Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                

Ընդ­դի­մու­թ­յան խն­դիրն իր ներ­սում է

Ընդ­դի­մու­թ­յան խն­դիրն իր ներ­սում է
09.09.2020 | 10:35

Ա­շու­նը ե­կավ, ու ինչ­պես մեր քա­ղա­քա­կան դաշ­տին է բնո­րոշ, խոս­քուզ­րույ­ցի թե­ման քա­ղա­քա­կան «ե­ղա­նա­կի» թե­ժա­ցումն է։ Թվում է, թե ան­կախ Հա­յաս­տա­նի ընդ­դի­մա­դիր դաշ­տում ա­մեն ինչ այն­քան հին է ու ան­փո­փոխ, որ կա­րող ես ա­րագ հաս­կա­նալ, թե ինչ սցե­նար­ներ են մտմ­տում ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը։ Այս տա­րի­նե­րին այն­քան շատ ենք լսել սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով իշ­խա­նա­փո­խու­թյան մա­սին, որ ըն­դա­մե­նը մեկ ան­գամ շե­ղում գրանց­վեց դրա­նից, և ար­դյուն­քում ու­նե­ցանք այս­պի­սի իշ­խա­նու­թյուն։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը միակ ընդ­դի­մա­դիրն է, որ Գյում­րիից մինչև կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի ա­թոռ չկարևո­րեց իր քայ­լե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյունն ու օ­րի­նա­կա­նու­թյու­նը ու դրա հա­մար էլ ա­ռա­ջին իսկ օ­րից ան­հաշտ պայ­քա­րի մեջ է ՍԴ-ի, օ­րեն­քի ու պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի հետ, ո­րով­հետև դրանք նրան խան­գա­րում են, ան­կարևոր են ու կա­պանք­ներ են ստեղ­ծում անտ­րա­մա­բա­նա­կան քայ­լե­րի հա­մար։


Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տի դժ­բախ­տու­թյունն էլ այն է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մե­մատ ընդ­դի­մու­թյունն ա­վե­լի թույլ ու ան­կազ­մա­կերպ է, ա­րագ կուլ է տա­լիս իշ­խա­նու­թյան գայ­թակ­ղիչ խայ­ծը և ինչ-որ պա­հի դա­դա­րում է հա­սա­րա­կու­թյան հա­մար վս­տա­հե­լի ու ան­կա­շառ լի­նե­լուց։ Այ­սօր էլ շատ բան չի փոխ­վել, միակ տար­բե­րու­թյունն այն է, որ ընդ­դի­մու­թյան զգա­լի հատ­վա­ծը Փա­շի­նյա­նի «կցոր­դը» չէ, այդ­պի­սին դառ­նա­լու ցան­կու­թյուն իս­պառ չու­նի և գրե­թե զրո­յից պի­տի վար­կա­նիշ, հան­րա­յին ա­ջակ­ցու­թյուն ձեռք բե­րի։ Սա­կայն կա­յուն վի­ճակ է ան­կազ­մա­կերպ­վա­ծու­թյան, ցի­րու­ցան պայ­քա­րե­լու, հա­վակ­նու­թյուն­նե­րի ա­ռու­մով։ Հայտ­նի ա­ռա­կի հե­րոս­նե­րի պես ա­մեն մեկն իր կողմն է քա­շում, ի­րեն է ցան­կա­նում ընդ­դի­մու­թյան ա­ռանց­քում տես­նել, ու չկա ա­մե­նա­կարևոր հար­ցի շուրջ փոխ­հա­մա­ձայ­նու­թյուն, թե, ի վեր­ջո, ով է լի­նե­լու միաս­նա­կան ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նոր­դը։ Ինչ-որ ա­ռու­մով ընդ­դի­մա­դիր­նե­րի այ­սօր­վա խն­դիր­նե­րը ծն­վում են հենց վեր­ջին հան­գա­ման­քից։ Ա­վե­լի հեշտ հա­մախմ­բում կլի­նի, ե­թե բո­լո­րի կամ առն­վազն ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան հա­մար ըն­դու­նե­լի լի­նի մի անձ, ո­րը կա­րող է իր հետևից տա­նել տար­բեր «նա­խա­սի­րու­թյու­նե­րի» տեր ընդ­դի­մա­դիր­նե­րի։
Այ­սօր ընդ­դի­մա­դիր դաշ­տը նաև վար­կա­նի­շի մեծ խն­դիր ու­նի, հա­սա­րա­կու­թյան հետ լուրջ աշ­խա­տան­քի կա­րիք կա, ու քա­նի դեռ նրանք շատ բա­ներ հան­րու­թյա­նը չեն բա­ցատ­րել, չեն ներ­կա­յաց­րել խնդ­րա­հա­րույց հար­ցե­րի շուրջ պար­զա­բա­նում­ներ, չպետք է մե­ղադ­րեն մարդ­կանց, թե ի­րենց հան­դեպ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք ու­նեն։


Հե­տաքր­քիր է, որ ընդ­դի­մու­թյան կա­յաց­ման գոր­ծում, թերևս, մե­ծա­գույն ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րում իշ­խա­նու­թյու­նը. վեր­ջի­նիս քայ­լե­րի, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, աշ­խա­տաո­ճի պատ­ճա­ռով շա­տերն ա­կա­մա­յից հա­մալ­րել են ընդ­դի­մու­թյան շար­քե­րը։ Սա­կայն ե­թե ընդ­դի­մա­դիր­նե­րի հույ­սը մարդ­կանց հիաս­թա­փու­թյան վրա է, բո­լոր իշ­խա­նու­թյուն­ներն էլ ու­նեն հրա­շա­լի լծակ­ներ, ո­րոն­ցով զս­պում ու կա­ռա­վա­րե­լի են դարձ­նում այդ զայ­րույ­թը։ Այն­պես որ, շատ բան պայ­մա­նա­վոր­ված է ընդ­դի­մու­թյան հաշ­վարկ­ված ու ճիշտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով, ա­ռա­վել ևս, իշ­խա­նու­թյու­նը ոչ միայն դրան չի խան­գա­րում, այլև, երկ­րոր­դեմ՝ օգ­նում է, բայց նախ ընդ­դի­մա­դիր­ներն ի­րենք ի­րենց մեջ պետք է լուրջ հս­տա­կե­ցում­ներ ա­նեն, հա­րա­բե­րու­թյուն­ներ ճշ­տեն ու ընտ­րեն պայ­քա­րի ար­դյու­նա­վետ, ար­ժա­նա­հա­վատ, հաղ­թա­կան ճա­նա­պարհ։ Ա­ռայժմ մի­տում­նե­րը խոս­տում­նա­լից չեն։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ