Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փռել՝ փռել է, փռենք մինչև վերջ

Փռել՝ փռել է, փռենք մինչև վերջ
15.09.2020 | 01:41

Պատ­մու­թյու­նը, որ ներ­կա­յաց­նե­լու ենք, ի­րա­կան է, ու­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծա­վալ­ման կոնկ­րետ վայր՝ Նոր Նորք վար­չա­կան շր­ջան, կոնկ­րետ ժա­մա­նակ՝ այս տար­վա սեպ­տեմ­բե­րի 6։ Այդ օ­րը հի­շյալ վար­չա­կան շր­ջա­նի բա­կե­րից մե­կում իր ծա­նոթ­նե­րի հետ է ե­ղել մեր հայտ­նի մար­զիկ­նե­րից աշ­խար­հի և Եվ­րո­պա­յի չեմ­պիոն, ռե­կոր­դա­կիր, ծան­րա­մար­տի մի­ջազ­գա­յին կար­գի սպոր­տի վար­պետ ու նույն­քան բարձր կար­գա­վի­ճակ ու­նե­ցող մր­ցա­վար Ար­մեն Ղա­զա­րյա­նը, որ­տե­ղից էլ բեր­ման է են­թարկ­վել Նոր Նոր­քի ոս­տի­կա­նու­թյան բա­ժին։ Դեպ­քի վայ­րում գտն­վե­լու մար­զի­կի բա­ցատ­րու­թյու­նը սա է. «Ներ­կա եմ գտն­վել և բա­ցատ­րու­թյուն պա­հան­ջել այդ պա­հին մեկ այլ քա­ղա­քա­ցու առևանգ­ման հա­մար»։


Թե ին­չու էր Ար­սեն Ղա­զա­րյանն ի­րեն նման լիա­զո­րու­թյուն­ներ վե­րա­պա­հել, թող­նենք գոր­ծի քն­նու­թյա­նը, ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րու­թյունն ա­ռա­վե­լա­պես սևե­ռենք մարդ­կանց աս­ֆալ­տին փռե­լու, աս­ֆալ­տին ծե­փե­լու մեջ հմ­տա­ցած հայ քա­ջա­րի ոս­տի­կա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, որն ա­մե­նօ­րյա ձե­ռա­գիր է դար­ձել՝ հա­մա­րյա թե կնի­քով հաս­տատ­ված-վա­վե­րաց­ված։
Գոր­ծի ըն­թաց­քը ներ­կա­յաց­նելն այս­տե­ղից շա­րու­նա­կենք ըստ Ա. Ղա­զա­րյա­նի հայ­տա­րա­րու­թյան. ««Սրան էլ ջար­դեք, ծա­լեք» հրա­հան­գից հե­տո քա­ղա­քա­ցիա­կան հա­գուս­տով ոս­տի­կան­նե­րը բռ­նի ու­ժով՝ ու­ղեկց­ված հայ­հո­յա­խառն ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով, առևան­գել են նաև ինձ և ի­րենց անձ­նա­կան օգ­տա­գործ­ման ավ­տո­մե­քե­նա­յով տե­ղա­փո­խել են Նոր Նոր­քի ոս­տի­կա­նու­թյան բա­ժան­մունք։ Հե­տա­գա­յում պարզ դար­ձավ, որ երկ­րորդ քա­ղա­քա­ցու առևան­գու­մը տե­ղի էր ու­նե­նում ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րից մե­կի անձ­նա­կան շար­ժա­ռիթ­նե­րով։
Բա­ժան­մուն­քի 3-րդ հար­կում, կի­սա­մութ ինչ-որ սե­նյա­կում տևա­կան ժա­մա­նակ են­թարկ­վել եմ խմ­բա­կա­յին ծե­ծի։ Ոս­տի­կան­նե­րի կող­մից իմ նկատ­մամբ թույլ են տր­վել պա­տիվս ու ար­ժա­նա­պատ­վու­թյունս վի­րա­վո­րող բազ­մա­թիվ ա­րարք­ներ։ Մո­տա­վո­րա­պես 3 ժամ անց բաց են թո­ղել՝ պայ­մա­նով, որ ստո­րագ­րեմ ինչ-որ փաս­տա­թուղթ, ո­րի բո­վան­դա­կու­թյա­նը ծա­նոթ չեմ։
Հա­ջորդ օ­րը դի­մել եմ «Է­րե­բու­նի» բժշ­կա­կան կենտ­րոն՝ հե­տա­զոտ­ման նպա­տա­կով, որ­տեղ ստա­ցել եմ ախ­տո­րո­շում՝ կրծ­քա­վան­դա­կի փակ վնաս­վածք, թո­քե­րի սալ­ջարդ, կրծ­քա­վան­դա­կի աջ կե­սի փա­փուկ հյուս­վածք­նե­րի սալ­ջարդ։ Նույն օ­րը դեպ­քի մա­սին դի­մում եմ ներ­կա­յաց­րել ՀՀ ոս­տի­կա­նու­թյան Երևան քա­ղա­քի վար­չու­թյուն։


Այս օ­րե­րի ըն­թաց­քում ինձ հետ կապ են հաս­տա­տել Նոր Նոր­քի ոս­տի­կա­նու­թյան տար­բեր աշ­խա­տա­կից­ներ, ով­քեր հա­մո­զե­լու, հո­գե­բա­նա­կան ճն­շում գոր­ծադ­րե­լու ե­ղա­նա­կով փոր­ձել են ստա­նալ սուտ բա­ցատ­րու­թյուն, որ վե­րոն­շյալ դեպ­քը տե­ղի չի ու­նե­ցել, և ես մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րը ստա­ցել եմ այլ հան­գա­մանք­նե­րում։ Չա­նե­լու դեպ­քում սպառ­նա­ցել են «իմ գլ­խին գործ սար­քել»։
Ինձ ա­ռա­վել վր­դո­վեց­րել են ոչ այն­քան ոս­տի­կա­նու­թյան բա­ժան­մուն­քում կրած ֆի­զի­կա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րը, որ­քան պատ­վիս ու ար­ժա­նա­պատ­վու­թյանս հասց­ված վի­րա­վո­րանք­նե­րը, ա­նօ­րի­նա­կա­նու­թյու­նը («բեսպ­րե­դե­լը»), այդ ոս­տի­կան­նե­րի հա­մոզ­մուն­քը առ այն, որ ի­րենք ան­պատ­ժե­լի են և ա­մեն ինչ հենց այդ­պես էլ պետք է լի­ներ»։
Հայ­տա­րա­րու­թյու­նը, բնա­կա­նա­բար շա­րու­նա­կու­թյուն ու­նի, որ­տեղ տու­ժողն առ ար­դա­րու­թյուն ու ար­դա­րա­դա­տու­թյուն ե­ղած վս­տա­հու­թյու­նից է խո­սում, ու­նե­ցած հույ­սից ու հա­վա­տից, ո­րոնց, չգի­տես էլ, լուրջ վե­րա­բեր­վես, թե խն­դաս ու անց­նես, քան­զի ան­պատ­ժե­լիու­թյու­նը Հա­յաս­տա­նում նոր­մալ բան է դար­ձել, ինչ­պես գո­ղա­նալ-թա­լա­նե­լու, մի­լիո­նա­վոր, մի­լիար­դա­վոր գու­մար­ներ փո­շիաց­նե­լու հա­մար պա­տաս­խան չտա­լը, ա­նօ­րի­նու­թյամբ պաշ­տոն զբա­ղեց­նելն ու մարդ­կանց ճա­կա­տագ­րի հետ խա­ղա­լը… Ո՞ր մեկն ա­սես։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 6575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ