Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարչապետի հետ շփված անձինք չեն թեստավորվել, քանի որ թեստավորման ցուցում չկա

Վարչապետի հետ շփված անձինք չեն թեստավորվել, քանի որ թեստավորման ցուցում չկա
01.06.2020 | 14:32

Վարչապետի հետ շփված անձինք չեն թեստավորվել, քանի որ թեստավորման ցուցում չկա, եթե լինի, կթեստավորվեն՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։


«Կառավարության անդամներն անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, բայց պահպանել են անվտանգության բոլոր կանոնները»,– ասաց խոսնակը և հավելեց, որ ինքն էլ 2 օր առաջ է կորոնավիրուսի թեստ հանձնել, պատասխանը եղել է բացասական:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանն էլ ասաց, որ պարետատան անդամների թեստավորման համար ցուցում չունեն:


«Տիգրան Ավինյանը համեմատաբար վերջերս է թեստավորվել, պատասխանը բացասական էր: Նրա առողջական վիճակը շատ լավ է: Ինչ վերաբերում է պարետատան աշխատակիցներին, եթե համապատասխան բժշկական ցուցում ունենանք, նրանք ևս կթեստավորվեն, դա մենք չենք որոշում: Պարետատանն այս ընթացքում շփումը եղել է անվտանգության կանոնները պահպանելով, կրել են դիմակ, ձեռնոց և պահպանել են սոցիալական հեռավորություն»,-ասաց Վահան Հունանյանը:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ