Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են

Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են
28.11.2020 | 15:00

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացնող՝ Արցախում ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներից մի քանիսին ընդունեց Նիկոլ Փաշինյանը։ Ծնողներից մեկը նշեց․

«Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են, նույնիսկ ասացին, որ ձեր ձայնը ավելի բարձր է, քան այն ծնողների, որոնց երեխաներիը արդեն զոհվել են։ Փորձում են մաինպուլյացիայի ձևով մեզ խեղճացնեն։ Ամենայն հավանականությամբ, պատասխանը կլինի բացասական, թեև վարչապետը ասաց, որ լավագույն դեպքում ակնկալում ենք արձակուրդ»։

Մեկ այլ ծնող նշեց, որ իրենց պահանջն է, որ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին վերադարձնեն Հայաստանում տեղակայված իրենց զորամասերում իրենց ծառայությանը շարունակելու համար․«Արձակուրդի մասին խոսվեց, որին մենք համաձայն չենք, չենք ուզում արձակուրդ, ուզում ենք երեխաներին այստեղ բերել։ Մեր կողմից առաջարկ եղավ հիմնադրամից վերցրած գումարները օգտագործել պայմանագրային ծառայողներին ուղարկելու և մեր երեխանեին փոխարինելու համար։ Մենք Փաշինյանին ասեցինք, որ կառավարությունը, ՊՆ-ն մոռացել է զինվորի մասին, ասեց՝ մեր ուշադրության կենտրոնում է, բայց չեմ հավատում»։

Դիտվել է՝ 3544

Մեկնաբանություններ