Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ար­տա­կարգ դրու­թ­յան պայ­ման­նե­րում այլ երկր­նե­րում չենք տես­նի ա­զատ խոս­քի այս­պի­սի սա­հ­մա­նա­փա­կում»

«Ար­տա­կարգ դրու­թ­յան պայ­ման­նե­րում այլ երկր­նե­րում չենք տես­նի ա­զատ խոս­քի այս­պի­սի սա­հ­մա­նա­փա­կում»
24.03.2020 | 01:10

Ե­րեկ Աժ-ն վա­վե­րաց­րեց մի օ­րենք, ո­րով պա­տաս­խա­նատ­վու­թյան են են­թարկ­վե­լու այն ան­ձինք, ո­րոնք կխախ­տեն մե­կու­սաց­ման և ինք­նա­մե­կու­սաց­ման պա­հանջ­նե­րը։ Պա­տի­ժը բա­վա­կան խիստ է՝ ընդ­հուպ 5 տար­վա ա­զա­տազր­կում։ Ի­րա­վա­բան­նե­րը միան­շա­նակ չեն գնա­հա­տում այս օ­րեն­քը և դրա­նում խն­դիր­ներ են տես­նում։ ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր, ի­րա­վա­բան Է­ԼԻ­ՆԱՐ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻՆ ան­հան­գս­տաց­նում է օ­րեն­քում առ­կա ա­նո­րո­շու­թյու­նը։

-Ի­րա­վա­կան ա­ռու­մով ցան­կա­ցած օ­րեն­քում, իսկ այս դեպ­քում` կոնկ­րետ քրեա­կան օ­րենս­գր­քում, նոր­մե­րը պետք է լի­նեն ո­րո­շա­կի,- ա­սաց տի­կին Վար­դա­նյա­նը։- Մինչ­դեռ նա­խագ­ծի ձևա­կեր­պում­նե­րը տա­րըն­թեր­ցում­նե­րի տե­ղիք են տա­լիս, ին­չը կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րի պատ­ճառ կա­րող է դառ­նալ։ Այս­պի­սի ա­նո­րոշ ձևա­կեր­պում­նե­րով ան­թույ­լատ­րե­լի է մարդ­կանց հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն սահ­մա­նել, այն էլ ա­զա­տազ­րկ­ման ե­րեք տա­րի ժամ­կետ նա­խա­տե­սող շե­մով։ Մյուս կող­մից՝ ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մի պայ­ման­նե­րում մե­կու­սաց­ման և ինք­նա­մե­կու­սաց­ման պա­հանջ­նե­րի խախտ­ման հա­մար քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան սահ­մա­նում մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յում գրե­թե չի հան­դի­պում։ Ի տար­բե­րու­թյուն մի­ջազ­գա­յին կար­գա­վո­րում­նե­րի, ո­րոնք հա­մա­կար­գա­յին խն­դիր­նե­րի լու­ծում­ներ են նա­խա­տե­սում, մենք փոր­ձում ենք հատ­վա­ծա­կան լու­ծում­ներ տալ, ինչն ա­վե­լի շատ խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նե­լու հատ­կա­պես ի­րա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յում։
-Ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ կան ԶԼՄ-նե­րի հան­դեպ։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված ա­զատ խոս­քի հան­դեպ այս զգու­շա­վո­րու­թյու­նը։
-Ինձ հա­մար պարզ չէ, թե ԶԼՄ-նե­րի, թե ֆի­զի­կա­կան ան­ձանց ա­զատ խոս­քի ար­տա­հայտ­ման ա­զա­տու­թյան սահ­մա­նա­փա­կումն ինչ­քա­նով է անհ­րա­ժեշտ հա­մա­ճա­րա­կի կան­խար­գել­ման, հա­մա­ճա­րա­կա­յին ի­րադ­րու­թյան պայ­ման­նե­րում բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման հա­մար, ա­ռա­վել ևս, որ առ­կա են ա­վե­լի հրա­տապ լու­ծում պա­հան­ջող մի շարք խն­դիր­ներ։ Նույն ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում այլ եր­կր­նե­րում չենք տես­նի ա­զատ խոս­քի այս­պի­սի սահ­մա­նա­փա­կում։ Շատ դժ­վար է ո­րո­շել, թե ինչ չա­փա­նիշ­նե­րի հի­ման վրա են տա­րած­վող տե­ղե­կատ­վու­թյու­նը ո­րա­կում որ­պես խու­ճա­պա­յին ի­րադ­րու­թյուն ստեղ­ծե­լու վտանգ պա­րու­նա­կող։ Այս հար­ցում հս­տա­կու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը հար­վա­ծի տակ է դնում ժո­ղովր­դա­վար և ի­րա­վա­կան պե­տու­թյան բարձ­րա­գույն ար­ժեք­նե­րից մե­կը՝ մար­դու հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րից խոս­քի ա­զա­տու­թյու­նը:
-Այ­սօր խու­ճապ տա­րա­ծե­լու ան­վան տակ հե­ռաց­վում են հոդ­ված­ներ, ան­գամ ֆեյս­բու­քյան գրա­ռում­ներ։ Սա­կայն իշ­խա­նու­թյան ո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն­ներ Ձեզ մոտ ա­վե­լի շատ խու­ճապ չե՞ն ա­ռա­ջաց­նում։
-Նախ` ինչ­պես են ո­րո­շում, թե որ գրա­ռումն է խու­ճապ տա­րա­ծում, ո­րը՝ ոչ։ Կա­մա­յա­կա­նու­թյան սկզ­բուն­քով խու­ճա­պի դեմ պայ­քա­րը, ԶԼՄ-նե­րի, ինչ­պես նաև սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում քա­ղա­քա­ցի­նե­րի գրա­ռում­նե­րը հե­ռաց­նե­լը ա­վե­լի մեծ խու­ճա­պի հիմք կա­րող են դառ­նալ։ Մարդ­կանց մեջ օ­բյեկ­տի­վո­րեն կա­րող է հարց ծա­գել. ար­դյոք այդ կերպ նրան­ցից չե՞ն փոր­ձում թաքց­նել կարևոր տե­ղե­կատ­վու­թյուն։ Իսկ իշ­խա­նու­թյան ա­ռան­ձին հայ­տա­րա­րու­թյուն­ներ իս­կա­պես կա­րող են խու­ճա­պի ա­վե­լի լուրջ ա­ռիթ դառ­նալ։ Հա­մե­նայն դեպս այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ար­դեն իսկ ա­կա­նա­տես ենք ե­ղել։
Ճե­պազ­րույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 91150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ