Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի նոր հա­մեր­գաշր­ջա­նը

Սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի նոր հա­մեր­գաշր­ջա­նը
15.09.2020 | 01:36
Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հո­բե­լյա­նա­կան 15-րդ հա­մեր­գաշր­ջա­նը կմեկ­նար­կի Կ. Դե­միր­ճյա­նի ան­վան մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րում։ Կհն­չեն Տիգ­րան Ման­սու­րյա­նի «Ձյու­նե թա­գու­հին» բա­լե­տից ե­րեք սիմ­ֆո­նիկ հատ­ված, ինչ­պես նաև Ան­տո­նիո Դվոր­ժա­կի 9-րդ սիմ­ֆո­նիան։
Նվա­գախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և գլ­խա­վոր դի­րի­ժոր ՍԵՐ­ԳԵՅ ՍՄ­ԲԱ­ՏՅԱ­ՆԸ լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ նշեց, որ նա­խա­տե­սում են հի­սուն հա­մերգ, ե­րեք փա­ռա­տոն (Ար­մե­նիա», Խա­չատ­րյա­նի մի­ջազ­գա­յին և Հայ կոմ­պո­զի­տո­րա­կան ար­վես­տի փա­ռա­տո­ներ), եր­կու հա­տուկ նա­խա­գիծ, եր­կու ձայ­նագ­րու­թյուն, ե­րեք հյու­րա­խաղ։ Նրա խոս­քով՝ «Ձյու­նե թա­գու­հին» նվա­գախմ­բի սի­րած ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից է, և ի­րենց հա­մար խոր­հր­դան­շա­կան է հա­մեր­գաշր­ջանն այդ գոր­ծով բա­ցե­լը։ Ա­ռանց մաեստ­րո­յի էլ չեն պատ­կե­րաց­նում ի­րենց կյանքն այ­սու­հետ։ Դվոր­ժա­կի 9-րդ սիմ­ֆո­նիան ա­մե­նա­հայտ­նի սիմ­ֆո­նիկ գոր­ծե­րից է («Նոր աշ­խարհ»), ո­րի բո­վան­դա­կու­թյունն ու գա­ղա­փա­րա­կան ի­մաս­տը դար­ձյալ խոր­հր­դան­շա­կան է այս օ­րե­րի հա­մար և ո­գեշն­չող։ ՏԻԳ­ՐԱՆ ՄԱՆ­ՍՈՒ­ՐՅԱ­ՆԸ նշեց, որ ան­ցյալ տա­րին իր հա­մար հո­բե­լյա­նա­կան էր, և Սիմ­ֆո­նիկ նվա­գա­խում­բը մշ­տա­պես իր կող­քին էր։ Նվա­գախմ­բի հետ աշ­խա­տան­քը կամ­փոփ­վի Լոն­դո­նում թո­ղարկ­վե­լիք ձայ­նագ­րու­թյամբ, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա նոր գոր­ծի­քա­վոր­մամբ ունկ­նդ­րել իր կի­նոե­րաժշ­տու­թյու­նը: Մաեստ­րո­յի բնորշ­մամբ՝ հա­մա­տեղ աշ­խա­տան­քի ծրագ­րե­րը նոր հուն են մտ­նում։
Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի ղե­կա­վար ԿԱ­ՐԵՆ ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆՆ ա­սաց, որ պաշ­տո­նա­վար­ման հենց սկզ­բից նպա­տակ է ու­նե­ցել, որ հա­մա­լի­րը դարձ­նել տուն Սիմ­ֆո­նի­կի հա­մար, հա­մա­լի­րի բեմն էլ ա­կուս­տի­կա­յի ա­ռու­մով լիո­վին նա­պա­տա­կա­հար­մար է սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բին։ Վս­տա­հեց­րեց նաև, որ հա­մա­լի­րի չա­փե­րը թույլ են տա­լիս սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, պահ­պա­նել պահ­վե­լու են անվ­տան­գու­թյան բո­լոր կա­նոն­նե­րը, կո­մեր­ցիոն նպա­տակ­ներ էլ չեն հե­տապն­դում։
Հա­վե­լենք որ Սիմ­ֆո­նիկ նվա­գա­խում­բը հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում ա­մե­նաակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լած ե­րաժշ­տա­կան կո­լեկ­տիվ­նե­րից է։
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 6052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ