Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հա­յաս­տա­նում հա­մախմ­բում կա­րող են ի­րա­կա­նաց­նել ազ­գա­յին ու­ժե­րը»

«Հա­յաս­տա­նում հա­մախմ­բում կա­րող են ի­րա­կա­նաց­նել ազ­գա­յին ու­ժե­րը»
04.09.2020 | 00:37

Սեպ­տեմ­բե­րի 1-ին մի խումբ գյում­րե­ցի­ներ Շի­րա­կի մարզ­պե­տա­րա­նին դի­մակ­նե­րով պատ­րաստ­ված պսակ նվի­րե­ցին՝ ակն­կա­լե­լով, որ այն ի­րա­կան հաս­ցեա­տի­րո­ջը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նին կփո­խան­ցեն։ Ակ­ցիա­յի մաս­նա­կից­նե­րից էր նաև մար­դու ի­րա­վունք­նե­րի փոր­ձա­գետ, ա­ղե­տի գո­տու 1994-96 թթ. թա­լանն ու­սում­նա­սի­րող փաս­տա­հա­վաք խմ­բի ներ­կա­յա­ցու­ցիչ ԿԱ­ՐԱ­ՊԵՏ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԸ, ում հետ զրու­ցե­ցինք և՛ այս ակ­ցիա­յի, և՛ ներ­քա­ղա­քա­կան այլ հար­ցե­րի շուրջ։

-Ո՞րն էր Փա­շի­նյա­նին դի­մակ­նե­րով պսակ նվի­րե­լու ի­մաս­տը։
-Այ­սօր Հա­յաս­տա­նում տա­պալ­ված են գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րի աշ­խա­տանք­նե­րը, այդ թվում` կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը։ Բո­լորս էլ լավ հի­շում ենք, թե ինչ­պի­սի ան­պա­տաս­խա­նա­տու վե­րա­բեր­մունք ձևա­վոր­վեց հա­մա­վա­րա­կի նկատ­մամբ, դրա կանխ­ման աշ­խա­տանք­նե­րը ու­շաց­րին, իսկ հե­տո ա­պաշ­նորհ կա­ռա­վար­ման ա­կա­նա­տես ե­ղանք։ Ա­պաշ­նորհ վար­չա­պե­տը, կա­ռա­վա­րու­թյունն ա­մեն ին­չի մեղ­քը բար­դում են ու­րի­շի վրա, այս դեպ­քում մե­ղա­վոր էր ժո­ղո­վուր­դը, քա­նի որ դի­մակ չէր կրում։ Վեր­ջին մի քա­նի ամ­սում բո­լոր ձա­խո­ղում­ներն ար­դա­րաց­նում էին դի­մակ­ներ չկ­րե­լու հան­գա­ման­քով, իսկ Փա­շի­նյանն էլ թաքն­վում է դի­մա­կի հետևում։ Այս թիմն իշ­խա­նու­թյան ե­կավ գռե­հիկ, ա­նըն­դու­նե­լի մե­թոդ­նե­րով՝ սև ժա­պա­վեն­նե­րով, դա­գաղ­նե­րով, պսակ­նե­րով, բնա­կա­նա­բար մենք չէինք կա­րող նույն կերպ պա­տաս­խա­նել նրանց, մեր դաս­տիա­րա­կու­թյու­նը դա թույլ չէր տա, դրա հա­մար ո­րո­շե­ցինք դի­մակ­նե­րով պսակ նվի­րել։ Սեպ­տեմ­բե­րի 1-ը՝ Գի­տե­լի­քի օ­րը, մենք միշտ լավ ենք տո­նել, ու­րա­խա­ցել ենք մեր դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­նե­րին դպ­րոց ճա­նա­պար­հե­լու կա­պակ­ցու­թյամբ, իսկ այս իշ­խա­նու­թյան ա­պաշ­նոր­հու­թյան պատ­ճա­ռով հեր­թա­կան տո­նը տա­պալ­վեց։
-Դուք հի­շեց­րիք սև ժա­պա­վեն­նե­րը, դա­գաղ­նե­րը, բայց իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, նրանց հա­մա­խոհ­նե­րը հա­կա­ռակն են փաս­տում, թե այս իշ­խա­նու­թյու­նը բե­րել է ժո­ղովր­դա­վա­րու­թյան բարձր մա­կար­դակ, ան­հաշտ պայ­քար է տա­նում կո­ռուպ­ցիա­յի դեմ, մի խոս­քով, մենք ապ­րում ենք եր­ջա­նիկ երկ­րում։ Այդ­պես չե՞ք կար­ծում։
-Այս եր­կու տար­վա ըն­թա­ցում երկ­րում ոչ մի ա­ռա­ջըն­թաց չի գրանց­վել։ Ի­րենց հայ­տա­րա­րած յու­րա­քան­չյուր պայ­քար ձևա­կան բնույթ է կրել, ե­ղել է է­ժա­նա­գին շոու։ Այս ըն­թաց­քում մենք տե­սել ենք ըն­դա­մե­նը ծրագ­րեր, գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնք ուղղ­ված էին պե­տու­թյան թու­լաց­մա­նը, ըն­տա­նի­քի հիմ­քե­րը խարխ­լե­լուն, բո­լոր ար­ժեք­նե­րը, սր­բու­թյուն­նե­րը քան­դե­լուն, այն սր­բու­թյուն­նե­րը, ո­րոնք մեր ազ­գի հիմքն են, ո­րոն­ցով մենք գո­յատևում ենք, պահ­պա­նում մեր ինք­նու­թյու­նը։ Վե­րա­դառ­նա­լով կր­կին Գի­տե­լի­քի օր­վան, փաս­տենք, որ միակ բա­նը, ին­չին ձգ­տում էր այս իշ­խա­նու­թյու­նը, քա­ղա­քա­ցու տոն ու­նե­նալն էր, մնա­ցած տո­նե­րը, ար­ժեք­նե­րը փոր­ձե­ցին չկարևո­րել, այդ թվում մեր պատ­մու­թյան հե­րո­սա­կան է­ջե­րը, հե­րոս­նե­րին, հաղ­թա­նակ­նե­րը, ո­րոնք մեր զա­վակ­նե­րի ա­րյան գնով էին նվա­ճել։ Ոչ մե­կը չի մո­ռա­ցել, թե ինչ­պես Սա­սուն Մի­քա­յե­լյանն ա­վե­լի կարևո­րեց «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը», քան ար­ցա­խյան գո­յա­մար­տը, կամ 2019-ին ա­վե­լի քիչ գու­մար հատ­կաց­րին ան­կա­խու­թյան, քան քա­ղա­քա­ցու տո­նի հա­մար։ Այս­պի­սի ի­րո­ղու­թյուն­ներ կա­րե­լի է եր­կար թվել։ Վեր­ջին թարմ օ­րի­նակն էլ ա­ռանց հի­նա­վոր­ման, սեպ­տեմ­բե­րի 1-ի տե­ղա­փո­խումն էր սեպ­տեմ­բե­րի 15, որ­պես­զի ա­վան­դույթ դար­ձած Գի­տե­լի­քի օ­րը մո­ռա­ցու­թյան մատն­վի։ Ա­վե­լին, ես Փա­շի­նյա­նի ֆեյս­բու­քյան է­ջը թեր­թե­ցի, բայց այդ­պես էլ սեպ­տեմ­բե­րի 1-ին առ­նչ­վող ոչ մի ար­ձա­գանք չգ­տա։ Լայ­վե­րի ու ա­նի­մաստ գրա­ռում­նե­րի սի­րա­հար վար­չա­պե­տը նույ­նիսկ չէր էլ անդ­րա­դար­ձել սեպ­տեմ­բե­րի 1-ին ու դրա խոր­հր­դին։ Ինձ թվում է, թե այդ մարդն ա­տում է այն ա­մե­նը, ին­չը կապ­ված չէ իր «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» հետ, ո­րը հայ ժո­ղովր­դի կյան­քում ոչ մի դրա­կան փո­փո­խու­թյուն չբե­րեց, ա­վե­լին, հան­գեց­րեց ա­վե­լի խոր խն­դիր­նե­րի ա­ռա­ջաց­ման, ո­րոնք ան­գամ այս իշ­խա­նու­թյան հե­ռա­ցու­մից հե­տո շատ եր­կար ժա­մա­նակ, է­ներ­գիա ու ռե­սուրս­ներ կպա­հան­ջեն դրանք լու­ծե­լու, ա­վե­րա­ծը վե­րա­կանգ­նե­լու հա­մար։
-Դուք այս իշ­խա­նու­թյան ա­մե­նա­մեծ խն­դի­րը հա­մա­րում եք ար­ժեք­նե­րի խե­ղու­՞մը։
-Ա­յո, այ­սօր այն­պի­սի ի­րա­վի­ճակ են փոր­ձում ստեղ­ծել, իբր մեր կյան­քը, մեր պատ­մու­թյու­նը սկս­վում են 2018-ից, իսկ նախ­կի­նում ինչ ե­ղել է, ա­նար­ժեք է։ «Նոր Հա­յաս­տան» խայ­տա­ռակ տեր­մի­նի ստեղ­ծումն էլ դրա վկա­յու­թյունն է։ Փա­շի­նյանն իշ­խա­նու­թյան ե­կավ մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի, դր­սից ներ­մուծ­ված տեխ­նո­լո­գիա­նե­րի, ստի ար­դյուն­քում, և հո­վա­նա­վոր­ներն էլ նրա առջև Հա­յաս­տա­նը քան­դե­լու, ա­վե­րե­լու խն­դիր են դրել։ Չպետք է լի­նի որևէ բան, ո­րը մեր ինք­նու­թյան մա­սին կհի­շեց­նի։ Հայ ժո­ղովր­դին պա­հում է ըն­տա­նի­քի գա­ղա­փա­րը, ո­րում ամ­փոփ­ված են ո­րո­շա­կի սո­վո­րու­թյուն­ներ, ա­վան­դույթ­ներ։ Գու­ցե շատ կրկ­նե­ցի սեպ­տեմ­բե­րի 1-ի կարևո­րու­թյու­նը, բայց դրա օ­րի­նա­կով պետք է փաս­տենք, որ այդ օ­րը մար­դիկ ինչ-որ ձևով հա­մախ­մբ­վում են, մի­մյանց հետ շփ­վում, ու­րա­խա­նում, ի­րենց կամ հա­րա­զա­տի, հարևա­նի ե­րե­խա­նե­րին ճա­նա­պար­հում դպ­րոց, ե­րե­կո­յան հա­վաք­վում, նշում։ Այս կա­ռա­վա­րու­թյունն ա­մեն ինչ ա­նում է, որ այդ մարդ­կա­յին շփու­մը չլի­նի, ո­րով­հետև նա վա­խե­նում է ըն­տա­նի­քի գա­ղա­փա­րից։ Ըն­տա­նի­քի ամ­րու­թյան պատ­ճա­ռով չի կա­րո­ղա­նա­լու Ստամ­բու­լյան, Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­ներն անց­կաց­նել, միս ու ա­րյուն տալ դրանց։ Փա­շի­նյա­նը վա­խե­նում է նաև, որ մար­դիկ հա­մախ­մբ­վե­լով կսկ­սեն քն­նա­դա­տել իր ա­պաշ­նորհ կա­ռա­վա­րու­մը։ Չեմ զար­մա­նա, որ մի օր էլ հի­մար օ­րենք ըն­դու­նեն, կամ պա­րե­տի ո­րո­շում լի­նի, ո­րը կար­գե­լի բարև տալն այն հիմ­նա­վոր­մամբ, որ դրա­նով հնա­րա­վոր է վի­րուս տա­րած­վի։
-Դուք, լի­նե­լով ա­ղե­տի գո­տու 1994-96 թթ. թա­լանն ու­սում­նա­սի­րող փաս­տա­հա­վաք խմ­բի ան­դամ, հայ­տա­րա­րել էիք, որ սեպ­տեմ­բե­րին այս իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի առն­չու­թյամբ բա­ցա­հայ­տում­ներ եք ա­նե­լու, գու­ցե հի­մա՞ ո­րոշ փա­կագ­ծեր բա­ցեք։
-Մենք ու­սում­նա­սի­րու­թյուն ա­րել ենք մաս­նա­վո­րա­պես Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ և այն մա­սը, ո­րը հրա­պա­րակ­ման նպա­տա­կա­հար­մար էինք գտել, հրա­պա­րա­կե­ցինք, մնա­ցա­ծի մա­սին ա­ռայժմ չեմ ցան­կա­նում բարձ­րա­ձայ­նել, զե­կույ­ցով ա­ռա­ջի­կա­յում հան­դես կգանք։ (Հի­շեց­նենք, որ Կա­րա­պետ Պո­ղո­սյա­նը օ­գոս­տո­սին իր ֆեյս­բու­քյան է­ջում «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի առն­չու­թյամբ հետևյալ գրա­ռումն էր ա­րել.
«1. Ա­ղե­տի գո­տում, Ձեր լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ աշ­խա­տած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ի՞նչ հան­գա­մանք­նե­րում «ՈՒ­րալ­Սիբ­Շին» կազ­մա­կեր­պու­թյան տնօ­րի­նու­թյան տակ գտն­վող մոտ 800 վե­րամ­բարձ կռունկ­նե­րը հայ­տն­վե­ցին ՀՀ տա­րած­քից դուրս։
2. Ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի՝ տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում առևան­գել են վե­րոնշ­ված կազ­մա­կեր­պու­թյան տնօ­րեն ՝ «Սևուկ» մա­կա­նու­նով Լյո­վա Հա­րու­թյու­նյա­նի որ­դուն, ա­պա ավ­տո­մե­քե­նան հր­դե­հել։ «Սևու­կը» «ա­տամ­նե­րով» պա­հում էր կազ­մա­կեր­պու­թյան գույ­քը։ Ի՞նչ առն­չու­թյուն ու­նեք Դուք այս ա­մե­նի հետ։
3. Ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի՝ Ձեր լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ աշ­խա­տած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­ղե­տի գո­տուն հատ­կաց­ված ար­հես­տա­կան շն­չա­ռա­կան ա­պա­րատ­նե­րը հայ­տն­վել են Թուր­քիա­յում։ Ի՞նչ առն­չու­թյուն ու­նեք Դուք այս ա­մե­նի հետ։
4. Տվեք պար­զա­բա­նում՝ ի՞նչ հան­գա­մանք­նե­րում «Գյուղ­շինտ­րես­տում» ա­ղե­տի գո­տու շի­նաշ­խա­տանք­նե­րի հա­մար պա­հես­տա­վոր­ված մոտ 120 տոն­նա ամ­րան­նե­րը և եր­կու գեր­մա­նա­կան «Լիդ­նեռ» մակ­նի­շի ավ­տոկ­ռունկ­նե­րը ան­հե­տա­ցան ա­ղե­տի գո­տուց։
5. 1996 թ. ՆԳՆ Շի­րա­կի օ­դա­նա­վա­կա­յա­նի բաժ­նի պետ է աշ­խա­տել Ա. Վար­դա­նյա­նը (Պա­նել Ա­շոտ, ով հան­դի­սա­ցել է Ձեր հո­վա­նա­վո­րյա­լը)։ Ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի՝ Ձեր պաշ­տո­նան­կու­թյու­նից մի քա­նի օր ա­ռաջ ՀՀ ՆԳՆ Շի­րա­կի մար­զա­յին վար­չու­թյան պե­տի միջ­նոր­դու­թյամբ վեր­ջինս ա­զատ­վել է աշ­խա­տան­քից, և նրա փո­խա­րեն նշա­նակ­վել է Ս. Պո­ղո­սյա­նը (Գմբ)։ Վեր­ջի­նիս պաշ­տո­նում նշա­նակ­վե­լուց ժա­մեր անց, ըստ ա­վագ գյում­րե­ցի­նե­րի (ա­կա­նա­տես­նե­րի), մի քա­նի ժամ շա­րու­նակ ինք­նա­ձիգ­նե­րից կրա­կա­հեր­թեր են ե­ղել ՆԳՆ Շի­րա­կի մար­զա­յին վար­չու­թյան ուղ­ղու­թյամբ։ Ի՞նչ առն­չու­թյուն եք ու­նե­ցել դուք այդ կրա­կոց­նե­րի հետ։ (Ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի՝ ՆԳՆ Շի­րա­կի օ­դա­նա­վա­կա­յա­նի բա­ժի­նը Ձեզ ա­մե­նա­շատ «նա­լոգ» ա­պա­հո­վող կա­ռույցն է ե­ղել)։
5.1 Ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի՝ ակ­տիվ կրա­կող­նե­րից մե­կը ե­ղել է Ձեր թիկ­նա­պահ ոմն Ար­թու­րը։ Ար­դյոք նրա նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վե՞լ է քրեա­կան հե­տապն­դում։
5.2 Նույն օ­րը, ա­րյու­նա­հե­ղու­թյու­նը կան­խե­լու նպա­տա­կով, Գյում­րի էր ժա­մա­նել ՆԳ նա­խա­րա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ Հայկ Հա­րու­թյու­նյա­նը։ Ձեր մեկ­նա­բա­նու­թյու­նը։
5.3 Ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի՝ նույն օ­րը Ս. Պո­ղո­սյա­նը իր ըն­տա­նի­քին թաքց­րել է Եր­կաթգ­ծի Գյում­րու կա­յա­րա­նի բան­վոր­նե­րի հեր­թա­փո­խա­յին սե­նյա­կում՝ «Լե­տուշ­կա»։ Ս. Պո­ղո­սյա­նի ըն­տա­նի­քին ի՞նչ վտանգ էր սպառ­նում։
5.4 Հայկ Հա­րու­թյու­նյա­նը եր­կու օր Գյում­րիում մնա­լուց հե­տո հե­ռա­ցել է։ Նույն օ­րը, գի­շե­րը ժա­մը ե­րե­քին, Դուք ձեր շր­ջա­պա­տով Շի­րա­կի մար­զի Մա­րա­լիկ-Սառ­նաղ­բյուր խաչ­մե­րու­կում դի­մա­վո­րել եք սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նին, ով մե­քե­նա­յից իջ­նե­լով Ձեզ ապ­տա­կել է։ Հարց՝ ի՞նչ հայ­հո­յանք տվեց Ձեզ սպա­րա­պե­տը և ին­չու։
Ըստ ա­կա­նա­տես­նե­րի՝ դուք նրա մե­քե­նա­յի հետևից շարժ­վել եք Երևան և այլևս չեք վե­րա­դար­ձել։ Շա­րու­նա­կե­լի...»)
-Հե­տաքր­քիր է, որ Ձեր նշած ան­ձը, ո­րին վե­րագր­վում է այս բո­լո­րը, այ­սօր նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի սխալ­նե­րի մա­սին ա­մե­նա­բարձրն է ա­ղա­ղա­կում։ Ա­վե­լին, նրան վե­րա­պահ­վել է նաև ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող ԱԺ քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վը ղե­կա­վա­րե­լու գոր­ծը։ Այս առն­չու­թյամբ ի՞նչ կա­սեք։
-Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան է­լի­տան (չնա­յած է­լի­տա այն­տեղ չկա), կա­ռա­վա­րու­թյու­նում, խոր­հր­դա­րա­նում հա­վաք­ված­նե­րի մեծ մա­սը չի էլ գի­տակ­ցում, թե ի­րենք ինչ պի­տի ա­նեն ու ին­չով զբաղ­վեն։ Դա նույնն է, որ հի­մա ես սկ­սեմ շի­նա­րա­րու­թյան մա­սին դա­սեր տալ, սա աբ­սուրդ է։ Բայց այս­տեղ կա շատ ա­վե­լի վտան­գա­վոր բան։ Երկ­րոր­դեմ` Փա­շի­նյանն ա­տում է և՛ ազ­գա­յին, պե­տա­կան տո­նե­րը, և՛ հե­րոս­նե­րին։ Սրա­նով էր պայ­մա­նա­վոր­ված, որ նա սկ­սեց նսե­մաց­նել ար­ցա­խյան գո­յա­մար­տի պատ­մու­թյու­նը, հե­րոս­նե­րին, հնա­րա­վո­րինս մեծ հար­ված հասց­նել ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յին։ Այ­սինքն, խայ­տա­ռա­կու­թյուն է, երբ դա­սա­լիք­նե­րը սկ­սում են քն­նել ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մը։ 25 տա­րի անց էլ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նին Գյում­րիում հի­շում են «Հրեշ Ան­դո» ա­նու­նով։ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նին ԱԺ բե­րե­լը և նման կարևոր հանձ­նա­ժո­ղով վս­տա­հե­լը մեկ նպա­տակ ու­նի՝ նսե­մաց­նել ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի մեր հե­րո­սա­կան օ­րե­րը։ Չցան­կա­նա­լով ա­մենևին կնո­ջը վի­րա­վո­րել, բայց վար­չա­պե­տի տիկ­նոջ՝ Ան­նա Հա­կո­բյա­նի՝ զին­վո­րա­կան հա­գուս­տով, ավ­տո­մա­տով վեր­ջին լու­սան­կար­նե­րը մեր բա­նա­կը նսե­մաց­նե­լու հեր­թա­կան փորձն են։ Առ­հա­սա­րակ, բա­նա­կը մեզ հա­մար միշտ ե­ղել է սր­բու­թյուն, այ­սօր ոչ մի ընդ­դի­մա­դիր վատ լույ­սի ներ­քո չի անդ­րա­դառ­նում բա­նա­կին, ո­րով­հետև բա­նա­կը մեզ հա­մար սր­բու­թյուն է, քա­ղա­քա­կան պայ­քա­րից ա­ռա­վել կարևոր կա­ռույց, ո­րը ոչ մի կերպ չպետք է ար­ժեզր­կել։ Մինչ­դեռ այս իշ­խա­նու­թյու­նը նման հի­մար ֆո­տո­սե­սիա­նե­րով, հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լով, բա­նա­կին առ­նչ­վող տար­բեր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով նպա­տակ ու­նի նսե­մաց­նե­լու, ստո­րաց­նե­լու բա­նա­կը։
-Ո՞րն է բա­նա­կը նսե­մաց­նե­լու նպա­տա­կը, դրա­նով ի՞նչ հարց են լու­ծում։
-Ե­թե Հա­յաս­տա­նը փոր­ձում են ա­ռաջ տա­նել սո­րո­սա­կան ծրագ­րե­րով, պետք թու­լաց­նել ե­րեք կարևոր ինս­տի­տուտ՝ ըն­տա­նիք, ե­կե­ղե­ցի, բա­նակ։ Եր­կու տա­րի ու կես հա­ջո­ղու­թյամբ ի­րա­գոր­ծում են այդ ծրա­գի­րը, հայ ժո­ղովր­դի կարևո­րա­գույն այդ սյու­նե­րը պի­տի քան­դեն։ Այս իշ­խա­նու­թյան նպա­տա­կը ոչ թե հայ մարդ ու­նե­նալն է, այլ հա­յաս­տան­ցի, ին­չը հա­ջո­ղու­թյամբ փոր­ձում են կյան­քի կո­չել։ Հի­շենք թե­կուզ Սփյուռ­քի գոր­ծե­րով հանձ­նա­կա­տա­րի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե Հա­յաս­տա­նը պի­տի ա­րաբ­նե­րի, ա­սո­րի­նե­րի հայ­րե­նի­քը դառ­նա։ Սրա նպա­տակն այն է, որ Հա­յաս­տա­նում չլի­նի 97 տո­կոս միա­տար­րու­թյուն։
-Հան­րու­թյու­նը գի­տակ­ցու՞մ է նշ­ված խն­դիր­նե­րի սրու­թյու­նը, ու­նի՞ բա­վա­րար դի­մադ­րո­ղա­կա­նու­թյուն այդ վտանգ­նե­րի ա­ռաջ կանգ­նե­լու հա­մար։
-Ցա­վոք, 2018-ից սկ­սած ո­րո­շա­կի ժա­մա­նակ հա­սա­րա­կու­թյու­նը թմ­բի­րի, էյ­ֆո­րիա­յի մեջ էր, բայց այ­սօր ի­րա­վի­ճակն այլ է։ Կար­ծում եմ՝ ա­ռա­ջի­կա­յում մեծ հա­մախմ­բում է լի­նե­լու, որն իր մասշ­տա­բայ­նու­թյամբ ա­վե­լի հզոր է լի­նե­լու, քան մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի ար­դյուն­քում 2018-ին ե­ղավ։ Այ­սօր մեզ ոչ մի տեխ­նո­լո­գիա այլևս պետք չէ, շատ շու­տով հա­սա­րա­կու­թյունն ըն­դվ­զե­լու է և մեր կյան­քից դուրս է մղե­լու սո­րո­սա­կան, դր­սի գու­մար­նե­րով մեր եր­կի­րը քան­դող­նե­րին։ Հայ ժո­ղո­վուր­դը չի գնա այ­լա­սե­րում տա­րա­ծող, ազ­գա­կոր­ծան քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հետևից։ Չեմ ցան­կա­նում շատ հո­ռե­տե­սա­կան սցե­նար կան­խա­գու­շա­կել, բայց այս կա­ռա­վա­րու­թյա­նը սար­սա­փե­լի ճա­կա­տա­գիր է սպա­սում ու նաև բո­լոր նրանց, ո­րոնք փոր­ձե­ցին մեր մեջ կոտ­րել այն բա­րո­յա­կան հիմ­քե­րը, ո­րոնք դա­րե­րի փոր­ձու­թյունն են ան­ցել։
-Որ­պես գյում­րե­ցի, Դուք հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի ի՞նչ փո­փո­խու­թյուն եք տես­նում այդ­տեղ։
-Հա­սա­րա­կու­թյան գրե­թե մեծ մա­սը, որն ի վի­ճա­կի է ինք­նու­րույն մտա­ծե­լու, հաս­կա­ցել է, որ խաբ­ված է ե­ղել, ի­րեն օգ­տա­գոր­ծել են, տա­րի­ներ շա­րու­նակ որ­պես ի­րա­կա­նու­թյուն սխալ տե­ղե­կու­թյուն­ներ են մա­տու­ցել։ Այ­սօր վե­րարժևոր­ման փու­լում ենք, մար­դիկ սկ­սում են հաս­կա­նալ, վե­րագ­նա­հա­տել այն ան­ձանց, ո­րոնք ի­րենց ողջ կյան­քը նվիր­ել են ժո­ղովր­դին, բայց մշ­տա­պես դե­ղին մա­մու­լի հար­ձա­կում­նե­րի տակ են ե­ղել։ Չեմ կաս­կա­ծում, որ շու­տով ազ­գա­յին նոր զար­թոնք է լի­նե­լու։
-Դուք այդ մեծ հա­մախմ­բումն ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում, ով­քե՞ր են լի­նե­լու ա­ռա­ջին շար­քե­րում, նախ­կին ղե­կա­վար­նե՞­րը, ով­քե՞ր պի­տի ուղ­ղոր­դեն այդ շար­ժու­մը։
-Հա­յաս­տա­նում հա­մախմ­բում կա­րող են ի­րա­կա­նաց­նել ազ­գա­յին ու­ժե­րը։ Հայ ժո­ղովր­դի փր­կու­թյու­նը կախ­ված է ազ­գա­յին ու­ժե­րից, բնա­կա­նա­բար, և՛ երկ­րորդ, և՛ եր­րորդ նա­խա­գահ­նե­րը պար­տա­դիր կու­նե­նան դրա­նում ի­րենց ներդ­րու­մը։ Դժ­վար է ա­սել, թե ով­քեր կլի­նեն լի­դեր­նե­րը, բայց նա­խա­գահ­նե­րը մեծ ա­վանդ ու­նեն և՛ Ար­ցա­խի, և՛ Հա­յաս­տա­նի կա­յաց­ման գոր­ծում, նրանց հե­ղի­նա­կու­թյունն ու փորձն անգ­նա­հա­տե­լի են։ Գյում­րու ա­ռու­մով կա­րող եմ փաս­տել, որ շա­տե­րը նրանց հան­դեպ վե­րա­բեր­մունքն ու նախ­կին կար­ծի­քը փո­խել են։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ