Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ԳՀՀԾ-ի եվրոպական երեք մասնակիցներին՝ Մեծ Բրիտանիային, Գերմանիային և Ֆրանսիային ԱՄՆ-ի անվստահելի խամաճիկներ է անվանել: «Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ոչինչ չեն ձեռնարկում: Նրանք կծառայեն ԱՄՆ-ի շահերին: Նրանք խամաճիկներ են», - հայտարարել է Խամենեին՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ խոսելով հարյուրավոր իրանցիների հետ: Նա ընդգծել է, որ այդ երկրների հայտարարություններն անհիմն են և ավելացրել է, որ եվրոպացիները «չեն կարողանա իր ազգին ծնկի բերել»:
Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը երեքշաբթի հայտարարել են Իրանի հետ միջուկային գործարքի համար վեճերի լուծման մեխանիզմի գործարկման մասին՝ կապված Թեհրանի կողմից փաստաթղթի ներքո ստանձնած պարտավորությունների մի մասը մերժելու հետ: