Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վար­քագ­ծա­յին փո­փո­խու­թ­յու՞ն, թե՞ կոնկ­րետ խնդ­րի լու­ծում

Վար­քագ­ծա­յին փո­փո­խու­թ­յու՞ն, թե՞ կոնկ­րետ խնդ­րի լու­ծում
05.06.2020 | 01:02
Մեր երկ­րում հա­մա­վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լու նպա­տա­կով կի­րառ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը միան­շա­նակ չեն ըն­դուն­վում։ Վերևնե­րում միախ­մբ­ված գոր­ծե­լու փո­խա­րեն՝ սխալ­նե­րի «հաշ­վա­ռում» են ա­նում։ Ան­հաս­կա­նա­լի ու տա­րե­րա­յին են նաև հա­սա­րա­կա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը։ «Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը և ի՞նչ պետք է ար­վի՝ կան­խե­լու հա­մար ճգ­նա­ժա­մը» հար­ցերն ուղ­ղե­ցինք կա­ռա­վար­ման և զար­գաց­ման խոր­հր­դա­տու ԿԱ­ՐԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻՆ։
«Ես խն­դի­րը դի­տար­կում եմ ոչ թե քա­ղա­քա­կան, այլ կա­ռա­վար­ման տե­սան­կյու­նից։ Ցան­կա­ցած կազ­մա­կեր­պու­թյուն, կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը, տվյալ դեպ­քում՝ իշ­խա­նու­թյուն­նե­րը, գի­տակ­ցե­լով, որ ինչ-որ հար­ցում թե­րա­ցել են, սկ­սում են ներ­փակ­վել և ին­քու­րույն լու­ծում­ներ գտ­նել՝ գոր­ծար­կե­լով ի­րենց ու­նե­ցած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Քա­ղա­քա­կան և քա­ղա­քա­ցիա­կան այլ միա­վոր­ներն ի­րենց հեր­թին նկա­տում են, որ դա ի­րենց ընդ­հա­նուր խն­դիրն է, գոր­ծո­ղու­թյուն­ներն ու քայ­լե­րը, որ ար­վում են, այդ­քան էլ ճիշտ չեն»,- ա­սաց փոր­ձա­գե­տը, նշե­լով, որ ներ­փա­կու­մը բնա­կան պրո­ցես է, սա­կայն մյուս կող­մում ա­ռա­ջաց­նում է հա­կա­ռակ ռեակ­ցիա՝ ըն­դվ­զե­լու, պա­հան­ջա­տեր լի­նե­լու, մե­ղադ­րե­լու, ին­չը մենք տե­սել ենք նաև նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, երբ ներ­փա­կու­մը հան­գեց­րեց ցն­ցում­նե­րի։
Կա­րեն Սարգ­սյա­նի կար­ծի­քով՝ կա ակն­հայտ պա­հանջ հա­մընդ­հա­նուր ա­պա­կենտ­րո­նաց­ման, խն­դիր­նե­րի վեր­հան­ման, լուծ­ման և ա­ջակ­ցու­թյան, ին­չը նշա­նա­կում է, ան­կախ քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րից, բնա­կու­թյան վայ­րից գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հո­րի­զո­նա­կա­նա­ցում-փոխ­կա­պակ­ցում. «Այ­սինքն, ոչ թե պետք է մարդ­կանց քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյան բարձ­րաց­ման կոչ ա­նել, տու­գա­նել դի­մակ չդ­նե­լու հա­մար, այլ ներգ­րա­վել խն­դիր­նե­րի լուծ­ման մեջ (հար­գե­լի­ներս, կնե­րեք, բայց եր­կու ամ­սում վար­քա­գիծ չի փոխ­վում)։ Օ­րի­նակ՝ կան քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վու­թյուն ցու­ցա­բե­րող մար­դիկ, որ պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նում՝ դուրս գալ փո­ղոց ու կա­տա­րել ո­րո­շա­կի կա­նոն­նե­րի պահ­պան­ման տե­ղե­կու­թյան տա­րած­ման գոր­ծըն­թաց։ Խմ­բեր կան, որ ու­զում են մար­զի մա­կար­դա­կով ի­րենց վրա վերց­նել պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը»։ Մեր զրու­ցա­կի­ցը մատ­նան­շում է նաև հա­մա­տի­րու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի հնա­րա­վոր գոր­ծա­ռույթ­նե­րը. վար­չա­կան շր­ջան­նե­րի ղե­կա­վար­նե­րը պետք է խոր­հր­դակ­ցու­թյան հրա­վի­րեն հա­մա­տի­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին, վեր­ջի­նե­րիս հրա­հան­գեն բնա­կիչ­նե­րի հետ առ­ցանց կամ որևէ կերպ քննար­կել հնա­րա­վոր քայ­լե­րը՝ միտ­ված տվյալ տա­րած­քում, շեն­քում վա­րա­կը կան­խե­լուն։ «Շատ պարզ է խնդ­րի լու­ծու­մը. պետք է ա­պա­կենտ­րո­նաց­նել պա­տաս­խա­նատ­վու­թյան տի­րույ­թը և ուղ­ղել, կրկ­նում եմ, ոչ թե վար­քագ­ծա­յին փո­փո­խու­թյա­նը, այլ կոնկ­րետ խնդ­րի լուծ­մա­նը»,- ըն­դգ­ծեց փոր­ձա­գե­տը։
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ