Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերկելը հիշեցրել է՝ երբ ԵՄ-ն կչեղարկի հակառուսական պատժամիջոցները

Մերկելը հիշեցրել է՝ երբ ԵՄ-ն կչեղարկի հակառուսական պատժամիջոցները
28.05.2020 | 13:59

Ըստ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԵՄ-ն չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Դոնբասի տարածքում հակամարտության կարգավորման գործում: Նա պարզաբանել է, որ պետք է «հասկանալ այն փաստը, որ ժամանակակից աշխարհում պետք է գործի ոչ թե ուժի իրավունքը, այլ իրավունքի ուժը»:

«Ռուսական կողմը բազմիցս խախտել է օրենքների և արժեքների այդ կանոնը: Մեր անմիջական հարևանությամբ Մոսկվան չլուծված հակամարտությունների գոտի է ստեղծել: Խախտելով միջազգային նորմերը նա բռնակցեց Ղրիմի ուկրաինական թերակղզին: Ռուսաստանի իշխանությունները շարունակում են աջակցել Ուկրաինայի արևելքում խամաճիկային ռեժիմներին և միջամտում են արևմտյան ժողովրդավարությանը հիբրիդային գործիքներով », – ասել է Մերկելը՝ ելույթ ունենալով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի միջոցառման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ