողներից մեկը` Սոկրատ Հովսեփյանը, թերթում կարծիք էր հայտնել, թե Հայաստանն այնքան խնդիրներ ու հոգսեր ունի, որ հազիվ թե տեղին է հայոց մամուլում հանգամանորեն քննարկել Եվրոպայի մուսուլմանացման հարցը: Գուցե և այդպես է:
  • Առնետների և անապահովների կյանքից (հայոց շուկայի նվնվոցը)

    Առնետների և անապահովների կյանքից (հայոց շուկայի նվնվոցը)

    20.09.2013| 11:32
    Ո՜նց ենք սիրում, երբ մեզ ֆռռացնում են։ Հատկապես մեր ամենամերձավորները։ Զորօրինակ, հարևան մթերային խանութի մսամթերքի բաժնի չափավոր թմբլիկ, անուշ-մեղուշ, քիչ էլ շլդիկ վաճառողուհի տիկին Վեհանուշը։ Հարց ու փորձ է անում գիշերվա երազից, աշխարհաքաղաքական այլասերումներից, տիկնոջդ մոր առողջությունից (էդ ջադուն էն օրը սփրթնած էր, խեր լինի...), և մինչ մտքով փորձում ես Սիրիայի դեպքերը համադրել զոքանչիդ կաղ ոտքի հետ, դավադիր կշեռքն անում է յուր մրոտ գործը, ինքդ էլ շնորհակալ ու գոհ լքում ես խանութը։
  • Հակապետական երգ երգոց (նորահայոց փողոցների ողբը)

    Հակապետական երգ երգոց (նորահայոց փողոցների ողբը)

    13.09.2013| 11:25
    Ե՞րբ երգվեց հանրապետության օրհներգը։ (Խոստովանում եմ, սույնը գրելիս կարկամեց գրիչս, ինչպես կարկամում են մականունակիր մեր երեսփոխանների պերճախոս լեզուները, երբ սերտում են «Շունն ու կատուն»)։ Գուցե այն օրերին, երբ պետությունը կենվոր դարձավ սեփական տա՞նը։