Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռո­բերտ Քո­չա­ր­յա­նը հաղ­թեց ինքն ի­րեն

Ռո­բերտ Քո­չա­ր­յա­նը հաղ­թեց ինքն ի­րեն
31.07.2020 | 00:24

Հա­մա­ձայ­նեք, որ այս իշ­խա­նու­թյուն­նե­րի վրա ա­մե­նա­շատ զայ­րա­ցած ու չա­րա­ցած պի­տի լի­նի երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը։ Սա­կայն ա­րի ու տես, որ նա, գո­նե ար­տա­քուստ, այդ ա­մե­նից վեր է կանգ­նած։ Նրան տևա­կան ժա­մա­նակ կա­լա­նա­վո­րած պա­հե­ցին, դա­տա­կան գոր­ծըն­թաց­ներն ա­նընդ­հատ ձգձ­գե­ցին, սա­կայն մինչ այ­սօր այդ­պես էլ հաս­կա­նա­լի չե­ղավ, թե ինչ են քն­նում ու ինչ են փոր­ձում ա­պա­ցու­ցել (ո­րով­հետև օ­դում կախ­ված է ու քն­նարկ­ման հարց չի էլ դար­ձել ա­մե­նա­կարևոր խն­դի­րը, թե Մար­տի 1-ին ով է սպա­նել 10 մար­դու)։ Հատ­կան­շա­կան է, որ նա­խօ­րեին ե­րեք հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ զրույ­ցում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խոս­քում չկա­յին վի­րա­վո­րանք, նե­ղաց­վա­ծու­թյան, զայ­րույ­թի ոչ մի ար­տա­հայ­տու­թյուն։ Նա հա­վա­սա­րակ­շիռ էր, հան­գիստ, իսկ խոսքն ա­ռանց պի­տա­կա­վո­րում­նե­րի էր։ Ա­վե­լին, շուրջ մեկ ժամ տևած հար­ցազ­րույ­ցի ըն­թաց­քում նա ոչ մի ան­գամ չհի­շա­տա­կեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նու­նը, ոչ մի դր­վա­գում (ու թերևս, սա ա­մե­նա­մեծ վի­րա­վո­րանքն է)։ Նա խո­սեց այ­սօր­վա ար­դիա­կան խն­դիր­նե­րից, սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյու­նից՝ ա­ռանց թի­րա­խա­վո­րե­լու ան­ձե­րին, վատ կա­ռա­վար­ման հաս­ցեա­տեր հա­մա­րե­լով ողջ կա­ռա­վա­րու­թյա­նը։


Ինչ­պես ակն­կալ­վում էր, իշ­խա­նա­մերձ շր­ջա­նակ­ներն ան­մի­ջա­պես սկ­սե­ցին քն­նա­դա­տել, հի­շեց­նել նրա կա­ռա­վար­ման տա­րի­նե­րը՝ այդ ա­մե­նը շա­ղա­խե­լով վար­կա­բե­կող ո­րա­կում­նե­րով, սա­կայն նրա գնա­հա­տա­կան­նե­րի բո­վան­դա­կու­թյա­նը քչերն անդ­րա­դար­ձան։ Չփոր­ձե­ցին վեր­լու­ծել նրա խոս­քը, ո­րով­հետև այն­տեղ շատ դի­պուկ գնա­հա­տա­կան­ներ կա­յին, ո­րով­հետև ա­վե­լի հեշտ է ա­սել. «Իսկ քո ժա­մա­նակ այս­պես էր, այն­պես...», քան խոս­տո­վա­նել, որ այ­սօր բա­զում խն­դիր­ներ ան­հա­մե­մատ ա­վե­լի վատ վի­ճա­կում են, քան Քո­չա­րյա­նի տա­րի­նե­րին։ Բայց ան­շուշտ, լա­վա­գույն պաշտ­պա­նու­թյու­նը հար­ձա­կումն է։


Գու­ցե ներ­քա­ղա­քա­կան հար­ցե­րում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ընդ­դի­մա­խոս­նե­րը խո­սե­լու տեղ ու­նեն, բայց նրա՝ ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի շուրջ գնա­հա­տա­կան­նե­րին, երբ այ­սօր­վա «դեղ­նակ­տուց­նե­րը» փոր­ձում են հա­կադր­վել, պար­զա­պես ծի­ծա­ղե­լի վի­ճա­կում են հայ­տն­վում։ Այս հար­ցում ողջ իշ­խա­նու­թյու­նը՝ վե­րից վար, ճիշտ կա­նի ընդ­հան­րա­պես ոչ մի բա­նա­վե­ճի չբռն­վի Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, Սերժ Սարգ­սյա­նի և պա­տե­րազ­մով ան­ցած ղե­կա­վար­նե­րի, հրա­մա­նա­տար­նե­րի հետ։ Նրանց փորձն ու ան­ցած ճա­նա­պար­հը, ի տար­բե­րու­թյուն բա­նա­կում չծա­ռա­յած­նե­րով ո­ղող­ված իշ­խա­նու­թյան, լիու­լի ի­րա­վունք են տա­լիս ա­վե­լի սթափ գնա­հա­տե­լու ի­րա­վի­ճա­կը։
Ի դեպ, ու­շագ­րավ էր նաև, որ ընդ­դի­մու­թյան վե­րա­բե­րյալ Քո­չա­րյա­նի դի­տար­կում­նե­րը ևս ի­րա­տե­սա­կան էին։ Նա իշ­խա­նա­փո­խու­թյան ոչ մի սցե­նար չբա­ցա­ռեց, բայց և չա­սաց, թե թեժ ա­շուն­ներ ու գա­րուն­ներ են լի­նե­լու՝ հս­տակ հաս­կաց­նե­լով, որ այս դաշ­տում էլ դեռ բա­զում ա­նե­լիք­ներ կան։


ՈՒ ե­թե այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­նում է, որ եր­կի­րը զար­գա­նա, հա­կակ­շիռ­նե­րի մե­խա­նիզմ­նե­րը աշ­խա­տեն, քան­դե­լու փո­խա­րեն կա­ռուց­վեն, նո­րոգ­վեն հա­մա­կար­գեր, պետք է ոչ թե կա­ռա­վար­ման մե­խը դարձ­նի ընդ­դի­մա­խոս­նե­րի դեմ քրեա­կան գոր­ծեր բա­ցե­լը, բո­լոր խն­դիր­նե­րի մե­ղա­վո­րու­թյու­նը այս կամ այն նախ­կին իշ­խա­նա­վո­րի վրա բար­դե­լը, այլ նաև այդ «նախ­կին­նե­րի» փոր­ձը, քն­նա­դա­տու­թյու­նը, սխալ­նե­րը հաշ­վի առ­նե­լով, ա­ռաջ շարժ­վել։ Մինչ­դեռ այ­սօր եր­կիրն ապ­րում է ան­ցյա­լով, չու­նի ներ­կա, իսկ ա­պա­գան էլ խիստ մշու­շոտ է։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 23605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ