Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Օր ա­ռաջ պետք է ա­զատ­վել ան­պա­տաս­խա­նա­տու, ան­պի­տան և ա­պի­կար ղե­կա­վա­րից

Օր ա­ռաջ պետք է ա­զատ­վել ան­պա­տաս­խա­նա­տու, ան­պի­տան և ա­պի­կար ղե­կա­վա­րից
27.11.2020 | 03:00
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը «Ե­րի­տա­սար­դի ձայ­նը» նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր ՀՈՎՀԱՆ­ՆԵՍ ՀԱՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆՆ է։
Ար­դյոք ե­ռա­կողմ հայ­տա­րա­րա­գիրն այն գի՞նն էր, որ պետք է վճար­վեր այս պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու դի­մաց։

-Նախ, ե­կեք հաս­կա­նանք և ար­ձա­նագ­րենք մի փաստ. այս կա­պի­տու­լյա­ցիոն փաս­տա­թուղ­թը վա­տա­գույնն էր վեր­ջին 30 տա­րի­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում։ Բա­ցար­ձա­կա­պես չեմ հա­մա­ձայ­նի այն թե­զի հետ, որ ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը պա­տե­րազ­մի ա­վար­տի գինն էր, սա Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից «վե­րե­լա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րի» ըն­թաց­քում խոս­տաց­ված գինն էր։
Իշ­խա­նու­թյան գա­լու ա­ռա­ջին իսկ օր­վա­նից վար­չա­պե­տը խս­տա­գույնս հետևում էր նա­խանշ­ված ճա­նա­պար­հին՝ ոտ­նա­հա­րում էր հա­յի ար­ժե­հա­մա­կար­գա­յին ար­ժեք­նե­րը, տա­րա­ծում և ար­մա­տա­վո­րում էր ներ­քին թշ­նա­ման­քը, պա­ռակ­տում էր ազ­գը։ Վերջ­նար­դյուն­քը խայ­տա­ռակ պար­տու­թյունն էր։
Ոչ միայն հնա­րա­վոր էր շատ ա­վե­լի լավ պայ­ման­նե­րով հրա­դա­դար հաս­տա­տել և վե­րա­դառ­նալ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ, կա­րե­լի էր ան­գամ խու­սա­փել պա­տե­րազ­մից։
-Երկ­րի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան պար­տու­թյու՞նն էր սա, թե՞, ինչ­պես Ար­ցա­խի նա­խա­գահն է ա­սում, դա­վա­ճա­նել ենք բո­լորս...
-Կա­պի­տու­լյա­ցիոն փաս­տա­թուղ­թը բո­լո­րիս պար­տու­թյունն էր. ամ­բողջ հայ ազ­գի, սա­կայն այս ճա­նա­պար­հը մենք չէինք ընտ­րել, այս ճա­նա­պար­հով մեզ տա­րավ այ­սօր­վա քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը։ Իշ­խա­նու­թյու­նը նախ և ա­ռաջ պա­տաս­խա­նատ­վու­թյուն է, դա գի­տակ­ցել է պետք, սա­կայն հս­տակ կա­րող ենք ա­սել՝ ներ­կա­յիս քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան մոտ պա­տաս­խա­նատ­վու­թյան տո­տալ բա­ցա­կա­յու­թյուն է ե­ղել և կա։ Ըստ ի­րենց, մե­ղա­վոր են բո­լո­րը՝ նախ­կին­նե­րը, «սևերն» ու «սպի­տակ­նե­րը», ժո­ղո­վուր­դը, հայ­րե­նի­քի հա­մար կյանք չխ­նա­յած զին­վո­րը, բայց ոչ եր­բեք իշ­խա­նու­թյու­նը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։
Հաս­կա­նու՞մ եք, սա խայ­տա­ռա­կու­թյուն է, երբ ՀՀ վար­չա­պե­տի և ԱՀ նա­խա­գա­հի շուր­թե­րից բազ­միցս հն­չում է հետևյալ ար­տա­հայ­տու­թյու­նը՝ մե­ղա­վոր էին դա­սա­լիք­նե­րը, ով­քեր լքե­ցին դիր­քե­րը, այ ե­թե էդ­պես չլի­ներ, մենք չէինք հաս­նի այս օր­հա­սա­կան կե­տին։ Սա ևս մեկ ան­գամ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու և ի­րենց ձեռ­քե­րով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից չոր դուրս գա­լու փորձ է։
-Վեր­ջին օ­րե­րին հրա­ժա­րա­կա­նի դի­մում­ներ ներ­կա­յաց­րին կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ ան­դամ­ներ ու ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­ր. սա պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու մի­ջո՞ց է։
-Ինչ­պես նշե­ցի, իշ­խա­նա­վոր­նե­րը «պա­տաս­խա­նատ­վու­թյուն» եզ­րույ­թի ըն­կալ­ման հետ լուրջ խն­դիր­ներ ու­նեն։ Վեր­ջին օ­րե­րին հրա­ժա­րա­կան­նե­րի շարքն ա­վե­լի շատ պայ­մա­նա­վոր­ված է ինք­նա­պահ­պան­ման բնազ­դի, քան սե­փա­կան սխալն ըն­դու­նե­լու հան­գա­ման­քով։ Սա­կայն, ան­կախ ա­մե­նից, պա­տաս­խա­նատ­վու­թյան պետք է են­թարկ­վեն բո­լո­րը, ով­քեր 2,5 տա­րի շա­րու­նակ եր­կի­րը տա­նում էին ար­դեն իսկ հս­տակ ընդ­գծ­ված ան­դուն­դի եզ­րով։ Յու­րա­քան­չյու­րը, զբա­ղեց­րած պաշ­տո­նին հա­մա­պա­տաս­խան, ու­նի պա­տաս­խա­նատ­վու­թյան իր չա­փը։
-Վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կանն այ­սօր օ­րա­կար­գա­յի՞ն է ձեզ հա­մար։
-Կար­ծում եմ՝ ե­թե ցան­կա­նում ենք դուրս գալ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից, այս հարցն օ­րա­կար­գա­յին պետք է լի­նի բո­լո­րի հա­մար։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ իշ­խա­նու­թյան ղե­կին լի­նե­լու ա­մեն րո­պեն կոր­ծա­նա­րար է հայ ժո­ղովր­դի ա­պա­գա­յի հա­մար։ Հի­մա նա կար­ծես 6 ա­միս է պա­հան­ջում եր­կիրն ա­ղե­տա­լի ի­րա­վի­ճա­կից դուրս բե­րե­լու հա­մար, բայց հարց՝ ո՞վ է այս քաո­սի հե­ղի­նա­կը։ Ար­դյո՞ք հնա­րա­վոր է վս­տա­հել մի մար­դու, ով տա­նուլ տվեց պա­տե­րազ­մը, զր­կեց մեզ ա­մե­նա­թան­կից... Ի­հար­կե՝ ոչ։ Մի՞­թե 2,5 տար­վա մեջ 6 ա­միս չկար։ Օր ա­ռաջ պետք է ա­զատ­վել ան­պա­տաս­խա­նա­տու, ան­պի­տան և ա­պի­կար ղե­կա­վա­րից, որ­պես­զի եր­կի­րը նո­րից կա­րո­ղա­նա շն­չել։


Զրույ­ցը`
Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5752

Մեկնաբանություններ