Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հուշարձանները կվերականգնվեն

Հուշարձանները կվերականգնվեն
23.05.2020 | 16:37

ՀՀ կառավարությունը հաստատել է մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը, որն առաջարկվել է ԿԳՄՍ Նախարարության կողմից: Այդ նպատակով՝ ԿԳՄՍ Նախարարության վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ:

Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է փաթեթում ընդգրկված հուշարձանների ցանկը և նախատեսվող աշխատանքները: Նշել, որ կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննություն, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։ «Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջությանը խթանմանը։


Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ