Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները պետք է պարտադիր կորոնավիրուսի ՓՇՌ-թեստ հանձնեն

Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները պետք է պարտադիր կորոնավիրուսի ՓՇՌ-թեստ հանձնեն
28.05.2020 | 13:55

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է աջակցել «կորոնավիուսից մաքուր» զբոսաշրջության առաջխաղացմանը երկրում՝ միայն այն զբոսաշրջիկներին թույլ կտան մտնել երկիր, որոնք տեղեկանք կներկայացնեն կորոնավիրուսի ՓՇՌ-թեսթի բացասական պատասխանով:


Новости-Грузия-ն հաղորդել է, որ Գախարիան խորհրդարանում պարզաբանել է, որ հուլիսի 1-ից երկրում զբոսաշրջային սեզոնի բացմանն ընդառաջ նախատեսվում է «մաքուր միջանցք» ապահովել և ոչ թե արտասահմանցիների մուտքն՝ առանց վերահսկողության: «Վրաստան մտնող զբոսաշրջիկի մոտ պետք է 72-ժամյա արդիական ՓՇՌ-թեսթի պատասխան լինի, այլապես նրան ուղղակի ներս չեն թողնի: Մենք, իհարկե, հնարավորություն կստեղծենք արագ-թեսթեր անցնելու համար նաև երկրի ներսում, եթե զբոսաշրջիկը չունենա տեղեկանք: Սակայն կազմակերպված զբոսաշրջային խմբերը կկարողանան մուտք գործել միայն այս կանոնի պահպանմամբ»,- ասել է վրաց վարչապետը: Նա նշել է, որ կազմակերպված զբոսաշրջային խմբերը կբնակեցվեն «կանաչ գոտիներում», այսինքն՝ այնպիսի հյուրանոցային համալիրներում, որոնք նման թույլտվություն կստանան առողջապահության նախարարությունից:

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ