Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Լույ­սե­րը մա­րել են

Լույ­սե­րը մա­րել են
06.03.2020 | 02:06
«Փակ շու­կա­յի» դի­մաց գտն­վող գետ­նան­ցումն ա­ռանց այն էլ բա­նի նման չէր: Թեև ան­վի­ճե­լի ճոխ տեսք ու­ներ քիչ հե­ռու գտն­վող Գրի­գոր Լու­սա­վո­րիչ-Մաշ­տո­ցի պո­ղո­տա խաչ­մե­րու­կում գտն­վող գետ­նան­ցու­մից: Գո­նե ե­րե­կո­յան ժա­մե­րին անց­նում էիր, չմ­տա­ծե­լով, որ ա­մա­յի է, քա­րու­քանդ, կեղ­տոտ ու մթի մեջ կո­րած: Քանդ­ման աշ­խա­տանք­ներ տա­րան թե՛ մե­կում, թե՛ մյու­սում: Հի­մա մե­կը մյու­սին ոչն­չով չի զի­ջում: Երբ աշ­խա­տանք­ներ էին տար­վում, հույս ծա­գեց՝ սրանք էլ կդառ­նան ներ­կա­յա­նա­լի, ինչ­պես որ վա­յել է գլ­խա­վոր պո­ղո­տան հա­տող գետ­նան­ցում­նե­րին: ՈՒ հարցն ա­մենևին էլ այն չէ, որ ծայ­րա­մա­սե­րում գտն­վող ան­ցում­նե­րը պետք է ան­տես­վեն...
Վատն այն է, որ աչքդ սո­վո­րում է լա­վին էլ, վա­տին էլ: Սկ­սում ես չն­կա­տել, հար­մար­վել:
Նախ­կի­նում մի ան­ցու­մից պան­րի հոտ էր փչում, մյու­սից՝ ա­վե­լի վատ հոտ: Հի­մա ան­տե­րու­թյուն է: Մի ան­գամ ար­դեն անդ­րա­դար­ձել եմ այս խնդ­րին «Ստոր­գետ­նյա ան­ցում­նե­րի խեղ­ճու­թյու­նը» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծում, շեշ­տե­լով, որ քա­ղա­քի սր­տում գտն­վող գետ­նան­ցում­նե­րը վա­ղուց սպա­սում են ու դեռ եր­կար կս­պա­սեն պատ­շաճ տեսք ու­նե­նա­լու ի­րենց հեր­թին:
Լավ, սպա­սենք, բայց կա­րե­լի է գո­նե լույ­սի շող թող­նել այդ սպաս­ման մեջ: Խոս­քը վե­րա­ցա­կան լույ­սի մա­սին չէ, այլ մեկ հա­տիկ լամ­պի: Գո­նե հե­ռա­խո­սիդ լույ­սը պի­տի միաց­նես, որ կա­րո­ղա­նաս ա­ռանց ջար­դու­խուրդ լի­նե­լու անց­նել «Փակ շու­կա­յի» մոտ գտն­վող գետ­նան­ցու­մով: Եր­կու-ե­րեք շա­բաթ է` պար­բե­րա­բար անց­նում եմ ե­րե­կո­յան ժա­մե­րին՝ ար­ձա­նագ­րե­լով նույն վի­ճա­կը:
Խնդ­րի առն­չու­թյամբ հե­ռա­խո­սա­զան­գով պար­զա­բա­նում խնդ­րե­ցինք Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի «Եր­քաղ­լույս» ըն­կե­րու­թյու­նից: Հարց­նում եմ՝ ին­չու՞ է մութ գետ­նան­ցու­մը: Հար­ցին հար­ցով են պա­տաս­խա­նում՝ ի՞նչ է նշա­նա­կում մութ է: Պար­զա­բա­նում եմ՝ գետ­նան­ցու­մը բո­լո­րո­վին լու­սազ­րկ­ված է, ան­ցորդ­նե­րը ե­րե­կո­յան ժա­մե­րին անց­նում են բա­ցար­ձակ խա­վա­րի մի­ջով, մշ­տա­պես այդ վի­ճակն է: Ի պա­տաս­խան ա­սա­ցին, որ մշ­տա­պես նույն վի­ճա­կը չէ, պար­բե­րա­բար նման վի­ճակ­ներ են լի­նում, ո­րով­հետև ինչ-որ մար­դիկ վնա­սում են, նո­րից վե­րա­կանգ­նում են, հա­մե­նայն դեպս, կգ­րան­ցեն, նո­րից կնա­յեն:
Հարց­նում եմ` ի՞նչ վի­ճակ է տի­րում քա­ղա­քի մյուս գետ­նան­ցում­նե­րում, լու­սա­վո­րու­թյունն ինչ­պե՞ս է կար­գա­վոր­վում: Ա­սա­ցին, որ բո­լոր ան­ցում­նե­րի մա­սին ին­ֆոր­մա­ցիա տալ չեն կա­րող: Օ­րա­կար­գում մնաց մեկ ան­ցու­մի հար­ցը:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Հ. Գ. Մեր ա­հա­զան­գի հա­ջորդ օ­րը` ցե­րեկ­վա ժա­մին նկա­տե­ցինք, որ գետ­նան­ցու­մում լույս կա։ Հու­սանք, որ շա­րու­նա­կա­կան կլի­նի լու­սա­վո­րու­թյան վե­րահս­կո­ղու­թյու­նը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ