Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եթե տաս­նա­պատկ­ված է, հա­ր­յու­րա­պատ­կե՛ք ՀԱԷԿ-ի և ռազ­մա­վա­րա­կան այլ օ­բ­յեկտ­նե­րի պահ­պա­նու­թ­յունն ու պաշտ­պա­նու­թ­յու­նը

Եթե տաս­նա­պատկ­ված է, հա­ր­յու­րա­պատ­կե՛ք ՀԱԷԿ-ի և ռազ­մա­վա­րա­կան այլ օ­բ­յեկտ­նե­րի պահ­պա­նու­թ­յունն ու պաշտ­պա­նու­թ­յու­նը
30.10.2020 | 00:41

(Լե­դի Գա­գա­յի «911» տե­սա­հո­լո­վա­կի՝ և ոչ միայն… վեր­լու­ծու­թ­յան հի­ման վրա)

ՀՀ զին­ված ու­ժե­րի գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող ան­ձից, ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նից, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րե­նի պար­տա­կա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կա­վոր կա­տա­րող Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նից, ՀՀ ոս­տի­կա­նու­թյան պետ Վա­հե Ղա­զա­րյա­նից, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նից խնդ­րում ու պա­հան­ջում ենք պա­տե­րազ­մի ողջ ժա­մա­նա­կաըն­թաց­քում, հատ­կա­պես նո­յեմ­բե­րի 1-8-ին (նե­րա­ռյալ), կտ­րուկ բարձ­րաց­նել, ա­ռա­ջին հեր­թին, Հա­յաս­տա­նի ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նի պահ­պա­նու­թյունն ու պաշտ­պան­վա­ծու­թյու­նը, և ոչ միայն, նաև` օ­դա­նա­վա­կա­յան­նե­րի և ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան այլ օ­բյեկտ­նե­րի…


Ըն­դգ­ծենք, որ այս մտա­հո­գու­թյու­նը, ան­հան­գս­տու­թյու­նը, տագ­նապն, ան­շուշտ, ու­նեն ո­րո­շա­կի հիմ­քեր` հիմն­ված ի­լյու­մի­նանտ­նե­րի խա­մա­ճիկ Լե­դի Գա­գա­յի «911» տե­սա­հո­լո­վա­կի վեր­լու­ծու­թյան, ի­րա­վի­ճա­կին` Հա­յաս­տա­նը ծն­կի բե­րե­լու ձգ­տումն ու­նե­ցող թշ­նա­մու աչ­քե­րով նա­յե­լու, ինչ­պես նաև ո­րո­շա­կի փաս­տե­րի ու տրա­մա­բա­նա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րի վրա (տա Աստ­ված` սխալ­վեմ): Ել­նե­լով հի­շյալ տե­սա­հո­լո­վա­կի վեր­լու­ծու­թյու­նից, ինչ­պես նաև առ­կա ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից ու հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րից, պետք է պա­տե­րազ­մի ողջ ժա­մա­նա­կաըն­թաց­քում, հատ­կա­պես նո­յեմ­բե­րի 1-8-ի ըն­թաց­քում, սպա­սել մեր թշ­նա­մու ինչ-որ մի խո­շոր ու դա­վա­դիր գոր­ծո­ղու­թյան:


Կար­ծում ենք, ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան ու հնա­րա­վոր է, որ մեր թշ­նա­մի­նե­րը ՀԱէԿ-ին ոչ թե հր­թի­ռա­յին կամ ռմ­բա­յին հար­ված հասց­նեն կամ փոր­ձեն հասց­նել, այլ այն­տեղ ինչ-որ պայ­թյուն ի­րա­կա­նաց­նեն կամ փոր­ձեն ի­րա­կա­նաց­նել մինչև ա­տամ­նե­րը զին­ված ա­հա­բեկ­չա­կան խմ­բի մի­ջո­ցով: Ընդ ո­րում, փոր­ձեն թի­կուն­քից դա­շույ­նի հար­ված հասց­նել հենց ա՛յն ժա­մա­նակ, երբ սահ­ման­նե­րում շատ վճ­ռո­րոշ ի­րա­վի­ճակ լի­նի, մի­գու­ցե` լի­նել-չլի­նե­լու խն­դիր:
Նկա­տի ու­նե­նանք, որ ՀԱէԿ-ին հր­թի­ռա­յին կամ ռմ­բա­յին հար­ված հասց­նե­լը մեր ՀՕՊ-ի, հատ­կա­պես, ՀՀ-ում գտն­վող Ռու­սաս­տա­նի 102-րդ ռազ­մա­բա­զա­յի զի­նա­նո­ցում առ­կա հա­կահր­թի­ռա­յին և հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան C-400 հա­մա­լի­րի, ինչ­պես նաև զե­նի­թահր­թի­ռա­յին ու­նի­վեր­սալ բազ­մու­ղի հա­մա­լի­րի (զին­ված «B» շար­քի հր­թիռ­նե­րով) շնոր­հիվ գրե­թե անհ­նար է, քա­նի որ նրան ուղղ­ված հր­թի­ռը կամ ՀԱԷԿ-ին մո­տե­ցող ինք­նա­թիռն օ­դում կոչն­չաց­վեն:
Բա­ցի գործ­նա­կա­նում հր­թի­ռա­յին կամ ռմ­բա­յին հար­վա­ծի գրե­թե անհ­նար լի­նե­լուց, Ադր­բե­ջա­նը կամ Թուր­քիան հր­թի­ռա­յին կամ ռմ­բա­յին հար­վա­ծի կամ թե­կուզ դրա փոր­ձի դեպ­քում ի­րենց այդ ա­րար­քի տա­կից չեն կա­րո­ղա­նա դուրս գալ, դրա­նից հե­տո ստիպ­ված են լի­նե­լու պա­տաս­խան տալ Ռու­սաս­տա­նի և մի­ջազ­գա­յին հան­րու­թյան առջև, ընդ ո­րում, այդ պա­տաս­խա­նը կլի­նի շատ ծանր, և ի­րենք դա լավ գի­տեն, հետևա­բար ՀԱԷԿ-ին հր­թի­ռա­յին կամ ռմ­բա­յին հար­ված հասց­նե­լու փոր­ձը թեև բա­ցառ­ված չէ, բայց քիչ հա­վա­նա­կան է: Մինչ­դեռ, ե­թե պայ­թյուն ի­րա­կա­նաց­նեն ա­հա­բեկ­չա­կան խմ­բի մի­ջո­ցով, հաս­տատ հանձն չեն առ­նե­լու, որ պայ­թյունն ի­րենք են կազ­մա­կեր­պել, ա­սե­լու են այդ խումբն ի­րենց հետ որևէ առն­չու­թյուն չու­նի:


Ա­վե­լին. կաս­կած չու­նենք, որ վե­րոն­շյա­լի դեպ­քում, ո­րը, ի դեպ, ՀՀ-ի դեմ հնա­րա­վոր դա­վա­դիր գոր­ծո­ղու­թյան միակ հա­վա­նա­կան սցե­նա­րը չէ, ա­հա­բեկ­չա­կան խումբն ամ­բող­ջո­վին կազմ­ված է լի­նե­լու ՆԱ­ՏՕ-ի ստան­դարտ­նե­րով վարժ­ված Թուր­քիա­յի բա­նա­կի կամ հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րից` մի­տում­նա­վոր փն­թի հագն­ված, չսափր­ված… Իբր թե ԻՊ-ի կամ ա­հա­բեկ­չա­կան, իս­լա­մա­կան ծայ­րա­հե­ղա­կան մեկ այլ խմ­բի ան­դամ­ներ են:
Ա­վե­լորդ չենք հա­մա­րում մեջ­բե­րել Ար­ցա­խի ԱԳՆ հոկ­տեմ­բե­րի 28-ի հայ­տա­րա­րու­թյու­նից ըն­դա­մե­նը մի փոք­րիկ հատ­ված. «Ստե­փա­նա­կեր­տի ծնն­դա­տան վրա այ­սօր­վա հար­ձա­կու­մը մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քի նկատ­մամբ ադր­բե­ջա­նա­կան կող­մի ա­ղա­ղա­կող ան­հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քի հեր­թա­կան հա­մո­զիչ ա­պա­ցույցն է, ին­չը վկա­յում է, որ իր ռազ­մա­քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար պաշ­տո­նա­կան Բա­քուն պատ­րաստ է ցան­կա­ցած, նույ­նիսկ ա­մե­նա­զազ­րե­լի ա­րարք­նե­րի»:


Նաև վե­րը նշ­վա­ծը նկա­տի ու­նե­նա­լով ու ճա­նա­չե­լով թշ­նա­մուն, թող որևէ մե­կը պատ­րանք­ներ չու­նե­նա, թե Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը չեն հա­մար­ձակ­վի գնալ նման քայ­լի կամ չեն գնա, քա­նի որ թե­կուզ նրանց հա­մար, ի վեր­ջո, կան մարդ­կա­յին, բա­րո­յա­կան կամ քա­ղա­քա­կան ինչ-որ ար­գելք­ներ, կար­միր գծեր, ո­րոնք ոչ մի դեպ­քում չեն հա­տի: Տվյալ պա­րա­գա­յում Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը կա­ռաջ­նորդ­վեն բա­ցա­ռա­պես ի­րա­վի­ճա­կից ի­րենց հա­մար բխող անհ­րա­ժեշ­տու­թյամբ ու նպա­տա­կա­հար­մա­րու­թյամբ:
Ո­մանք գու­ցե մտա­ծեն` Ադր­բե­ջա­նում կամ Թուր­քիա­յում հո հո­գե­կան­ներ չե՞ն, որ հա­մար­ձակ­վեն նման քայ­լի գնալ, չէ՞ որ այդ դեպ­քում ռա­դիոակ­տիվ աղ­տոտ­ման կեն­թարկ­վեն նաև ի­րենց եր­կր­նե­րը, հս­կա­յա­կան տա­րածք­ներ կդառ­նան ան­մար­դաբ­նակ: Շտա­պենք հեր­քել` ո՛չ, նման բան տե­ղի չի ու­նե­նա, իսկ ե­թե Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի տա­րածք­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, ռա­դիոակ­տիվ աղ­տոտ­վա­ծու­թյան են­թարկ­վեն, այն կլի­նի, այս­պես ա­սած, թույ­լատ­րե­լի վնա­սի շր­ջա­նակ­նե­րում:


Նման բան տե­ղի չի ու­նե­նա այն պատ­ճա­ռով, որ ՀԱԷԿ-ի եր­կու է­ներ­գաբ­լոկ­նե­րի 440 տի­պի B-270 մո­դե­լի ռեակ­տոր­ներն ի­րենց տի­պով, բնույ­թով էա­պես տար­բեր­վում են Չեռ­նո­բի­լի ԱԷԿ-ի ռեակ­տո­րից: Հետևա­բար ՀԱԷԿ-ում ինչ-որ պայ­թյուն կազ­մա­կեր­պե­լու կամ ՀԱԷԿ-ին հր­թի­ռա­յին, ռմ­բա­յին հար­ված հասց­նե­լու դեպ­քում ռեակ­տո­րի պայ­թյուն, ռեակ­տո­րի ամ­բող­ջա­կան ա­վե­րում, ինչ­պես Չեռ­նո­բի­լի պա­րա­գա­յում, տե­ղի չի ու­նե­նա (ե­թե սխալ­վում ենք, թող մաս­նա­գետ­ներն ուղ­ղեն):
Բա­ցի վե­րոն­շյա­լից, ՀԱԷԿ-ն անվ­տան­գու­թյան ա­վե­լի հզոր հա­մա­կար­գեր ու­նի, քան Չեռ­նո­բի­լի ա­տո­մա­կա­յանն ու­ներ, այդ ա­ռու­մով ա­վե­լի պաշտ­պան­ված է: Մի պահ, սա­կայն, հա­մա­րենք, թե կլի­նի 2-րդ Չեռ­նո­բիլ… Հե­տո ի՞նչ, դրա­նից հե­տո ՈՒկ­րաի­նան ու Բե­լա­ռու­սը կոր­ծան­վե­ցի՞ն… Կյան­քի հա­մար մա­հա­ցու, մար­դու ա­ռող­ջու­թյան և կյան­քի հա­մար ան­մի­ջա­կա­նո­րեն ու խիստ վտան­գա­վոր, մարդ­կա­յին գոր­ծու­նեու­թյան ու բնա­կու­թյան հա­մար ան­պի­տան դար­ձան Չեռ­նո­բի­լի ԱԷԿ-ին մեր­ձա­կա տա­րածք­նե­րը, իսկ մնա­ցած տա­րածք­նե­րում մար­դիկ շա­րու­նա­կե­ցին ապ­րել, նույ­նիսկ գյու­ղատն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վել:


Ճիշտ է, նրան­ցից շա­տե­րը հե­տո հի­վան­դա­ցան քաղց­կե­ղով և այլ հի­վան­դու­թյուն­նե­րով, այդ մարդ­կան­ցից ոչ քչե­րը մա­հա­ցան ու մինչև հի­մա էլ մա­հա­նում են, բայց դե, ինչ ա­րած, մար­դիկ հա­մա­կերպ­վել են այդ վի­ճա­կի հետ, իսկ քաղց­կե­ղից և ու­րիշ հի­վան­դու­թյուն­նե­րից մար­դիկ, ճիշտ է, ոչ նման քա­նա­կով, մա­հա­նում են նաև այլ եր­կր­նե­րում, այլ վայ­րե­րում:
Նկա­տի ու­նե­նանք, որ Թուր­քիա­յի` Հա­յաս­տա­նին սահ­մա­նա­կից վայ­րե­րը հիմ­նա­կա­նում քր­դաբ­նակ են, ո­րոնց քա­նա­կի քչա­նա­լուց Թուր­քիան բնավ չի վշ­տա­նա, բա­ցի այդ, Հա­յաս­տանն ու Թուր­քիան սահ­մա­նի մի ա­հա­գին մա­սով մի­մյան­ցից բա­ժան­ված են ռա­դիոակ­տիվ աղ­տոտ­վա­ծու­թյու­նը մեղ­մող, ար­գե­լա­փա­կող Ա­րա­րա­տյան հզոր լեռ­նա­զանգ­վա­ծով: Ինչ վե­րա­բեր­ում է Ադր­բե­ջա­նին, ա­պա այն այն­քան էլ մոտ չէ ՀԱԷԿ-ին, որ խիստ կեր­պով տու­ժի: Ի­հար­կե, ա­ռա­վել կտու­ժեն ՀՀ-ին սահ­մա­նա­կից հատ­ված­նե­րը, սա­կայն Ադր­բե­ջա­նը պա­տե­րազ­մում ար­դեն ա­պա­ցու­ցել է, որ իր քա­ղա­քա­ցու կյանքն ու ա­ռող­ջու­թյունն իր հա­մար որևէ ար­ժեք չու­նեն:
Հետևա­բար, վե­րը շա­րադր­վա­ծը նկա­տի ու­նե­նա­լով, բնավ չբա­ցա­ռենք, որ Թուր­քիան և Ադր­բե­ջանն ի­րենց մեծ նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հին խո­չըն­դոտ հան­դի­սա­ցող Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար կա­րող են գնալ նման դա­վա­դիր քայ­լի` ի­րենց տա­րածք­նե­րի մի մա­սի ռա­դիոակ­տիվ աղ­տոտ­վա­ծու­թյու­նը կամ վա­րակ­վա­ծու­թյու­նը դի­տար­կե­լով թույ­լատ­րե­լի վնա­սի շր­ջա­նա­կում: Չէ՞ որ այդ ա­մե­նը ե­թե լի­նի, լի­նե­լու է պա­տե­րազ­մի հա­մա­տեքս­տում, իսկ պա­տե­րազ­մում լի­նում են կո­րուստ­ներ ու վնաս­ներ, խն­դիրն այն է, թե որ­քան և հա­նուն ին­չի: Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը պատ­մու­թյան ըն­թաց­քում բազ­միցս ա­պա­ցու­ցել են, որ ա­ռաջ­նորդ­վում են «Նպա­տակն ար­դա­րաց­նում է մի­ջոց­նե­րը» սկզ­բուն­քով:


Ինչ­պես ար­դեն նշե­ցինք, ՀԱԷԿ-ին հար­վա­ծի կամ այն­տեղ ա­հա­բեկ­չա­կան խմ­բի մի­ջո­ցով պայ­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու դեպ­քում 2-րդ Չեռ­նո­բիլ չի լի­նի, ինչն ա­վե­լի հա­վա­նա­կան է դարձ­նում մեր թշ­նա­մի­նե­րի կող­մից ՀԱԷԿ-ի նկատ­մամբ ոտ­նձ­գու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը: Իսկ ի՞նչ կլի­նի այդ դեպ­քում…
Կաս­կա­ծից դուրս է, որ ՀԱԷԿ-ն այդ դեպ­քում հան­կար­ծա­կի, չնա­խա­տես­ված կեր­պով կան­ջատ­վի է­ներ­գա­հա­մա­կար­գից, ին­չի պատ­ճա­ռով այդ պա­հին ՀՀ տա­րած­քի մի մա­սը գու­ցե հո­սան­քազ­րկ­վի: Գու­ցե նաև հո­վաց­ման պոմ­պե­րի կան­գի հետևան­քով ռեակ­տո­րից ջեր­մու­թյու­նը փո­խադ­րող խո­ղո­վակ­նե­րը պայ­թեն, ռեակ­տո­րի պա­տյա­նը ներ­սում ե­ղած ջեր­մու­թյու­նից հալ­վի կամ ճա­քի, տե­ղի ու­նե­նա ռա­դիոակ­տիվ դար­ձած գո­լոր­շու ժայթ­քում, ռա­դիոակ­տիվ նյու­թե­րի մաս­նա­կի ար­տա­հոսք։


Ըն­դգ­ծեմ, որ տո­ղե­րիս հե­ղի­նա­կը մաս­նա­գետ չէ, և մաս­նա­գետ­նե­րին է մնում այս վեր­ջին մա­սը հաս­տա­տե­լը կամ հեր­քե­լը (հու­սանք, որ կհեր­քեն): Կաս­կա­ծից դուրս է հզոր պայ­թյու­նի դեպ­քում ՀԱԷԿ-ի ան­ջա­տումն է­ներ­գա­հա­մա­կար­գից, ինչ­պես նաև Չեռ­նո­բի­լի հի­շո­ղու­թյան ու հո­գե­բա­նա­կան գոր­ծո­նի (սար­սափ) հետևան­քով խու­ճա­պի ա­ռա­ջաց­ման մեծ հնա­րա­վո­րու­թյու­նը…
Այ­նու­հետ բա­վա­կան է թշ­նա­մին ՀԱԷԿ-ում պայ­թյու­նի լու­րը հասց­նի սահ­ման­ներ, զին­ծա­ռա­յող­ներն ի­մա­նան այդ մա­սին ու նաև նրա, որ Երևա­նից մար­դիկ փախ­չում են (ին­չը կա­րող է և՛ ճիշտ լի­նել, և՛ մա­սամբ հա­մա­պա­տաս­խա­նել ի­րա­կա­նու­թյա­նը, և՛ լի­նել սուտ` կախ­ված ի­րա­վի­ճա­կից), և դժ­վար չէ պատ­կե­րաց­նել սահ­մա­նի վի­ճա­կը, այն­տեղ գտն­վող զին­ծա­ռա­յող­նե­րի հո­գե­բա­նա­կան վի­ճա­կը: Թշ­նա­մին էլ այդ լու­րը չհասց­նի, մեր ժո­ղո­վուր­դը, ա­ռանց որևէ չար դի­տա­վո­րու­թյան, հե­ռա­խոս­նե­րով այդ լու­րը կհասց­նի սահ­ման­ներ, ի՞նչ է, մենք մեզ չե՞նք ճա­նա­չում` այս դեպ­քում, ի­հար­կե, վատ ի­մաս­տով:


Ծայ­րա­հեղ հի­մա­րու­թյուն կլի­նի թշ­նա­մուն թե­րագ­նա­հա­տե­լը, և ծայ­րա­հեղ միամ­տու­թյուն կլի­նի կար­ծե­լը, թե նրանք վե­րը նշ­վա­ծը չգի­տեն, չեն հաշ­վար­կել, չեն նա­խա­տե­սել կամ ու­նակ չեն դրան, և այս հոդ­վա­ծից են ի­մա­նա­լու այդ ա­մե­նի մա­սին: Այս հրա­պա­րա­կու­մը բնավ չու­նի մեր հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում խու­ճապ ա­ռա­ջաց­նե­լու նպա­տակ, հա­կա­ռա­կը` պետք է հան­գիստ, բայց շատ զգույշ, ու­շա­դիր, զգոն լի­նել` կաս­կա­ծե­լի մար­դու (մարդ­կանց), շարժ կամ որևէ այլ գոր­ծո­ղու­թյուն տես­նե­լիս, ան­տար­բեր չլի­նել, առն­վազն` ժա­մա­նա­կին հայտ­նել պատ­կան մար­մին­նե­րին:
Հրա­պա­րակ­ման նպա­տա­կը պատ­կան մար­մին­նե­րի ու­շադ­րու­թյունն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նման հնա­րա­վոր զար­գաց­ման վրա ժա­մա­նա­կին հրա­վի­րելն է, որ­պես­զի ժա­մա­նա­կին ձեռ­նար­կեն հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ, ե­թե ՀԱԷԿ-ի և ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան այլ օ­բյեկտ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, պահ­պա­նու­թյունն ու պաշտ­պա­նու­թյու­նը ռազ­մա­կան դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, հի­մա, ա­սենք, տաս­նա­պատ­կել են, ա­պա այս հրա­պա­րա­կու­մից հե­տո հա­րյու­րա­պատ­կեն:


Հաս­կա­նա­լի է, որ ՀԱԷԿ-ը հա­մա­պա­տաս­խան պատ­րաստ­վա­ծու­թյուն ու­նե­ցող զին­ված խմ­բի պահ­պա­նու­թյան տակ է, բայց այդ խմ­բի պատ­րաստ­վա­ծու­թյու­նը, քա­նա­կը, զին­վա­ծու­թյու­նը, զեն­քե­րի տե­սակ­նե­րը բա­վա­րա՞ր են, ե­թե անհ­րա­ժեշ­տու­թյուն լի­նի դի­մա­կա­յե­լու ա­հա­բե­կիչ­նե­րի ան­վան տակ Թուր­քիա­յի հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րին։ Չգի­տենք: ՈՒ­նե՞ն ար­դյոք ան­հա­տա­կան պաշտ­պա­նու­թյան հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ, նե­րա­ռյալ` հա­տուկ զրա­հա­բաճ­կոն­ներ, ո­րոնք կա­րող են դի­մա­կա­յել բա­նա­կի զի­նա­նո­ցում առ­կա սո­վո­րա­կան հրաձ­գա­յին զեն­քե­րից ա­վե­լի հուժ­կու կրակ ար­ձա­կող զեն­քե­րի գն­դակ­նե­րին։ ՈՒ­նե՞ն հա­կա­գազ­ներ` նա­խա­տես­ված քնա­բեր կամ կաթ­վա­ծա­հար ա­նող ժա­մա­նա­կա­կից գա­զա­յին նռ­նակ­նե­րի հա­մար։ Դար­ձյալ չգի­տենք: ՈՒ ­հաս­կա­նա­լի է, որ կարևո­րը մեր ի­մա­նա­լը չէ, այլ այն, որ այդ ա­մենն ու­նե­նան:
Նա­խորդ հրա­պա­րա­կում­նե­րից մի քա­նի­սում ար­դեն նշել ենք, որ այժ­մյան պա­տե­րազ­մի, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հետևում կանգ­նած են աշ­խար­հի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը: Խոս­քը Սա­տա­նա­յի երկ­րա­յին զոր­քի մա­սին է, ան­հա­վատ­ներն աս­վա­ծին, ի­հար­կե, չեն հա­վա­տա:


Սեպ­տեմ­բե­րի 18-ին հա­յե­րիս դեմ պա­տե­րազ­մի սան­ձա­զեր­ծու­մից ու­ղիղ 10 օր ա­ռաջ (սեպ­տեմ­բե­րի 27-ը` նե­րա­ռյալ) թո­ղարկ­վել է ի­լյու­մի­նանտ­նե­րի խա­մա­ճիկ, վե­ցա­նոց և խո­սա­փող, ա­մե­րի­կա­ցի երգ­չու­հի, ան­բա­րո­յա­կա­նու­թյան և այ­լա­սեր­վա­ծու­թյան խոր­հր­դա­նիշ, եր­գա­հան, ակ­տի­վիստ, պրո­դյու­սեր, բիզ­նես լե­դի, պա­րու­հի, դե­րա­սա­նու­հի, դի­զայ­ներ Լե­դի Գա­գա­յի (Lady Gaga) կա­տար­մամբ ու մաս­նակ­ցու­թյամբ եր­գի տե­սա­հո­լո­վա­կը` «911» ան­վամբ։
Տե­սա­հո­լո­վակն ակն­հայ­տո­րեն, ան­վի­ճե­լիո­րեն վե­րա­բե­րում է հա­յե­րիս և Հա­յաս­տա­նին: «911»-ի ո­րոշ խոր­հր­դան­շան­նե­րի, խոր­հր­դա­բա­նու­թյուն­նե­րի ու խրթ­նա­բա­նու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյամբ (վեր­լու­ծու­թյու­նը կա­տա­րե­լով ներ­կա­յիս պա­տե­րազ­մի ի­րո­ղու­թյու­նը հաշ­վի առ­նե­լու հա­մա­տեքս­տում) կա­րող ենք ա­սել, որ այն վե­րա­բե­րում է նաև մեր դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մին:
Այն փաս­տը, որ «Forbes» ամ­սագ­րի կող­մից 2010-2013 թթ. աշ­խար­հի 100 ա­մե­նա­հան­րա­ճա­նաչ կա­նանց ցու­ցա­կում ընդ­գրկված, նշ­ված ցու­ցա­կում 4-րդ հո­րի­զո­նա­կանն զբա­ղեց­նող, ըստ «Times»-ի, «փո­փի թա­գու­հի» Լե­դի Գա­գան պա­տե­րազ­մից 10 օր ա­ռաջ հան­դես է ե­կել ուղ­ղա­կիո­րեն հա­յե­րիս (և ոչ միայն…) վե­րա­բե­րող և «911» ան­վա­նումն ու­նե­ցող տե­սա­հո­լո­վա­կում, ար­դեն իսկ լուրջ մտո­րում­նե­րի, մտա­ծում­նե­րի, խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րի տե­ղիք է տա­լիս: Ա­մեն ին­չից զատ, հարց չի՞ ա­ռա­ջա­նում, թե ան­բա­րո­յա­կա­նու­թյան և այ­լա­սեր­վա­ծու­թյան այս խոր­հր­դա­նիշն ու՜ր, Հա­յաս­տանն ուր, ին­չո՞ւ և ու՞մ կամ ի՞նչ ու­ժե­րի դրդ­մամբ է նա հան­դես ե­կել հա­յե­րիս և Հա­յաս­տա­նի վե­րա­բե­րյալ այս խոր­հր­դա­վոր տե­սա­հո­լո­վա­կով։


Ինչ­պես հայտ­նի է, ԱՄՆ-ում, աշ­խար­հի մի շարք եր­կր­նե­րում, այդ թվում նաև Հա­յաս­տա­նում 911-ը փր­կա­րար ծա­ռա­յու­թյան հե­ռա­խո­սա­հա­մարն է, ինչ-որ ա­ռու­մով կա­րե­լի է ա­սել նույ­նիսկ` փր­կա­րար ծա­ռա­յու­թյան խոր­հր­դա­նի­շը: Տե­սա­հո­լո­վա­կի ան­վա­նու­մը, ան­շուշտ, պա­տա­հա­կա­նո­րեն չի ըն­տր­ված, այն ու­նի խոր­հր­դան­շող բնույթ:
Տե­սա­հո­լո­վա­կը սկս­վում է ա­նա­պա­տի, ա­պա և ա­վա­զե բլ­րի վրա սև ձիով կանգ­նած և ամ­բող­ջո­վին սևազ­գեստ ձիա­վո­րի պատ­կե­րու­մով, ո­րը ադր­բե­ջան­ցու և Ադր­բե­ջա­նի կամ (և) թուր­քի ու Թուր­քիա­յի խոր­հր­դա­նիշն է (ինչ­պես հայտ­նի է, եր­կու­սի նախ­նի­ներն էլ ա­նա­պա­տա­յին շր­ջա­նից ե­կած քոչ­վոր ցե­ղերն էին): Սև ձիա­վո­րից այն կողմ, ա­նա­պա­տի և եր­կն­քի հո­րի­զո­նի ա­րան­քում կա­պույ­տի այլ ե­րան­գա­վոր­մամբ պատ­կեր­ված ծո­վից կա­րե­լի է հաս­կա­նալ, որ սև ձիա­վորն այժմ մի երկ­րից է, ո­րը ծով ու­նի (պետք է նկա­տի ու­նե­նալ Կաս­պից, Սև կամ Մի­ջերկ­րա­կան ծո­վը):


Այ­նու­հետև պատ­կեր­վում է սև ձիա­վո­րը` կանգ­նած խոր­հր­դան­շա­կան փո­սի մեջ գտն­վող մի ա­նօգ­նա­կան աղջ­կա կամ կնոջ վերևում, ո­րի եր­կինք հա­ռած աչ­քե­րը, դեմ­քի մի մա­սը փակ­ված են ար­նա­գույն կտո­րով: Նա կտո­րի տա­կից արևն ու եր­կինքն ար­նա­գույն է տես­նում: Այդ կի­նը Լե­դի Գա­գան է և տվյալ դր­վա­գում խոր­հր­դան­շում է հա­յին և Հա­յաս­տա­նը, ին­չի մա­սին են հու­շում նաև նրա շուր­ջը ա­վազ­նե­րի վրա գտն­վող նռ­նե­րը: Վաղ քրիս­տո­նեա­կան խոր­հր­դա­նիշ նու­ռը նաև հայ­կա­կա­նի խոր­հր­դա­նիշ­նե­րից է: Քրիս­տո­նեա­կան մշա­կույ­թում նու­ռը հան­դի­սա­նում է հա­վեր­ժա­կան կյան­քի և զատ­կա­կան եր­ջան­կու­թյան խոր­հր­դա­նիշ, հեր­թա­կան մա­հից հե­տո ան­հա­տա­կա­նու­թյան պահ­պան­մամբ վե­րած­նն­դի խոր­հր­դա­նիշ (ի դեպ, հի­շենք նաև Փա­րա­ջա­նո­վի «Նռան գույ­նը»…):


Կնոջ ձախ ոտ­քին, ոտ­նա­թա­թից քիչ վերև մի ու­լուն­քա­շար է ամ­րաց­ված, ո­րի 7` վեց կար­միր և մեկ այ­լա­գույն հա­տիկ­նե­րը տե­սա­նե­լի են տե­սա­հո­լո­վա­կի 0:16 վայր­կյա­նում: 7-ը խոր­հր­դա­նիշն է Աստ­ծո և նրա կող­մից իր պատ­կե­րով ու նմա­նու­թյամբ Ե­դե­մի պար­տե­զում (Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում) ստեղծ­ված մեր վաղն­ջա­կան նախ­նի­նե­րի, այ­սինքն` հա­յե­րիս: Միա­ժա­մա­նակ, Սա­տա­նան նույն­պես ու­նի իր 7-ը` տիե­զե­րա­կար­գին միա­վոր­նե­րի հա­կաշ­րջ­ված դա­սա­վո­րու­թյամբ, և խոր­հր­դանշ­վում է այդ 7-ով: Տվյալ դեպ­քում դժ­վար է միան­շա­նակ ա­սել, թե որ 7-ն է նկա­տի առն­ված` Աստ­ծուն և հա­յին խոր­հր­դան­շո՞­ղը, թե՞ Սա­տա­նա­յին խոր­հր­դան­շո­ղը, որն ար­տա­հայ­տող ու­լուն­քա­շա­րի առ­կա­յու­թյու­նը կնոջ ձախ ոտ­քին կա­րե­լի է մեկ­նա­բա­նել որ­պես, ըստ տե­սա­հո­լո­վա­կը ստեղ­ծած­նե­րի մտահ­ղաց­ման, հա­յին ներ­կա­յաց­նո­ղին Սա­տա­նա­յի ու նրա երկ­րա­յին զոր­քի կա­պան­քի ու տի­րա­պե­տու­թյան տակ դր­ված:
Տե­սա­հո­լո­վա­կի 1:02-ին պատ­կեր­ված ան­ձան­ցից եր­կու­սի գլ­խին ծի­սա­կան գլ­խարկ է դր­ված` վրան հռո­մեա­կան թվան­շան­նե­րով IXII (911) թի­վը, ո­րը հա­մա­պա­տաս­խա­նում է տե­սա­հո­լո­վա­կի ան­վա­նը, աշ­խար­հում գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րի սկիզբ դրած (նոր աշ­խար­հա­կար­գի նա­խա­պատ­րաս­տա­կան փուլ) ա­մե­րի­կյան զույգ երկ­նա­քեր­նե­րի խոց­ման ա­միս, ամ­սա­թիվ, միա­ժա­մա­նակ գու­մա­րե­լով 9, 1, 1 թվե­րը (9+1+1) ստա­նում ենք 11, ո­րը հա­մա­պա­տաս­խա­նում է ա­ռա­ջի­կա նո­յեմ­բե­րին` տար­վա 11-րդ ամ­սին:


Տե­սա­հո­լո­վա­կում հա­յին միայն Լե­դի Գա­գան չէ, որ խոր­հր­դան­շում է, դե­րա­կա­տար­նե­րը փո­փո­խա­կան են, հարկ է ու­շադ­րու­թյուն դարձ­նել նաև 1:06-ից պատ­կեր­ված սևաչ, հա­յի թախ­ծոտ, վշ­տա­հար դեմ­քով կնո­ջը, ո­րը տա­րու­բե­րում է, կար­ծես ցան­կա­նում է քնեց­նել, հան­գս­տաց­նել սպի­տակ սա­վա­նով փա­թաթ­ված մի մար­դու` վի­րա­վոր որ­դուն կամ ա­մուս­նուն, ո­րին խեղ­դա­մահ ա­նե­լը 1:12-ից ակ­նար­կում է Լե­դի Գա­գան և 1:37-1:38-ի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­նում թշ­նա­մին:
Չանդ­րա­դառ­նա­լով տե­սա­հո­լո­վա­կի այլևայլ ման­րա­մաս­նե­րին, հի­շեց­նեմ ժո­ղովր­դա­կան խոս­քը` «ու­ղիղ խոսքն է­շին են ա­սում», թեև հի­շյալ տե­սա­հո­լո­վա­կում նույ­նիսկ ու­ղիղ խոս­քը կա. 2:58-ից պատ­կեր­ված դե­ղին ժա­պա­վե­նի վրա հա­յե­րե­նով 4 տեղ շատ պար­զո­րոշ գր­ված է «Զգու­շու­թյուն» բա­ռը (պար­զա­պես «Զգու­շա­ցում» բա­ռի փո­խա­րեն «Զգու­շու­թյուն» բառն է գր­ված):
Հի­մա թերևս ա­մե­նագլ­խա­վո­րի մա­սին. տե­սա­հո­լո­վա­կի 4:08-ից պատ­կեր­ված է մի շենք, ո­րի վե­րին և ճա­կա­տա­յին, և կո­ղա­յին մա­սե­րի վրա գր­ված է` ARMENIAN FILM FESTIVAL (թարգ­մա­նա­բար` ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՖԻԼ­ՄԵ­ՐԻ ՓԱ­ՌԱ­ՏՈՆ): Խոս­քը «Ոս­կե ծի­րան» Երևա­նի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի մա­սին է, որն այս տա­րի նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կի հետևան­քով հու­լի­սին չկա­յա­ցավ, նա­խա­տես­վեց փա­ռա­տո­նի հիմ­նա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը տե­ղա­փո­խել նո­յեմ­բե­րի 1-8-ը: Շեն­քը, ո­րի վրա գր­ված է «ARME­NIAN FILM FESTIVAL», չպետք է ըն­կա­լել որ­պես փա­ռա­տո­նի ֆիլ­մե­րի ցու­ցադր­ման հիմ­նա­կան վայր հան­դի­սա­ցող «Մոսկ­վա» կի­նո­թատ­րոն, տվյալ շեն­քը խոր­հր­դան­շում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը (ընդ­հան­րա­պես, տե­սա­հո­լո­վա­կի գրե­թե բո­լոր դր­վագ­ներն ու­նեն խոր­հր­դան­շող բնույթ):


Լե­դի Գա­գա­յի նման­նե­րի, «Հո­լի­վու­դի» ընտ­րա­նու հա­մար «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նը խոր­հր­դան­շում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, ՀՀ-ի հետ կապ­ված նրանց հի­շո­ղու­թյուն­նե­րը, տե­ղե­կու­թյուն­նե­րը կապ­ված են «Ոս­կե ծի­րան»-ի հետ, նրանք Հա­յաս­տանն ա­ռա­վե­լա­պես պատ­կե­րաց­նում կամ նա­խընտ­րում են ա­ռա­վե­լա­պես պատ­կե­րաց­նել, «ու­տել» հի­շյալ կի­նո­փա­ռա­տո­նի մի­ջո­ցով, ո­րում մա­սոն­նե­րը կարևոր դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեն, և ո­րի լո­գոն մա­սո­նա­կան խոր­հր­դա­նիշ է (տես` լու­սան­կա­րում):
Հի­շենք նաև «Ոս­կե ծի­րան»-ի շր­ջա­նակ­նե­րում ադր­բե­ջա­նա­կան և միա­սե­ռա­կան­նե­րի ֆիլ­մե­րի հետ կապ­ված հայտ­նի սկան­դալ­նե­րը… Ի դեպ, ազ­գու­թյամբ ի­տա­լու­հի ներ­կա­յա­ցող Լե­դի Գա­գան (անձ­նագ­րա­յին ա­նու­նը` Ստե­ֆա­նի Ջոան Ան­ջե­լի­նա Ջեր­մա­նո­թա), որն ի­րա­կա­նում հրեա­կան ծա­գում ու­նի, ըստ «ՎԻ­ՔԻ­ՊԵ­ԴԻԱ Ա­զատ հան­րա­գի­տա­րան»-ի, «հա­մար­վում է ԼԳԲՏ հա­սա­րա­կու­թյան պաշտ­պան», սա­կայն թե­մա­յից շատ չշեղ­վենք:


Տե­սա­հո­լո­վա­կի 4-րդ րո­պեի 8-րդ վայր­կյա­նին ՀՀ-ն խոր­հր­դան­շող շեն­քի մոտ կամ վերևում հզոր պայ­թյուն է տե­ղի ու­նե­նում, ներքև են թափ­վում պայ­թյու­նի հրա­վառ ար­գա­սիք­նե­րը (չշ­փո­թել հրա­վա­ռու­թյան հետ): Հա­ջոր­դող վայր­կյան­նե­րին շեն­քի (ՀՀ-ի) դի­մաց տես­նում ենք «Շտապ օգ­նու­թյուն» ծա­ռա­յու­թյան ուղ­ղա­թի­ռը, ոս­տի­կա­նա­կան ավ­տո­մե­քե­նան, լսում նրա ձայ­նա­յին հա­տուկ ազ­դան­շան­նե­րը («սի­րե­նան»):
Պայ­թյու­նից ա­ռաջ և պայ­թյու­նի պա­հին տես­նում ենք տվյալ շեն­քին (ՀՀ-ին) հե­նած հր­շեջ սան­դուղ­քի վրա բարձ­րա­ցած մի հր­շե­ջի, ո­րի դե­ղին սա­ղա­վար­տի վրա կար­միր թվան­շան­նե­րով գր­ված է` 96: Տես­նում ենք նաև գետ­նին ըն­կած, ջախ­ջախ­ված, մաս­նատ­ված մի հե­ծա­նիվ, ավ­տո­մե­քե­նա­յի պոկ­ված դուռ, ո­րը տա­նում են հր­շեջ­նե­րը, պայ­թյու­նի հետևան­քով զոհ­ված, գետ­նին ըն­կած մի տղա­մար­դու, ո­րի գլու­խը գր­կած լա­ցում, հե­կե­կում է մի կին (դար­ձյալ խոր­հր­դան­շում է հայ տղա­մար­դուն և հայ կնո­ջը): Տե­սա­հո­լո­վա­կի 4:24-ին և 4:25-ին տես­նում ենք եր­կու հր­շե­ջի կամ փր­կա­րար ծա­ռա­յու­թյան աշ­խա­տակ­ցի, ո­րոնց սա­ղա­վարտ­նե­րի վրա դար­ձյալ 96 թիվն է, այ­սինքն` 96 թի­վը տե­սա­հո­լո­վա­կում ե­րեք ան­գամ կրկն­վում է, ին­չը բնավ պա­տա­հա­կան չէ և խոր­հր­դան­շա­կան կեր­պով ար­տա­հայ­տում է ո­րո­շա­կի ի­մաստ:


Մեն­դե­լեևի քի­միա­կան տար­րե­րի պար­բե­րա­կան ա­ղյու­սա­կում 96 կար­գաթ­վի տակ «կյու­րի» ռա­դիոակ­տիվ ի­զո­տոպն է։ Կա­րե­լի է մտա­ծել` հե­տո ի՞նչ, ռա­դիոակ­տիվ այլ ի­զո­տոպ­ներ էլ կան, բա­ցի այդ, ՀԱԷԿ-ում կամ որևէ այլ ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նում «կյու­րին» որ­պես մի­ջու­կա­յին վա­ռե­լիք չի օգ­տա­գործ­վում, հետևա­բար այն ա­տո­մա­կա­յա­նի կամ նրա ռեակ­տո­րի հետ չի կա­րող կապ­վել: Սա­կայն, պետք է նկա­տի ու­նե­նալ, որ կյու­րին ոչ միայն նշ­ված ի­զո­տո­պի ան­վա­նումն է, այլև աշ­խար­հահռ­չակ ֆի­զի­կոս և քի­մի­կոս Մա­րիա Սկ­լո­դովս­կա-Կյու­րիի (1864-1937 թ.) երկ­րորդ (ա­մուս­նա­կան) ազ­գա­նու­նը, ո­րը «ռա­դիոակ­տի­վու­թյան» տե­սու­թյան հիմ­նա­դիրն է և աշ­խար­հում միակ կին գիտ­նա­կա­նը, որ եր­կու ան­գամ ար­ժա­նա­ցել է Նո­բե­լյան մր­ցա­նա­կի, մե­կը` ֆի­զի­կա­յի, մյու­սը` քի­միա­յի բնա­գա­վա­ռում:
Բա­ցի վե­րը նշ­վա­ծից, կյու­րին ռա­դիոակ­տիվ ճա­ռա­գայթ­ման չափ­ման, ա­վե­լի ճիշտ, ռա­դիոակ­տիվ աղ­բյու­րում նուկ­լի­դի (ի­զո­տո­պի) ակ­տի­վու­թյան չափ­ման ար­տա­հա­մա­կար­գա­յին միա­վոր է, այն­պես որ, «կյու­րին» սոսկ ինչ-որ ռա­դիոակ­տիվ ի­զո­տո­պի ան­վա­նում չէ և վե­րոն­շյա­լի ա­ռու­մով ընդ­հան­րա­պես կապ­վում է մի­ջու­կա­յին ֆի­զի­կա­յի, ռա­դիոակ­տիվ ճա­ռա­գայթ­ման, ա­տո­մի ճեղք­ման, տրոհ­ման, հետևա­բար և ա­տո­մա­յին է­ներ­գիա­յի, ա­տո­մա­կա­յան­նե­րի կամ դրանց ռեակ­տոր­նե­րի հետ:
Թերևս ԱԷԿ-ի նկատ­մամբ ա­հա­բեկ­չու­թյան մա­սին է հու­շում նաև այն, որ տե­սա­հո­լո­վա­կի վեր­ջում ջրի շի­թը գետ­նին է ուղղ­ված, կար­ծես գե­տինն է հո­վաց­վում, իսկ ե՞րբ կա­րող է գե­տի­նը շատ, շատ տա­քա­նալ…
Ին­չո՞ւ է 96 թի­վը կրկն­վում 3 ան­գամ: Հո­գե­բա­նու­թյան տե­սան­կյու­նից որևէ բա­նի 3 ան­գամ կրկն­վե­լը նշա­նա­կում է դրա վրա ու­շադ­րու­թյուն հրա­վի­րել (հի­շենք, օ­րի­նակ, տագ­նա­պի ազ­դան­շա­նը` SOS, SOS, SOS…): Ըստ Հայտ­նու­թյան, Սա­տա­նան նույն­պես իր եր­րոր­դու­թյունն ու­նի…


Նշենք նաև, որ բնավ պար­տա­դիր չէ, որ ա­հա­բեկ­չու­թյուն ի­րա­կա­նաց­վի ՀԱԷԿ-ի նկատ­մամբ, ա­հա­բե­կիչ­նե­րը դրա փո­խա­րեն (կամ մի­գու­ցե զու­գա­հեռ դրա փո­խա­րեն կամ մի­գու­ցե զու­գա­հե՞ռ…) կա­րող են պայ­թյուն կազ­մա­կեր­պել ՌԴ որևէ ա­տո­մա­կա­յա­նում (ի դեպ, Ռու­սաս­տանն ու­նի նաև Չեռ­նո­բի­լի ա­տո­մա­կա­յա­նի ռեակ­տո­րի տի­պի ռեակ­տո­րով ա­տո­մա­կա­յան­ներ) հենց այն ժա­մա­նակ, երբ Թուր­քիա­յի ԶՈՒ լայ­նա­ծա­վալ հար­ձակ­ման հան­գա­ման­քով պայ­մա­նա­վոր­ված, ռու­սա­կան զոր­քի մի­ջամ­տու­թյան կա­րի­քը և փր­կու­թյան խն­դիր կլի­նի: Այս ա­ռու­մով նշենք, որ տե­սա­հո­լո­վա­կի հենց այն հատ­վա­ծում, որ­տեղ ժա­պա­վե­նի վրա մի քա­նի տեղ «Զգու­շու­թյուն» բառն է գր­ված, տես­նում ենք նաև տա­րօ­րի­նակ մե­կին` հա­գած զգեստ այն­պի­սի զար­դա­նախ­շե­րով, ո­րոնք կապ­վում են Ռու­սաս­տա­նի հետ, մի­գու­ցե խոր­հր­դան­շում է Ռու­սաս­տա­նը:


Նկա­տի ու­նե­նա­լով տե­սա­հո­լո­վա­կի սկզ­բում պատ­կեր­ված կոտր­ված, ջախ­ջախ­ված հե­ծա­նի­վը, չի կա­րե­լի բա­ցա­ռել նաև ա­հա­բեկ­չու­թյու­նը մեր ար­տա­քին հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րի նկատ­մամբ (օ­դա­նա­վա­կա­յան, եր­կա­թու­ղի): Ի վեր­ջո, հնա­րա­վոր է նաև, որ տե­սա­հո­լո­վա­կը խոր­հր­դան­շում, ծած­կագր­ված կեր­պով ար­տա­հայ­տում է նո­յեմ­բե­րի 1-8-ի ըն­թաց­քում թշ­նա­մու կող­մից ՀՀ-ի նկատ­մամբ լայ­նա­ծա­վալ հար­ձա­կու­մը կամ Թուր­քիա­յի ԶՈՒ լայ­նա­ծա­վալ ընդ­գր­կու­մը այժ­մյան պա­տե­րազ­մում:


Տե­սա­հո­լո­վա­կի հետևում կանգ­նած ու­ժե­րի կող­մից ցան­կա­ցած հան­ցա­գոր­ծու­թյուն հան­ցա­գոր­ծու­թյուն չի հա­մար­վում, ե­թե այդ մա­սին թե­կուզ ծած­կագր­ված ձևով, թե­կուզ մի ա­մա­յի վայ­րում հան­ցա­գոր­ծը հայտ­նում է: Կարևո­րը, որ հայտ­նել է…
Բա­ցի վե­րոն­շյա­լից, Աստ­վա­ծաշն­չի հա­մա­ձայն, Սա­տա­նան Աստ­ծուն ծաղ­րող, տնազ ա­նող, ծաղ­րո­րեն ըն­դօ­րի­նա­կող է: Տվյալ պա­րա­գա­յում, կար­ծում եմ, կա­րե­լի է ըն­կա­լել, մեկ­նա­բա­նել, որ Սա­տա­նա­յի երկ­րա­յին զոր­քը դրսևո­րել է իր տի­րո­ջը բնո­րոշ վարք, գոր­ծե­լա­կերպ, այ­սինքն` Աստ­ված փր­կի՞չ է, դե, մե՛նք էլ ենք փր­կիչ… Ե­թե Աստ­ված նման դեպ­քում կզ­գու­շաց­ներ մարդ­կանց փր­կե­լու հա­մար, Սա­տա­նա­յի երկ­րա­յին զորքն էլ ծաղ­րո­րեն ըն­դօ­րի­նա­կե­լով զգու­շաց­րել է, բայց ծած­կագր­ված, գրե­թե ան­հաս­կա­նա­լի կեր­պով, այ­լա­բա­նո­րեն, խրթ­նա­բա­նու­թյան լայն կի­րառ­մամբ: Կար­ծես պա­տե­րազ­մում «ազ­նիվ» կեր­պով հաղ­թե­լու ու դրա­նից հա­ճույք ստա­նա­լու հա­մար նա­խա­պես այս կերպ զգու­շաց­րել է` մտա­ծե­լով` դե, ե­թե կա­րող եք, հաս­կա­ցեք, վս­տահ, որ չե՛նք հաս­կա­նա կամ հաս­կա­ցո­ղի ա­հա­զան­գին նրանք, ու­մից կախ­ված է վե­րոն­շյալ խն­դիր­նե­րի լու­ծու­մը, լուրջ չեն վե­րա­բեր­վի, կամ… կու­շաց­նեն հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­նե­րի ձեռ­նար­կու­մը:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 9480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ