-
18.10.2020|
12:37
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան CNN Turk-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատեւ զինադադար պահպանել:
-
18.10.2020|
10:57
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ մարզում վնասվել է 40 առանձնատուն և 2 դպրոց՝ Կութ և Սոթք համայնքներում: Մեծ Մասրիկ համայնքում էլ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից ոչ միայն ամբողջովին տուն է փլուզվել, այլ նաև գազատարն է վնասվել, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է եղել:
-
18.10.2020|
10:15
Հայկական կողմը գիշերվա ընթացքում հայտնել է, որ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարը:
-
18.10.2020|
10:13
Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում, Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել:
-
18.10.2020|
10:12
Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
-
18.10.2020|
10:11
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը՝ հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն:
-
18.10.2020|
10:10
Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը ներողություն է խնդրել հայ համայնքի անդամներից, որ իր աշխատակիցներն ատելության խոսք են հնչեցրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ խաղաղ ցույց անող հայերի հասցեին՝ հայտնում է Los Angeles Times-ը:
-
18.10.2020|
10:09
Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։
-
18.10.2020|
10:08
Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։
-
18.10.2020|
10:07
Ֆրանսիայի Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին՝ ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայլիլյանը: