Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պետք է շա­րու­նա­կենք ապ­րել՝ ու­նե­նա­լով մար­դու կեն­սա­գոր­ծու­նեու­թ­յան հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ

Պետք է շա­րու­նա­կենք ապ­րել՝ ու­նե­նա­լով մար­դու կեն­սա­գոր­ծու­նեու­թ­յան  հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ
03.04.2020 | 01:04

(Կոչ` ուղղ­ված Հա­յաս­տա­նի ու ս­փ­յուռ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րին, գիտ­նա­կան­նե­րին, ին­ժե­ներ­նե­րին, բան­վոր­նե­րին, գյու­ղա­ցի­նե­րին, գոր­ծա­րար­նե­րին)

Հաշ­վի առ­նե­լով մեր երկ­րում և աշ­խար­հում ստեղծ­ված կո­րո­նա­վի­րու­սա­յին ճգ­նա­ժա­մը, կոչ եմ ա­նում միա­նալ մեր նա­խա­ձեռ­նու­թյա­նը, դուրս գալ պա­սիվ, սպա­սո­ղա­կան դրու­թյու­նից ու ինք­նա­մե­կու­սաց­ման պայ­ման­նե­րում սկ­սել աշ­խա­տել, աշ­խա­տել միա­սին, միա­վո­րել մեր ու­ժե­րը, մեր մաս­նա­գի­տա­կան ու նյու­թա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, որ­պես­զի դուրս գանք այս կո­լապ­սից: Կո­լապ­սը միայն վի­րու­սով չի պայ­մա­նա­վոր­ված, վի­րու­սի պայ­ման­նե­րում պետք է շա­րու­նա­կենք ապ­րել՝ ու­նե­նա­լով մար­դու կե­նսա­գոր­ծու­նեու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ, ին­չի հա­մար պետք է վե­րա­կանգ­նենք մեր ար­դյու­նա­բե­րու­թյունն ու գյու­ղատն­տե­սու­թյու­նը, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծենք բո­լո­րի հա­մար՝ քա­ղա­քում, թե գյու­ղում, երկ­րում հաս­տա­տենք նոր­մալ սո­ցիա­լա­կան վի­ճակ, վերջ տանք կո­ռուպ­ցիա­յին, «ատ­կատ­նե­րին» ու շա­րու­նակ­վող թա­լա­նին: Մեր նախ­կին և ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րը այդ­պես էլ չհաս­կա­ցան, որ նման ի­րա­վի­ճակ­նե­րում չհայ­տն­վե­լու հա­մար պետք էր աշ­խա­տել ազ­գո­վի, մի քիչ հե­ռուն նա­յել ու հաս­կա­նալ «готовь сани летом, а те­ле­гу - зимой» ա­սաց­ված­քի ի­մաս­տը: ԽՍՀՄ փլու­­զու­մից հե­տո, ա­ռա­ջին հեր­թին, պետք էր զար­գաց­նել ներ­քին կոո­պե­րա­ցիան, վե­րապ­րո­ֆի­լա­վո­րել մեզ բա­ժին հա­սած գոր­ծա­րան­նե­րը, ֆաբ­րի­կա­նե­րը, տեխ­նի­կան ու տեխ­նո­լո­գիա­նե­րը, օգ­տա­գոր­ծել գի­տա­կան ու տեխ­նի­կա­կան պո­տեն­ցիալն այն­պես, որ ու­նե­նա­յինք ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին բա­վա­րա­րող ար­դյու­նա­բե­րու­թյուն, գյու­ղատն­տե­սու­թյուն ու մր­ցու­նակ տն­տե­սու­թյուն, բայց դա չար­վեց, փո­խա­րե­նը ի­րա­կա­նաց­վեց երկ­րի տն­տե­սա­կան պո­տեն­ցիա­լի վե­րաց­ման ու զրո­յաց­ման ծրա­գի­րը: Իշ­խա­նու­թյան ե­կած ան­փորձ ու կա­րիե­րա­մոլ մարդ­կանց կող­մից երկ­րի ու­նեց­ված­քն ըն­կալ­վեց որ­պես եր­կն­քից ի­րենց գլ­խին ի­ջած մա­նա­նա, Սուրբ Կա­րա­պե­տի հալ­վա, ո­րը կա­րե­լի էր օգ­տա­գոր­ծել սե­փա­կան շա­հախ­նդ­րա­կան նպա­տակ­նե­րով՝ երկ­րի հաշ­վին հարս­տա­նա­լու հա­մար: Այս թե­մա­նե­րով քն­նա­դա­տա­կան ե­լույթ­նե­րի պա­կաս եր­բեք չի զգաց­վել: Խն­դի­րը այն չէր, որ երկ­րի հաշ­վին ո­մանք հարս­տա­ցան, իսկ մենք մնա­ցինք: Խն­դիրն այն էր, որ այ­սօր մենք պետք է կազմ ու պատ­րաստ լի­նեինք նման բարդ ի­րա­վի­ճակ­նե­րում աշ­խա­տե­լու, ապ­րե­լու ու մեր թշ­նա­մի­նե­րի դեմ պա­տե­րազ­մե­լու հա­մար: Դրա հա­մար պետք էր ժա­մա­նա­կին մտա­ծել այն­պի­սի հզոր տն­տե­սու­թյան ստեղծ­ման մա­սին, որն ա­պա­հո­վեր տեխ­նի­կա­կան, ֆի­նան­սա­կան, ա­ռող­ջա­պա­հա­կան, է­ներ­գե­տիկ, պա­րե­նա­յին ու այլ ռե­սուրս­նե­րի հու­սա­լի պա­շար­ներ, որ­պես­զի նման ճգ­նա­ժա­մե­րի դեպ­քում հնա­րա­վոր լի­ներ գոր­ծել ավ­տո­նոմ ռե­ժիմ­նե­րում՝ նաև հա­մընդ­հա­նուր շր­ջա­փա­կում­նե­րի պայ­ման­նե­րում: Իմ մշա­կած ու ներ­դր­ման պատ­րաստ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի մեջ հաշ­վի էր առն­ված ճգ­նա­ժա­մա­յին պայ­ման­նե­րում գո­յատևե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը: Ի՞նչն էր պատ­ճա­ռը, որ մեր հա­կաճգ­նա­ժա­մա­յին ծրա­գիրն այդ­պես էլ կյան­քի չկոչ­վեց, չհե­տաք­րք­րեց մեր պե­տա­կան այ­րե­րին, ին­չու՞ նրա ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հին տար­բեր խո­չըն­դոտ­ներ ստեղծ­վե­ցին, և հի­մա թող մեր ժո­ղովր­դին պա­տաս­խան տան, թե ինչ են ա­նե­լու, ինչ տար­բե­րակ­ներ են ա­ռա­ջար­կե­լու, ե­թե հան­կարծ այս կրի­տի­կա­կան պա­հե­րին ու­նե­նանք գա­զի ու հո­սան­քի ան­կա­նոն մա­տա­կա­րա­րում, ինչ­պի­սին ու­նեինք ԼՏՊ-ի մութ ու ցուրտ տա­րի­նե­րին: Ա­մեն ինչ սկս­վեց ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հի կող­մից, ո­րը երկ­րում վա­րեց տն­տե­սա­կան սա­բո­տա­ժի քա­ղա­քա­կա­նու­թյուն, այն շա­րու­նակ­վեց ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի օ­րոք (ո­րը քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան չտ­վեց ու քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան չեն­թար­կեց ԼՏՊ-ին՝ երկ­րի տն­տե­սա­կան պո­տեն­ցիա­լը զրո­յաց­նե­լու ու դա­վա­ճա­նու­թյան հա­մար` որ­պես դաս ծա­ռա­յեց­նե­լով իր և հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար, պատ­մա­կան տա­բու դնե­լով նման գոր­ծե­լա­կեր­պի կա­ռա­վա­րիչ­նե­րի վրա): Սերժ Սարգ­սյա­նին ես կա­րող եմ մե­ղադ­րել այն բա­նի հա­մար, որ ա­նու­շադ­րու­թյան մատ­նեց հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը, 2017 թվին քան­դեց ու հո­ղին հա­վա­սա­րեց­րեց Սպի­տա­կի վե­րե­լակ­նե­րի գոր­ծա­րա­նի ե­զա­կի մաս­նա­շեն­քե­րը, որ­տեղ հնա­րա­վոր կլի­ներ կազ­մա­կեր­պել հե­լիո­տեխ­նի­կա­կան սար­քե­րի հզոր ար­տադ­րու­թյուն՝ 5000 աշ­խա­տա­տե­ղով:
ՀՀ ներ­կա­յիս ա­ռաջ­նորդ­ներ Ար­մեն Սարգ­սյա­նի ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի մա­սին խո­սելն ան­գամ ա­վե­լորդ եմ հա­մա­րում՝ ժա­մա­նակ չկորց­նե­լու հա­մար, սրանք ա­ռանձ­նա­հա­տուկ մաս­տի ինք­նա­հա­վան գոր­ծիչ­ներ են, ով­քեր այդ­պես էլ չհաս­կա­ցան ի­րենց դերն ու նշա­նա­կու­թյու­նը, փորձ ան­գամ չա­րե­ցին շտ­կե­լու դրու­թյու­նը, լու­ծե­լու մեր ար­դյու­նա­բե­րու­թյան ու գյու­ղատն­տե­սու­թյան ա­ռաջ կանգ­նած հրա­տապ խն­դիր­նե­րը: Հի­մա աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րի հետ վի­րու­սա­յին կա­րան­տի­նի մեջ ենք, փակ­ված ենք մեր բնա­կա­րան­նե­րում՝ ա­նո­րո­շու­թյան ու սպա­սում­նե­րի մեջ: Դժ­վար է հաս­կա­նալ, թե ին­չի ենք սպա­սում, ե­թե գի­տենք, որ սպա­սե­լով բան դուրս չի գա, մեր կեն­սա­կան հար­ցե­րը չեն լուծ­վի: Հի­մա պետք է մտա­ծել, թե ինչ­պես ոտ­քի հա­նել մեր նվազ տն­տե­սու­թյու­նը, ինչ­պի­սի տեմպ հա­վա­քել, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի լու­ծել ճգ­նա­ժա­մին հա­մար­ժեք ռե­սուրս­նե­րը ստեղ­ծե­լու խն­դիրն ու գո­յատևել, այ­լա­պես պարզ չէ, թե ինչ­պես, ինչ ռե­սուրս­նե­րի հաշ­վին ենք ապ­րե­լու, ում հաշ­վին ենք սն­վե­լու ու բուժ­վե­լու, ու­մից ինչ ենք պա­հան­ջե­լու, երբ տես­նում ես, թե աշ­խար­հում ինչ է կա­տար­վում, մար­դիկ ու եր­կր­ներն են ի­րա­րից ե­րես թե­քում:
30 տա­րի շա­րու­նակ մենք ա­րե­ցինք ա­մեն ինչ, որ այ­սօր կանգ­նած լի­նենք կոտ­րած տաշ­տա­կի ա­ռաջ ու, խնդ­րեմ, մի նոր հար­ված, մի նոր ա­ղետ: Covid-19 վի­րու­սը մեր եր­կիր ներ­խու­ժեց շատ անս­պա­սե­լի, ճիշտ այն պա­հին, երբ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը պատ­րաստ­վում էր իր կո­շիկ­նե­րը սր­բել հայ գե­նե­րա­լի վրա: ՀՀ վար­չա­պետն այլ հոգ­սեր չու­ներ, սա խայ­տա­ռա­կու­թյուն էր, ծայ­րա­հեղ խայ­տա­ռա­կու­թյուն: Այդ խայ­տա­ռակ ցան­կու­թյու­նը մնաց օ­դում կախ­ված, տե­ղի չու­նե­ցավ, գոր­ծը քնեց­վեց, ո­րով­հետև երկ­րում ի­րադ­րու­թյուն փոխ­վեց, ա­ռաջ ե­կան նոր, ան­հաղ­թա­հա­րե­լի թվա­ցող մար­տահ­րա­վեր­ներ, հի­մա մնում է մտա­ծել, թե ինչ­պես դուրս գալ այս վի­րու­սա­յին ծու­ղա­կից: Խնդ­րի լուծ­ման հա­մար պար­տա­դիր պայ­ման կա. պետք է ա­րագ տեմ­պե­րով ոտ­քի հա­նել մեր երկ­րի տն­տե­սու­թյու­նը, դա բո­լո­րիս ու յու­րա­քան­չյու­րիս պարտքն է ու պար­տա­կա­նու­թյու­նը: Ա­ռանձ­նա­կի հույ­սեր չեմ փայ­փա­յում, թե Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է դա ա­նել ինք­նու­րույն՝ իր ու­ժե­րով, նա­խա­րար­նե­րով ու նա­խա­րա­րու­թյուն­նե­րով՝ ա­ռանց մեր պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյան: Ի՞նչ է պետք ա­նել, ին­չի՞ց է պետք սկ­սել:
Հաշ­վի առ­նե­լով ան­կա­խու­թյան 30 տա­րի­նե­րի մեր դա­ռը փոր­ձը, ա­ռա­ջար­կում եմ գոր­ծել ինք­նու­րույն, միա­վոր­վել, մեկ­տե­ղել մեր ու­ժե­րը, ակ­տի­վաց­նել մեր պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի ջան­քե­րը, ա­նել ա­մեն հնա­րա­վորն ու անհ­նա­րի­նը, որ­պես­զի կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­րո­ղա­նանք շտ­կել դրու­թյու­նը, ու­նե­նանք ժա­մա­նա­կա­կից ար­դյու­նա­բե­րու­թյուն ու գյու­ղատն­տե­սու­թյուն, դա հնա­րա­վոր է: Վի­րու­սա­յին Ճգ­նա­ժա­մի վեր­ջը դեռ չի երևում, այն կա­րող է եր­կա­րել, սաս­տիկ եր­կա­րել (մի քա­նի ա­միսն ու մի քա­նի տա­րին էլ վերջ­նա­կան չեն): Այս ճգ­նա­ժա­մը ազ­գո­վի վե­րապ­րե­լու հա­մար մեր եր­կի­րը պետք է ու­նե­նա նյու­թա­կան ու ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի բա­վա­րար պա­շար, դրանք պետք է ա­նընդ­հատ լրաց­վեն (Աստ­ված իմ, ինչ փոր­ձու­թյուն է սա, 30 տա­րի միայն քայ­քա­յել են տն­տե­սու­թյու­նը, հի­մա ստիպ­ված ենք այն շատ ա­րագ ոտ­քի հա­նել, այն էլ տևա­կան կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում): Հույս ու­նե­նալ, թե մեր կա­ռա­վա­րու­թյունն ա­մեն ինչ կմ­տա­ծի, կկազ­մա­կերպ­վի ու եր­կի­րը դուրս կբե­րի դե­պի կա­յուն զար­գա­ցում, լուրջ չէ, դա մենք գի­տենք: Մեր ան­կախ երկ­րում ի­րա­կա­նաց­ված բիզ­նես­նե­րը դրա մա­սին են խո­սում: Դրանց հիմ­նա­կան նպա­տա­կը մեկն է. ստա­նալ գեր­շա­հույթ՝ ա­ռանց հաշ­վի նս­տե­լու երկ­րին ու ժո­ղովր­դին պատ­ճա­ռած վնաս­նե­րի հետ: Լեռ­նա­հան­քա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան ա­ռաջ­նա­հերթ զար­գաց­ման ար­դյուն­քում ստա­ցանք Ա­մուլ­սա­րի և 23 թու­նա­վոր պո­չամ­բար­նե­րի պրոբ­լեմ­նե­րը: Ձկ­նա­բու­ծու­թյան զար­գաց­ման պատ­ճա­ռով տե­ղի ու­նե­ցան ար­տե­զյան ջրե­րի մա­կար­դա­կի ի­ջե­ցում, գյու­ղատն­տե­սու­թյան ան­կում և Ա­րա­րա­տյան դաշ­տի ա­նա­պա­տաց­ման ակ­տի­վա­ցում: Կա­ռա­վա­րու­թյան հույ­սը դար­ձած տու­րիզ­մի ո­լոր­տի պտուղ­նե­րը այ­սօր բո­լորս ենք վա­յե­լում, կանգ­նել են մեր բկին, սպա­սում ենք, թե երբ կա­վարտ­վի կո­րո­նա­վի­րու­սա­յին այդ չա­րի­քը, ո­րը մեր եր­կիր բե­րե­ցին Հա­յաս­տա­նի սահ­ման­ներն ա­նար­գել հա­տող ու ա­զա­տո­րեն ներ­սու­դուրս ա­նող տու­րիստ­նե­րը: Տու­րիզ­մի զար­գաց­ման հույ­սով հան­րա­պե­տու­թյու­նում հս­կա­յա­կան ներդ­րում­ներ կա­տար­վե­ցին՝ տու­րիս­տա­կան օ­բյեկտ­նե­րի, հյու­րա­նոց­նե­րի, հոս­թել­նե­րի ու ռես­տո­րա­նա­յին բիզ­նես­նե­րում, հի­մա ստիպ­ված են կո­րուստ­նե­րը հաշ­վել և հաս­կա­նալ, որ կա­ռա­վա­րու­թյան ա­ռաջ­նա­հերթ ծրագ­րե­րի նկատ­մամբ վս­տա­հու­թյան պա­կաս կա, ար­ժա­նա­հա­վատ չեն: Այս օր­հա­սա­կան պա­հին պետք է գնալ ինք­նա­կազ­մա­կերպ­ման ճա­նա­պար­հով՝ աշ­խա­տանք­նե­րի մեջ ներգ­րա­վե­լով մեր մաս­նա­գետ­նե­րին, նրանց ջան­քե­րը միա­վո­րե­լու հա­մար պետք է կազ­մա­կերպ­չա­կան ինչ-որ ձև ընտ­րել՝ գի­տա­տեխ­նի­կա­կան հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման տես­քով, ա­ռանց քա­ղա­քա­կան խար­դա­վանք­նե­րի ու են­թա­տեքս­տե­րի, ստեղ­ծել մաս­նա­գի­տա­կան շփում­նե­րի աշ­խա­տող հար­թակ, որ­տեղ քն­նարկ­ման կդր­վեն հայ մաս­նա­գետ­նե­րի ա­ռա­ջար­կած գա­ղա­փար­նե­րը և բո­լոր այն նա­խագ­ծե­րը, ո­րոնք մո­ռաց­ված ու մերժ­ված են ե­ղել Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից: Իր բնույ­թով այն կլի­նի առ­ցանց աշ­խա­տող և հա­սա­րա­կա­կան հի­մունք­նե­րով գոր­ծող գի­տաար­տադ­րա­կան միա­վո­րում, ո­րը պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է կո­չել «Հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­ներ», «Ժո­ղովր­դա­կան տեխ­նո­լո­գիա­ներ» կամ այլ ան­վամբ, դեռ կմ­տա­ծենք: Մեր նախ­նա­կան քն­նար­կում­նե­րը հա­վատ են ներ­շն­չում, որ «Հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը» պա­հանջ­ված կա­ռույց կլի­նի, ո­րի շուր­ջը կհա­վաք­վեն ի­րենց գոր­ծի նվի­րյալ­նե­րը՝ գիտ­նա­կան­նե­րը, ին­ժե­ներ­նե­րը, գոր­ծա­րար­նե­րը, բան­վոր­ներն ու գյու­ղա­ցի­նե­րը: Ինչ-որ ա­ռու­մով սա հա­մա­հունչ է ժո­ղովր­դա­կան գի­տու­թյուն ստեղ­ծե­լու մեր փայ­փա­յած գա­ղա­փա­րին. 350 հա­զար հե­լիո­ֆի­կաց­ված գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն-350 հա­զար գի­տա­կան լա­բո­րա­տո­րիա­ներ՝ Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նում: «Հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի» կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը վերց­նում եմ ինձ վրա՝ ու­նե­նա­լով դրա բա­րո­յա­կան ի­րա­վուն­քը, ին­չը վաս­տա­կել եմ իմ աշ­խա­տան­քա­յին կեն­սագ­րու­թյամբ ու փոր­ձով, գի­տա­կան ձեռք­բե­րում­նե­րու­մով ու գյու­տե­րով, սե­փա­կան գի­տա­կան շկո­լա­յով և Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հա­մար մշա­կած «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա» հզոր ծրագ­րով, ո­րի ի­րա­կա­նա­ցու­մը թույլ կտա շատ ա­րագ լու­ծել մեր երկ­րի ա­ռաջ կանգ­նած տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան, սո­ցիա­լա­կան և ռազ­մա­կան բնույ­թի բո­լոր խն­դիր­նե­րը: Ի­հար­կե, ես դառ­նու­թյան զգա­ցում ու­նեմ, թե մեր իշ­խա­նու­թյուն­ներն ին­չու այդ­պես ան­տե­սե­ցին, չլ­սե­լու ու չտես­նե­լու տվե­ցին, մատ­նե­րի ա­րան­քով նա­յե­ցին հե­լիո­ֆի­կա­ցիա­յի երկ­րաս­տեղծ ծրագ­րին, որն ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու և իմ կող­մից մշակ­վել էր նման ի­րա­վի­ճակ­նե­րում չհայ­տն­վե­լու հա­մար, որ կո­րո­նո­վի­րու­սա­յին մեր օ­րե­րում մար­դիկ չու­նե­նա­յին կո­մու­նալ վճա­րում­նե­րի, պատ­շաճ սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ մի­ջա­վայ­րի ստեղծ­ման, է­ներ­գե­տիկ կեն­սու­նա­կու­թյան ա­պա­հով­ման, գյուղմ­թերք­նե­րի վե­րամ­շակ­ման, պտուղ-բան­ջա­րե­ղե­նի պա­հա­ծո­յաց­ման և բազ­մա­թիվ այլ խն­դիր­ներ: Թող ՀՀ ԱԺ տն­տե­սա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Բաբ­կեն Թու­նյա­նը բո­լո­րի ա­ռաջ պա­տաս­խան տա, թե ին­չու մեր­ժեց Հա­յաս­տա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի քն­նարկ­ման իմ ա­ռա­ջար­կը (հույս ու­նեմ, որ դրա հա­մար նա դեռ պա­տաս­խան կտա՝ իր բախ­տա­գյուտ ըն­կեր­նե­րի հետ): Հի­շեց­նեմ, որ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ա­ռա­ջին կե­տով նա­խա­տես­ված է երկ­րի է­ներ­գե­տիկ կեն­սու­նա­կու­թյան ա­պա­հով­ման խնդ­րի լու­ծու­մը. «Երկ­րա­շար­ժե­րի, տեխ­նա­ծին ա­ղետ­նե­րի, հա­մա­ճա­րակ­նե­րի, է­ներ­գե­տիկ շր­ջա­փա­կում­նե­րի կամ պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­տա­վոր են ա­պա­հո­վել սե­փա­կան բնակ­չու­թյան է­ներ­գե­տիկ կե­սու­նա­կու­թյու­նը: Մար­դիկ պետք է ու­նե­նան խմե­լու հա­մար պի­տա­նի ջուր ստա­նա­լու, տաք կե­րա­կուր պատ­րաս­տե­լու, լո­ղա­նա­լու, լվացք ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն, որ­պես­զի կա­րո­ղա­նան գո­յատևել ու հե­ռու մնալ հնա­րա­վոր հա­մա­ճա­րակ­նե­րից»: Խոս­քը կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­ճա­րա­կի մա­սին չէ, բայց նման մի բան կա­րե­լի էր սպա­սել թուր­քե­րից: Հե­լիո­ֆի­կա­ցիան են­թադ­րում է ստեղ­ծել է­ներ­գիա­յի ան­կախ աղ­բյուր­նե­րի ցանց, ո­րը կա­րող է գոր­ծել ա­ռանց բախ­շիչ ցան­ցե­րի՝ ար­տա­քին ազ­դե­ցու­թյուն­նե­րի նկատ­մամբ օժտ­ված լի­նե­լով կա­յու­նու­թյան բարձր գոր­ծակ­ցով: «Հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի» աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման այս ձևա­չա­փը չի հա­կա­սում ՀՀ գոր­ծող օ­րենք­նե­րին, խո­չըն­դոտ չէ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ա­ռա­ջար­կած ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, ընդ­հա­կա­ռա­կը, մենք պատ­րաստ ենք մաս­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյուն ցույց տա­լու, ե­թե դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը ա­ռա­ջա­նա:
«Հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­ներ» գի­տաար­տադ­րա­կան կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյան նպա­տա­կը հետևյալն է. կո­րո­նո­վի­րու­սա­յին այս օ­րե­րին ու հե­տա­գա­յում կազ­մա­կերպ­ված ձևով, մեր պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում կյան­քի կո­չել հայ­կա­կան մշա­կում­նե­րը, գյու­տե­րը և կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող գա­ղա­փար­նե­րը: Որ­պես ա­ռա­ջին գործ կա­րող է դի­տարկ­վել անձրևաջ­րե­րը Հա­յաս­տա­նի տա­րած­քում պա­հե­լու Ստյո­պա Խո­յե­ցյա­նի գա­ղա­փա­րը, հա­ջոր­դը կլի­նի Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը Սառ­նաղ­բյուր գյու­ղում՝ որ­պես ա­ռա­ջին փոր­ձա­քայլ և այս­պես շա­րու­նակ՝ հե­տա­մուտ լի­նե­լով մեր քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից ար­ված տեխ­նի­կա­կան ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի մաս­նա­գի­տա­կան վեր­լուծ­մա­նը, տե­սա­կան հիմ­նա­վոր­մա­նը, գի­տա­հե­տա­զո­տա­կան, փորձա­կոն­ստ­րուկ­տո­րա­կան անհ­րա­ժեշտ աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, մա­թե­մա­տի­կա­կան մո­դե­լա­վոր­ման, ծրագ­րա­վոր­ման և, այլ ուղ­ղու­թյուն­նե­րով աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը՝ ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան:
Ե­թե վե­րա­դառ­նանք կո­րո­նա­վի­րու­սա­յին պրո­ցե­սին, ա­պա այս­տեղ ա­մեն ինչ պարզ է, այն հա­մաշ­խար­հա­յին է, մենք կհետևենք տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րին, կօգ­տա­գոր­ծենք մի­ջազ­գա­յին հա­կաճգ­նա­ժա­մա­յին փոր­ձը, կկա­տա­րենք բո­լոր հանձ­նա­րա­րա­կան­նե­րը, աշ­խար­հի հետ կհաղ­թա­հա­րենք նաև այս ճգ­նա­ժա­մը: Պետք է փաս­տել, որ մեր քա­ղա­քա­ցի­նե­րը դրանք ի­րա­կա­նաց­նում են օ­րի­նա­կե­լի ձևով ու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ: Հի­մա ու­նենք ժա­մա­նակ շա­հե­լու ու դի­մա­նա­լու խն­դիր­ներ, ո­րոնք հա­ջո­ղու­թյամբ կլուծ­վեն ներ­քին ռե­սուրս­նե­րը ճիշտ օգ­տա­գոր­ծե­լու դեպ­քում: Ի­հար­կե, մի­ջազ­գա­յին գի­տա­կան հան­րու­թյան հետ, մենք ևս կա­րող էինք ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել կո­րո­նա­վի­րու­սի դեմ տար­վող աշ­խա­տանք­նե­րին, ե­թե պահ­պա­նած լի­նեինք ա­կա­դե­մի­կոս Աֆ­րի­կյա­նի միկ­րո­բիո­լո­գիա­յի ինս­տի­տու­տը, ա­կա­դե­մի­կոս Մն­ջո­յա­նի նուրբ օր­գա­նա­կան քի­միա­յի ինս­տի­տու­տը և մյուս ա­կա­դե­միա­կան հիմ­նարկ­նե­րը, ո­րոնք դե­ղա­գոր­ծու­թյան բնա­գա­վա­ռում ԽՍՀՄ-ում ե­ղա­նակ են ստեղ­ծել: Բայց այս­տեղ էլ ու­նենք այն, ինչ ու­նենք, թա­լանն ու ա­վե­րա­ծու­թյուն­ներն այս­տեղ էլ են ի­րենց սա­տա­նա­յա­կան գործն ա­րել:
Իմ ա­կանջ­նե­րում դեռ ղո­ղան­ջում է քի­միա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Գյուլ­նա­րա Գևոր­գյա­նի թա­խան­ձա­գին խնդ­րան­քը. «Ինչ կլի­նի, Վա­հան ջան, սրանց ա­սա, որ Մն­ջո­յա­նի ինս­տի­տու­տի կոր­պուս­նե­րը չվա­ճա­ռեն, մի օր դրանք մեր երկ­րին շատ պետք կգան»: Այդ մի օ­րը ար­դեն ե­կել է, բայց ի՞նչ ա­նես, ե­թե մեր չի­նով­նիկ­ներն ի­րենց քթից ու գր­պա­նից հե­ռուն չեն կա­րո­ղա­նում տես­նել, պատ­րաստ են վա­ճա­ռե­լու, թա­լա­նե­լու կամ փչաց­նե­լու այն ա­մե­նը, ին­չը հայ­տն­վում է ի­րենց տե­սա­դաշ­տում:
Հա­կա­վի­րու­սա­յին գի­տա­կան հար­ցե­րում մենք ա­ռանձ­նա­կի ա­նե­լիք ու ա­սե­լիք չու­նենք, ո­րով­հետև հա­սել ենք այն­տեղ, որ հա­զիվ ենք կա­րո­ղա­նում մեր շալ­վար­նե­րը մեզ վրա պա­հել, բայց պետք է կա­րո­ղա­նա­նանք կազ­մա­կեր­պել պա­րե­նա­յին ու մնա­ցած բո­լոր ռե­սուրս­նե­րի մա­տա­կա­րար­ման գոր­ծը՝ ա­ռանց ու­շաց­ման: Կա­րևոր է, որ ե­ղած ռե­սուրս­նե­րը բաշխ­վեն սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան կա­նոն­նե­րով, կի­րա­ռե­լով մթեր­քի ե­րաշ­խա­վոր­ված (տա­լո­նա­յին) բաշխ­ման հա­մա­կար­գը՝ բա­ցա­ռե­լով ի­րա­րան­ցու­մա­յին առևտու­րը: Մեկ ակն­թար­թում աշ­խար­հը այն­պի­սի շր­ջա­դար­ձա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի են­թարկ­վեց, որ հի­մա ա­վե­լորդ է մտա­ծել ար­տա­քին օգ­նու­թյան մա­սին, ին­չը մենք ու­նե­ցել ենք Սպի­տա­կի երկ­րա­շար­ժի ժա­մա­նակ: Բո­լոր եր­կր­նե­րը կենտ­րո­նա­ցած են սե­փա­կան բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման, սո­ցիա­լա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի և տն­տե­սա­կան կո­լապ­սից խու­սա­փե­լու խն­դիր­նե­րի վրա, ին­չի հա­մար հս­կա­յա­կան մի­ջոց­ներ են տրա­մադ­րում. Թրամ­պը՝ 2 տրի­լիոն դո­լար, «G-20» եր­կր­նե­րը ևս 5 տրի­լիոն դո­լար և այդ­պես շա­րու­նակ:
Այս ծանր օ­րե­րին էլ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը կա­րո­ղա­նում է շատ հե­ռուն նա­յել, նրա ա­ռաջ մեծ հե­ռան­կար­ներ են բաց­վել, կա­րե­լի է ա­ռի­թից օգտ­վել ու «ա­րան­քում» մի 30 մի­լիարդ դո­լար աշ­խա­տել: Դժ­վար է ա­սել, թե ինչ հաշ­վարկ­նե­րի վրա են դրանք հիմն­ված, բայց ա­վե­լի ի­րա­տե­սա­կան թվեր կան. ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու և իմ ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նե­լու դեպ­քում մենք կա­րող ենք մտ­նել 12 տրի­լիոնի ծա­վալ­ներ խոս­տա­ցող մի­ջազ­գա­յին շու­կա և այն­տեղ «տի­րու­թյուն» ա­նել: Ցա­վոք, դա ըն­կա­լե­լի չե­ղավ նաև Փա­շի­նյա­նի թի­մին: Հի­մա պե­տու­թյուն­նե­րը մտա­հոգ­ված են ոչ այն­քան մարդ­կանց ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման հար­ցե­րով, որ­քան ի­րենց է­կո­նո­մի­կա­նե­րը ռե­ցե­սիա­նե­րից հա­նե­լու ու գլո­բալ տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մից խու­սա­փե­լու խն­դիր­նե­րավ: Սրանք ա­ռա­վել ռիս­կա­յին երևույթ­ներ են, ո­րով­հետև, հա­կա­ռակ պա­րա­գա­յում, տե­ղի կու­նե­նա սո­ցիա­լա­կան լար­վա­ծու­թյան ան­նա­խա­դեպ աճ, ին­չը ե­ղավ Եվ­րո­պա­յում ու իր գա­գաթ­նա­կե­տին հա­սավ ռու­սա­կան կայս­րու­թյու­նում 1917 թվին: Հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը, հա­մա­ճա­րակ­նե­րը, սովն ու սո­ցիա­լա­կան մեծ լար­վա­ծու­թյու­նը ի­րենց գոր­ծը ա­րե­ցին, ար­դյուն­քում ստա­ցանք այն հե­ղա­փո­խու­թյու­նը, ո­րից մե­ծա­պես տու­ժեց հայ ժո­ղո­վուր­դը: 1916 թվին ռու­սա­կան զոր­քե­րը, հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան գն­դե­րի ա­ջակ­ցու­թյամբ, ա­զա­տագ­րե­ցին Արև­մտյան Հա­յաս­տա­նը, հա­սան մինչև Վան, բայց հե­տո ի­րադ­րու­թյուն փոխ­վեց, կորց­րինք Արևմտյան Հա­յաս­տա­նը և Արևե­լյան Հա­յաս­տա­նի զգա­լի մա­սը, Ար­ցախն ու Նա­խիջևա­նը: Մեկ դար անց մի­ջազ­գա­յին այդ պրո­ցես­նե­րը կա­րող են կրկն­վել այլ ձևե­րով, պետք է մշ­տա­պես պատ­րաստ լի­նենք՝ հի­շե­լով, որ մենք դեռևս չա­վարտ­ված պա­տե­րազմ ու­նենք, հաղ­թել է պետք, ինչ­պե՞ս: Դար­ձյալ մեր ու­ժե­րը միա­վո­րե­լով, անհ­րա­ժեշտ ռե­սուրս­ներ ստեղ­ծե­լով ու բարձր մա­կար­դա­կի վրա պա­հե­լով մեր ներ­քին սո­ցիա­լա­կան հա­մե­րաշ­խու­թյու­նը: Մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը պետք է պատ­րաստ լի­նի պաշտ­պա­նե­լու մեր հայ­րե­նի­քը, պատ­րաստ լի­նի զո­հա­բե­րե­լու իր կյան­քը՝ վս­տահ լի­նե­լով, որ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում հայ­րե­նի­քը տեր կկանգ­նի իր ըն­տա­նի­քին, լա­վա­գույն ձևով կշա­հի ու կպա­հի իր ե­րե­խա­նե­րին: Դա­տե­լով «սևազ­գեստ» մայ­րե­րի կամ սո­ցիա­լա­կան ծանր ի­րա­վի­ճա­կում հայ­տն­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի բարձ­րա­ձայ­նած խն­դիր­նե­րից, կա­րող ենք փաս­տել, որ այս­տեղ էլ ա­նե­լիք­նե­րը շատ են: Հո­գե­բա­նա­կան այս նր­բու­թյու­նը ևս հաշ­վի է առն­ված հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի մեջ՝ աշ­խա­տան­քի ու ապ­րուս­տի մի­ջոց­նե­րի ստեղ­ծում բո­լո­րի հա­մար նշա­նա­բա­նով:
Կա­րո­նա­վի­րու­սի շու­տա­փույթ ա­վար­տի հար­ցում ես լա­վա­տես եմ: Ծաղ­կի, ժան­տախ­տի, խո­լե­րա­յի, տի­ֆի, տա­րա­տե­սակ գրիպ­նե­րի, թո­քախ­տի, մա­լա­րիա­յի, բո­րի, ՁԻԱՀ-ի նման կո­րո­նա­վի­րու­սա­յին ին­ֆեկ­ցիա­յի դեմն էլ կառն­վի, կգտն­վի անհ­րա­ժեշտ վակ­ցի­նան, այս խնդ­րի վրա աշ­խա­տում են աշ­խար­հի բո­լոր գի­տա­կան կենտ­րոն­ներն ու լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րը՝ ու­նե­նա­լով ֆի­նան­սա­կան ան­նա­խա­դեպ ա­ջակ­ցու­թյուն, զար­գա­ցած գի­տու­թյուն, ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա և տեխ­նո­լո­գիա­ներ: Հի­շենք, որ ա­ռա­ջին վակ­ցի­նան մշակ­վել է 200 տա­րի ա­ռաջ, անգ­լիա­ցի ե­րի­տա­սարդ բժիշկ Էդ­վարդ Ջե­նե­րի շնոր­հիվ, երբ գի­տու­թյունն ու տեխ­նո­լո­գիա­նե­րը զար­գա­ցած չէին, հի­մա դրանք գտն­վում են ի­րենց զար­գաց­ման գա­գաթ­նա­կե­տում, մոտ ժա­մա­նակ­նե­րում կգտն­վի այդ­քան կարևոր հա­կա­կո­րո­նա­վի­րու­սա­յին վակ­ցի­նան: Ներ­քին ձայնս ինձ հու­շում է, որ այն ար­դեն սին­թեզ­վել է Ռու­սաս­տա­նում, Չի­նաս­տա­նում, Իս­րա­յե­լում ու ԱՄՆ-ում, Գեր­մա­նիան ար­դեն կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վանդ­ներ է ըն­դու­նում Ի­տա­լիա­յից ու Իս­պա­նիա­յից, սրանք հու­սադ­րող են: Բայց մենք ապ­րում ենք առևտրա­յին պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, երբ նման ի­րա­վի­ճակ­ներն օգ­տա­գործ­վում են տա­րաբ­նույթ քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար: Մենք պետք է պատ­րաստ լի­նենք նաև այս խա­ղե­րին՝ սե­փա­կան գոր­ծե­րով ու ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով, ո­րոնց մեջ կլի­նեն մարդ­կանց ի­մու­նի­տե­տի բարձ­րաց­ման հա­մար նա­խա­տես­ված հայ­կա­կան սնն­դա­տե­սակ­նե­րի, ան­տի­սեպ­տիկ մի­ջա­վայ­րի ստեղծ­ման հայ­կա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի և հա­մա­ճա­րակ­նե­րի դեմ պեր­մա­նենտ պայ­քա­րի նոր ե­ղա­նակ­նե­րի ա­ռա­ջարկ­ներ: Սպա­սում եմ մեր գիտ­նա­կան­նե­րի, ին­ժե­ներ­նե­րի, բան­վոր­նե­րի, գյու­ղա­ցի­նե­րի ու գոր­ծա­րար­նե­րի ար­ձա­գան­քին՝ իմ նա­խա­ձեռ­նու­թյա­նը: Միա­սին կլի­նենք ու­ժեղ, հզոր, ան­խո­ցե­լի ու ան­պար­տե­լի: Իմ կոն­տակ­տա­յին տվյալ­ներն են` E-mail: Technostandard@mail.ru, 093-35-95-53, 56-44-69:
Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍ­ՊՅԱՆ
Տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա» հա­կաճգ­նա­ժա­մա­յին
(նաև հա­կա­վի­րու­սա­յին) ծրագ­րի հե­ղի­նակ

Դիտվել է՝ 36785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ